Եվրոպական կինոակադեմիա (անգլ.՝ European Film Academy, EFA), հիմնադրվել է 1988 թվականին, Բեռլինում, եվրոպացի կինոռեժիսորների նախաձեռնությամբ, աշխարհում եվրոպական կինոարտադրության առաջխաղացման համար։ Ակադեմիան հայտնի է իր ամենամյա մրցանակով։

Եվրոպական կինոակադեմիա
Изображение логотипа
Տեսակfilm academy?
Երկիր Գերմանիա
Հիմնադրված1988
Գլխադասային գրասենյակԲեռլին, Գերմանիա[1]
Գլխավոր քարտուղարՎիմ Վենդերս[2], Ագնեշկա Խոլանդ[3] և Ինգմար Բերգման
Կամավորներ4075[4]
ՀիմնադիրԻնգմար Բերգման
Պարգևներ
Կայքeuropeanfilmacademy.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

1988 թվականին՝ Եվրոպական կինոարտադրական միություն անվամբ պաշտոնապես գրանցել է իր առաջին նախագահը` շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը, ամբողջ Եվրոպայից 40 կինոարտադրողների հետ, ամբողջ աշխարհում եվրոպական կինեմատոգրաֆիկ արվեստի առաջխաղացման և եվրոպական կինոարտադրության շահերին աջակցելու նպատակով։ Երկու տարի անց Եվրոպական կինոարտադրական միությունը վերանվանվել է Եվրոպական կինոակադեմիայի, որը գրանցվել էր որպես շահույթ չհետապնդող ընկերություն։

1996 թվականին Ինգմար Բերգմանը նախագահությունը հանձնել է Վիմ Վենդերսին, իսկ նոր նախագահ է դարձել բրիտանացի պրոդյուսեր Նիկ Պաուելը։ Նրան փոխարինել է ֆրանսիացի պրոդյուսեր Գամբերտ Բալսենը, ով նախագահ էր 2003 թվականից մինչև իր հանկարծակի մահը` 2005 թվականին։ Ակադեմիայի ներկայիս նախագահը ֆրանսիացի պրոդյուսեր Մարմիոնն է[5]։ Առաջին 15 անդամները որոշեցին ակադեմիան հիմնել Բեռլինում։

Կառավարում[6] խմբագրել

  • Նախագահ։ Վիմ Վենդերս
  • Խորհրդի նախագահ։ Իվ Մարմիոն
  • Նախագահի տեղակալ։ Նիք Պաուել, Ֆոլկեր Շլյոնդորֆ
  • Խորհրդի անդամներ։ Քրիս Օթեյ, Բրունո Շատլեն, Ադրիանա Կեզա դի Պալմա Դանիելա Կյանչիո, Հելենա Դանիելսոն, Մայ Դաունի, Ստեֆանա Հաթեր, Լասլո Կանտոր, Սեդոմիր Կոլար, Գորան Պասկալևիչ, Անտոնիո Պերես, Նարեկ Ռազենբաում, Անտոնիո Սաուրա, Էլս Վանդևորս, Մայքլ Ուեբեր, Կշիշտեֆ Զանուսի
  • Խորհրդի պատվավոր անդամներ։ Բեն Կինգսլի, Դուշան Մակաբաև, Ժաննա Մորո, Իշտվան Սաբո

Ակադեմիայի անդամները ըստ երկրի խմբագրել

Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, ակադեմիայի անդամների թիվը սահմանափակվել էր 99-ի, սակայն հետագայում պարբերաբար աճել է և 2012 թվականի փետրվարի 12-ի դրությամբ կազմել է 2540 մարդ[7]:

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ խմբագրել

Եվրոպական ակադեմիայի մրցանակով պարգևատրման արարողությունը հանդիսանում է ակադեմիայի կազմակերպած գլխավոր միջոցառումներից։ Միջոցառումը սովորաբար անց է կացվում դեկտեմբերի սկզբին, Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Մրցանակի հանձնման առաջին միջոցառումը խորհրդանշական կերպով իրականացվել էր Հյուսիսային Բեռլինում, 1988 թվականի նոյեմբերի վերջին։ Մասնակցության իրավունք ունեին միայն եվրոպական ֆիլմերը, ռեժիսորները և այլն։ Հաղթողների որոշման արարողությունը սկսում է 40 թեկնածուների առաջադրմամբ, որոնց մեջ ընտրվում են 4 թեկնածուի, որոնք հայտարարվում են նոյմեբերի սկզբին։ Ակադեմիայի անդամները վեարկության միջոցով որոշում են հաղթողին, որոնց հայտարարում են պրգևատրման արարողության ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.europeanfilmacademy.org/new-headquarters-academy/
  2. https://web.archive.org/web/20200320115835/https://www.europeanfilmacademy.org/People.138.0.html
  3. https://web.archive.org/web/20201210122033/https://www.europeanfilmacademy.org/News-detail.155.0.html?tx_ttnews%5Btt_news%5D=869&cHash=185a6b7378c32b7cf6e28ad0b4504d5c
  4. https://web.archive.org/web/20210530093717/https://www.europeanfilmacademy.org/Members.44.0.html?id=44&tx_efamemberlist_pi1%5BCMD%5D=perCountry
  5. «European Film Academy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «Staff and Structure // European Film Academy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. «Members per Country // European Film Academy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել