Եվրոպական գավաթ 1985–86 Եվրոպական գավաթի 31-րդ մրցաշրջանն էր, որում հաղթեց Ստյաուան՝ եզրափակչում պարտության մատնելով Բարսելոնաին հետխաղյա 11 մետրանոցներով (2-0), հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին 0–0 հաշվով[1]։ Եզրափակիչը կայացավ Սևիլյայի Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում 1986 թվականի մայիսի 7-ին, խաղը դիտում էին 70 000 հանդիսական։

Եվրոպական գավաթ 1985–86
1985–86 European Cup
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացվել է Սեպտեմբերի 18, 1985 թ.— Մայիսի 7, 1986 թ.
Մասնակիցներ 31
Մրցանակային տեղեր
Չեմպիոն Ռումինիա Ստյաուա (1-ին տիտղոս)
Երկրորդ տեղ Իսպանիա Բարսելոնա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 59
Խփված գոլեր 167  (2.83 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Շվեդիա Տորբյորն Նիլսոն
Խփած գոլեր 7
1984–85        1986–87

Սա Եվրոպական գավաթի առաջին նվաճումն էր արևելաեվրաոպական ակումբի կողմից։ Այս տարվա մրցաշրջանում չէին մասնակցում անգլիական ակումբներ, քանի որ նախորդ տարվա եզրափակիչի նախորդ օրը տեղի էր ունեցել միջադեպ, որի պատճառով նրանց արգելվել էր մասնակցությունը ՈՒԵՔԱ-ի կողմից։

Գործող չեմպիոն Յուվենտուսը դուրս մնաց մրցաշարից քառորդ եզրափակիչում, պարտվելով Բարսելոնային։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել