Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն էր, երբ Կիևը հյուրընկալեց համաեվրոպական այս մրցույթը։ Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել էր 2005 թվականին։ Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալեցին երեք տղամարդիկ՝ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստափչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն։

Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
"Celebrate Diversity"
«Տոնի՛ր բազմազանությունը»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 9, 2017
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 11, 2017
ԵզրափակիչՄայիսի 13, 2017
Հյուրընկալություն
Անցկացման վայրՄիջազգային ցուցահանդեսային
կենտրոն
Կիև, Ուկրաինա
Հյուրընկալող հեռուստաալիքՈւկրաինա ՈւԱՀ
ՀաղորդավարներԱլեքսանդր Սկիչկո, Վլադիմիր Օստապչուկ և Թիմուր Միրոշնիչենկո
Բացում1-ին կիսաեզրափակիչ
«Spinning» երգի կատարում
Մոնատիկի կողից
2-րդ կիսաեզրափակիչ
Եվրատեսիլյան փոփուրի
կատարում Օլեքսանդր Սկիչկոյի
Վոլոդիմիր Օստափչուկի կողից
Եզրափակիչ
Դրոշների ավանդական
արարողություն
Ընդմիջման ելույթ1-ին կիսաեզրափակիչ
«1944» և «Zamanyly» երգերի
կատարում Ջամալայի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 1
2-րդ կիսաեզրափակիչ
«Երեխաների բակը» պարային
կատարում Apache CREW-ի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 2
Եզրափակիչ
«It's Magical» երգի կատարում
Ռուսլանայի կողից
ONUKA և Ժողգործիքների
ուկրաինական ազգային
ակադեմիական նվագախումբ
«I Believe in U» երգի կատարում
Ջամալայի կողից
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՊորտուգալիա Պորտուգալիա
Ռումինիա Ռումինիա
Մեկնել ենԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ռուսաստան Ռուսաստան
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր տալիս է
12, 10, 8-1 միավորների 2 խումբ
իր լավագույն տասնյակին. մեկը
արտահայտում է ժյուրիի ձայները
մյուս՝ հեռուստաքվեարկության
Հաղթական երգՊորտուգալիա "Amar pelos dois"
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/kyiv-2017

Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ։ Վերադարձել էին Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ ֆինանսական դժվարությունների պատճառով մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի։ Մասնակցության հայտ սկզբնապես ներկայացրել էր նաև Ռուսաստանը, սակայն ընտրված պատվիրակին՝ Յուլյա Սամոյլովային, արգելվեց մուտք գործել Ուկրաինա, քանի որ դա կհակասեր երկրի սահմանդրությանը։ Բանն այն է, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է[1]։

Մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը "Amar pelos dois" (Սեր երկուսիս համար) երգով, որի հեղինակը երգչի քույրն է՝ Լուիզա Սոբրալը։ Սա Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցույթի պատմության մեջ. 53 տարի մնալով առանց հաղթանակ՝ երկիրը նույնիսկ տեղ չէր գրավել առաջին հնգյակում։ Ընդ որում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում "Molitva" երգի հաղթանակից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթեց ամբողջությամբ տվյալ երկրի պետական լեզվով գրած երգը[2]։ Լավագույն եռյակի երկրները՝ Պորտուգալիան, Բուլղարիան, Մոլդովան, ապահովեցին մրցույթում գրանցած իրենց լավագույն արդյունքները երբևէ[1]։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ մրցույթը դիտել են 182 միլիոն հեռուստադիտողներ՝ 22 միլիոնով ավելի քիչ, քան նախորդ տարի։

Անցկացման վայր խմբագրել

Մրցութային փուլ խմբագրել

 ##
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ (Ուկրաինա)

2016 թվականի մայիսի 18-ին հյուրընկալող հեռուստաընկերության՝ NTU-ի տնօրենի տեղակալը և Ուկրաինայի պատվիրակության նախագահ Վիկտորյա Ռոմանովան հայտարարեցին, որ առաջին կազմակերպչական ժողովը տեղի է ունենալու մինչև հունիսի 8-ը, որի ընթացքում NTU-ն և ԵՀՄ-ն քննարկելու են մրցույթի անցկացման տեխնիկական հարցերը՝ պարզելու, թե ինչ անհրաժեշտ նախապատրաստությունների կարիք ունի Ուկրաինան։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ անցկացման վայրը պարզ կլինի ամռանը[3]։

NTU-ն և Ուկրաինայի կառավարությունը հունիսի 23-ին հայտարարեցին, որ պատրաստվում են մրցութային փուլ անցկացնել՝ որոշելու հյուրընկալող քաղաքը։ Որոշման գործընթացը ծրագրավորված էր իրականացնել 4 փուլով[4]։

Հյուրընկալ քաղաքը պետք է համապատասխաներ հետևյալ չափանիշներին[5].

  • Դահլիճը պետք է ապահովի նվազագույնը 7,000 հանդիսական, սակայն գերադասելի է ավելի քան 10,000-ը։
  • Միջազգային մամուլի կենտրոնը պետք է տեղավորի ոչ քիչ քան 1,550 լրագրող։
  • Պետք է լինեն նաև դահլիճներ, որոնցում կանցկացվեն բացման և փակման արարողությունները՝ ապահովելով ոչ քիչ քան 3,000 հանդիսական։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա արդարացի գնահատված, եվրոպական չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համարներ՝ հնարավորինս մոտ տեղակայված դահլիճին և քաղաքի կենտրոնին։ Հյուրանոցային համարների նվազագույն թիվը պետք է կազմի 2,000 հյուրանոցային համար՝ թվով 1,000 պատվիրակությունների և նույնքան լրագրողների և երկրպագուների համար։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ապահովի մասնակիցների, պատվիրակության անդամների և հյուրերի անվտանգությունը։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ միջազգային օդանավակայան, հասանելի տրանսպորտ օդանավակայանի, դահլիճի, հյուրանոցների միջև, ավելին՝ պատշաճ երթևեկություն քաղաքում և հնարավորություն բացելու նոր տրանսպորտային գծեր։
  • Հյուրընկալող քաղաքը հայտի հետ պետք է ներկայացնի նաև սոցիալական ծրագիր՝ ցուցադրելով քաղաքի և Ուկրաինայի հյուրընկալությունը, յուրահատկությունը, ինքնությունը և մշակութային արժեքները։

Մինչև հուլիսի 8-ը վեց քաղաքներ ներկայացրեցին իրենց նախնական հայտերը։ Դրանք էին՝ Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը, Կիևը և Օդեսան[6]։ Թեկնածու վեց քաղաքները պաշտոնապես ներկայացվեցին հուլիսի 20-ին երկժամյա շոուի ընթացքում, որը կոչվում էր «Քաղաքի մենամարտ»։ Յուրաքանչյուր քաղաքից մեկ թեկնածու ներկայացնում էր քաղաքի հայտը։ Քննարկմանը մասնակցում էին ԶԼՄ ներկայացուցիչներ, երաժշտական փորձագետներ, ինչպես նաև երկրպագուներ։

Հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ մրցույթը հյուրընկալելու համար պայքարի մեջ են մնացել 3 քաղաքներ՝ Դնեպրը, Կիևը և Օդեսան[7]։

Սահմանված ժամկետների մի քանի հետաձգումներից հետո` սեպտեմբերի 9-ին, կառավարության մամուլի կենտրոնից Կիևը հայտարարվեց, որպես Եվրատեսիլ 2017 երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Միևնույն ժամանակ մրցույթի անցկացման դահլիճ հայտարարվեց Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը[8]։

Քաղաք Դահլիճ Տարողություն Տեղեկություններ
Դնեպր ԴնիպրոԵվրոԱրենա 9,500 Առաջարկը ներառում էր Մեթեոր մարզադահլիճի և Մեթեոր սպորտային համալիրի ամբողջական վերանորոգում, որը պետք է ավարտված լիներ մինչ 2017 թվականի մարտ ամիսը[9]։
Լվով Լվով արենա 35,000 Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Արենան տանիքի կառուցման կարիք ուներ[10]։
անավարտ դահլիճ հայտնի չէ Իրականում նախատեսված էր, որ դահլիճը հյուրընկալելու էր ԵվրոԲասկեթ 2015-ը, սակայն երբ շինարարական աշխատանքները կանգնեցվեցին, այն կառուցված էր 25%-ով[10]։
Խարկով «Մետալիստ» շրջանային սպորտային համալիր 40,000 Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Սակայն, հիմնավոր վերանորոգման կարիք ուներ՝ ներառելով տանիքի կառուցումը[11]։
Խերսոն «Յուբիլեյնիյ» համերգային համալիր 1,600 Առաջարկը ներառում էր դահլիճի վերանորոգում և ընդլայնում, որը կտևեր շուրջ 7-ից 8 ամիս[12]։
Կիև Սպորտի պալատ 10,000 2005 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ իսկ 2009-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթները։ 2017 թվականի ապրիլի 22-ից 28-ը Հոկեյի Աշխարհի առաջնության առաջին դիվիզիոնի մրցաշարը հյուրընկալելը կարող էր խոչընդոտել մրցույթի նախապատրաստական աշխատանքներին[13]։
Միջազգային ցուցահանդեսային կենտրոն 11,000 Նախապես դահլիճը ներկայացված էր որպես պահեստային տարբերակ։ Սակայն 2016 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ այն Կիևի նախընտրելի դահլիճն է[14]։
Օդեսա «Չերնոմորեց» մարզադահլիճ 34,000 Առաջարկով նախատեսված էր, որ մարզադահլիճը պետք է վերանորոգվի՝ ներառելով տանիքի կառուցումը։

Ձևաչափ խմբագրել

Նախնական ամսաթվեր խմբագրել

Մրցույթի անցկացման նախնական օրերը հայտարարվեց 2016 թվականի մարտի 14Ստոկհոլմում տեղի ունեցած պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Կիսաեզրափակիչի օրերը սահմանվեցին 2017 թվականի մայիսի 16-ին և 18-ին, իսկ եզրափակչինը՝ մայիսի 20-ին։ Այս նախնական ամսաթվերը որոշվել էին ԵՀՄ-ի կողմից՝ հետագայում հյուրընկալող հեռուստաընկերության հետ համաձայնեցնելու նպատակով։

Սակայն, ԵՀՄ-ն հունիսի 24-ին հայտնեց, որ նախնական ամսաթվերը փոփոխվել են՝ մեկ շաբաթ առաջ բերելով։ Որոշվեց մրցույթը անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Օրերը փոփոխվեցին NTU-ի խնդրանքով, քանի որ մայիսի 18-ը համընկնում է Ղրիմի թաթարների ցեղասպանության հիշատակի օրվան։

Հաղորդավարներ խմբագրել

2017-ի փետրվարի 17-ին հայտարարվեց, որ մրցույթի հաղորդավարներ են ընտրվել Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստապչուկը, իսկ "կանաչ սենյակի" հաղորդավար՝ Թիմուր Միրոշնիչենկոն։ Սա առաջին դեպքն էր, երբ Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալվեց տղամարդկանց եռյակի կողմից և 1956 ի վեր առաջին անգամը, երբ հաղորդավարները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։ Միրոշնիչենկոն Եվրատեսիլ հյուրընկալելու փորձ ուներ. վերջինս վարել էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը 2009-ին և 2013-ին։

Գրաֆիկական ձևավորում խմբագրել

2017 թվականի հունվարի 30-ին ներկայացվեց մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Տոնի՛ր բազմազանությունը» (անգլ.՝ Celebrate Diversity)։ Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը մեկնաբանեց կարգախոսը՝ ասելով. «Բազմազանությունը տոնելու գաղափարը ծագում է նախորդ տարվա կարգախոսից՝ «Միավորվենք»-ից, և բխում է եվրատեսիլյան արժեքների սրտից. այն բազմանշանակալից է, քանի որ և՛ Եվրոպայի և՛ նրա շրջակայքի և՛ նույնիսկ նրանից հեռու գրեթե բոլոր երկրները միավորվում են՝ տոնելու և՛ մեր ընդհանուր հիմքերը, և՛ մեր ուրույն տարբերությունները, ինչպես նաև հիասքանչ երաժշտությունը»։ Նույն օրը ներկայացվեց նաև այս տարվա պատկերանիշը։ Այն իրենից ներկայացնում է «Նամիստո» անունով հայտնի ուկրաինական ազգային թալիսման ուլունքը։ Պատկերանիշը պարունակում է ազգային տարրեր, որի վառ գույները և պայծառ նախշերը նրան տալիս են նաև ժամանակի շունչը։ Ուլունքի յուրաքանչյուր հատիկ ունի իր ուրույն դիզայնն ու կառուցվածքը՝ խորհրդանշելով, որ բոլոր մարդիկ իսկապես առանձնահատուկ են և միահյուսվում են երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ։ Մրցույթի գործադիր պրոդյուսեր Վիկտորյա Ռոմանովան նշեց. «Պատկերանիշը խելացիորեն համատեղում է ազգային և ժամանակակից տարրերը՝ ներկայացնելով Ուկրաինայի հասարակությանը և Կիևում անցկացվելիք Եվրատեսիլ 2017-ի հիմնական գաղափարը»[15]։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն խմբագրել

Վիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, անցկացվեց 2017 թվականի հունվարի 31-ին Կիևի քաղաքային պետական վարչության «Սյունազարդ դահլիճում»։

Վիճակահանության առաջին մասում որոշվեց, թե Մեծ հնգյակի երկրներից յուրաքանչյուրը և հյուրընկալ Ուկրաինան որ կիսաեզրափակչում են քվեարկելու, իսկ երկրորդ հատվածում՝ մնացած երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում են հանդես գալու, իսկ ճշգրիտ հերթականությունը պարզ դարձավ ավելի ուշ մրցույթի կազմակերպիչների կողմից։ Նախատեսված էր, որ 18 երկրներ մրցելու էին 1-ին կիսաեզրափակչում, իսկ 19-ը՝ 2-րդում, սակայն Ռուսաստանի հեռացումից հետո յուրաքանչյուր կիսաեզրափակչում ելույթ ունեցան 18-ական երկրներ։ Կիսաեզրափակիչներից եզրափակիչ անցան 10 երկրներ, որոնց միացան Մեծ հնգյակի երկրները և հյուրընկալ Ուկրաինան. ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլում հանդես եկան 26 երկրներ։

Կիսաեզրափակիչների մասնակից 37 երկրները բաժանվել էին 6 զամբյուղների՝ հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության բնագավառում կատարած հաշվարկների վրա։ 6 զամբյուղները հրապարակվեցին ԵՀՄ-ի կողմից 2017 թվականի հունվարի 25-ին։ Տարբեր զամբյուղներից վիճակահանություն անցկացնելը միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների միմյանց քվեարկելը և բարձրացնել անկանխատեսելիությունը կիսաեզրափակիչներում։

Շվեյցարական հեռարձակող SRF-ի խնդրանքով երկիրը, որը ներառված էր առաջին զամբյուղում, առանց վիճակահանությանը մասնակցելու տեղ գտավ 2-րդ կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, ծրագրային խնդիրներից ելնելով, նույնպես առանց վիճակահանության մասնակցության քվեարկեց 2-րդ կիսաեզրափակչում[16]։

Զամբյուղներն ունեին այսպիսի տեսք՝

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4 Զամբյուղ 5 Զամբյուղ 6

Բացման և ընդմիջման ելույթներ խմբագրել

ԵՀՄ-ն յուրաքանչյուր ուղիղ հեռարձակման բացման և ընդմիջման ելույթների մասին մանրամասներ հաղորդեց ապրիլի 20-ին։ Առաջին կիսաեզրափակիչը բացեց Մոնատիկը «Spinning» երգով, որը թարգմանվել էր անգլերեն հատուկ մրցույթի համար։ Ընդմիջմանը ելույթ ունեցավ նախորդ տարվա հաղթող Ջամալան՝ կատարելով «1944» երգի սիմֆոնիկ տարբերակը և "Zamanyly" (Գրավեցին) երգը[17]։ Երկրորդ կիսաեզրափակչի սկզբում հաղորդավարներ Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստափչուկը կատարեցին եվրատեսիլյան երգերի փոփուրի՝ գործիքավորված ուկրաինական ազգային երաժշտությամբ, իսկ ընդմիջմանը ներկայացվեց պարային համար Apache CREW-ի կողմից, որը կոչվում էր «Երեխաների բակը»։ Եզրափակչում ելույթ ունեցավ կրկին Ջամալան՝ ներկայացնելով "I Believe in U" (Ես հավատում եմ քեզ) երգի պրեմիերան։ Ելույթ ունեցան նաև ONUKA-ն և Ժողգործիքների Ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբը[18]։

Մասնակից երկրներ խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 31-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ մրցույթի մասնակիցների վերջնական թիվը քառասուներեք է, որը ռեկորդի կրկնություն կլիներ Եվրատեսիլի համար։ Նախկինում այդ ցուցանիշը գրանցվել էր 2008-ին և 2011-ին։ Պորտուգալիան և Ռումինիան վերադարձել էին մրցույթ մեկամյա բացակայությունից հետո, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան հեռացել էր մրցույթից ֆինանսական խնդիրների պատճառով։ 2017 թվականի ապրիլի 13-ին մրցույթից հեռացավ նաև Ռուսաստանը այն բանից հետո, երբ Յուլյա Սամոյլովային արգելվեց մուտք գործել Ուկրաինա։ Այսպիսով մասնակիցների թիվը երկրորդ տարին անընդմեջ քառասուներեքից նվազեց քառասուներկու։

Վերադարձած մասնակիցներ խմբագրել

Մասնակից Երկիր Նախորդ տարի(ներ) Նախորդ երգ(եր)
Կոյտ Տոոմե (Լաուրայի հետ)   Էստոնիա 1998 "Mere lapsed"
Լաուրա (Կոյտ Տոոմեի հետ)   Էստոնիա 2005 (Suntribe-ի անդամ) "Let's Get Loud"
Օմար Նաբեր   Սլովենիա 2005 "Stop"
O'G3NE (Լիզա, Էմի, Շելլի)   Նիդերլանդներ 2007 (Մանկական Եվրատեսիլ) "Adem in, Adem Uit"
SunStroke Project   Մոլդովա (Օլյա Տիրայի հետ) 2010 "Run Away"
Վալենտինա Մոնեթա (Ջիմմի Ուիլսոնի հետ)   Սան Մարինո 2012, 2013, 2014 "The Social Network Song", "Crisalide (Vola)", "Maybe".

Բացի վերը նշված մեներգիչներից կամ խմբի անդամներից կային նաև մասնակիցներ, որոնք նախկինում մրցույթին մասնակցել էին որպես բեք-վոկալիստներ, սակայն այս տարի հանդես եկան որպես մեներգիչներ։ Որպես բեք-վոկալիստ 2011 թվականին Սերբիայի պատվիրակության կազմում մրցույթին մասնակցել էր սերբ Տիյանա Բոգիչևիչը, իսկ 2015 և 2016 թվականներին Իսրայելի պատվիրակությունների կազմում՝ իսրայելցի Իմրի Զիվը։

1-ին կիսաեզրափակիչ խմբագրել

18 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։   Իսպանիան,   Իտալիան և   Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում[19]։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Տեղ Միավոր
01   Շվեդիա Ռոբին Բենգթսոն "I Can't Go On" անգլերեն «Ես չեմ կարող շարունակել» 3 227
02   Վրաստան Թամարա Գաչեչիլաձե "Keep the Faith" անգլերեն «Պահպանի՛ր հավատը» 11 99
03   Ավստրալիա Այզայահ "Don't Come Easy" անգլերեն «Հեշտությամբ չի տրվում» 6 160
04   Ալբանիա Լինդիտա "World" անգլերեն «Աշխարհ» 14 76
05   Բելգիա Բլանշ "City Lights" անգլերեն «Քաղաքի լույսերը» 4 165
06   Չեռնոգորիա Սլավկո Կալեզիչ "Space" անգլերեն «Տարածություն» 16 56
07   Ֆինլանդիա Norma John "Blackbird" անգլերեն «Սև կեռնեխ» 12 92
08   Ադրբեջան Դիհաջ "Skeletons" անգլերեն «Կմախքներ» 8 150
09   Պորտուգալիա Սալվադոր Սոբրալ "Amar pelos dois" պորտուգալերեն «Սեր երկուսիս համար» 1 370
10   Հունաստան Դեմի "This is Love" անգլերեն «Սա սեր է» 10 115
11   Լեհաստան Կասիա Մոշ "Flashlight" անգլերեն «Առկայծում» 9 119
12   Մոլդովա SunStroke Project "Hey, Mamma!" անգլերեն «Հե՛յ, մամա» 2 291
13   Իսլանդիա Սվալա "Paper" անգլերեն «Թուղթ» 15 60
14   Չեխիա Մարտինա Բարտա "My Turn" անգլերեն «Իմ հերթը» 13 83
15   Կիպրոս Հովիգ "Gravity" անգլերեն «Ձգողականություն» 5 164
16   Հայաստան Արծվիկ "Fly With Me" անգլերեն «Սավառնի՛ր ինձ հետ» 7 152
17   Սլովենիա Օմար Նաբեր "On My Way" անգլերեն «Իմ ճանապարհին» 17 36
18   Լատվիա Triana Park "Line" անգլերեն «Գիծ» 18 21

2-րդ կիսաեզրափակիչ խմբագրել

18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։   Գերմանիան,   Ուկրաինան և   Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։ Նախապես որոշված էր, որ Ռուսաստանը ելույթ էր ունենալու 4-րդը, սակայն երբ երկիրը հեռացավ մրցույթից Ուկրաինայի հետ շարունակական հակամարտության պատճառով, որոշվեց, որ 4-րդ համարից ներքև տեղ գտած մասնակիցները ելույթ են ունենալու մեկ համար շուտ[19]։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Տեղ Միավոր
01   Սերբիա Տիյանա Բոգիչևիչ "In Too Deep" անգլերեն «Չափազանց խորը» 11 98
02   Ավստրիա Նաթան Թրենթ "Running on Air" անգլերեն «Օդում վազելով» 7 147
03   Մակեդոնիա Յանա Բուրչեսկա "Dance Alone" անգլերեն «Պարի՛ր միայնակ» 15 69
04   Մալթա Կլաուդիա Ֆանիելլո "Breathlessly" անգլերեն «Շնչակտուր» 16 55
05   Ռումինիա Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա "Yodel It!" անգլերեն «Յոդլելի» 6 174
06   Նիդերլանդներ O'G3NE "Lights and Shadows" անգլերեն «Լույսեր և ստվերներ» 4 200
07   Հունգարիա Յոցի Պապայ "Origo" հունգարերեն2 «Ծագում» 2 231
08   Դանիա Անյա Նիսսեն "Where I Am" անգլերեն «Որտեղ ես եմ» 10 101
09   Իռլանդիա Բրենդեն Մուրրեյ "Dying To Try" անգլերեն «Շատ եմ ցանկանում փորձել» 13 86
10   Սան Մարինո Վալենտինա Մոնեթթա և Ջիմմի Ուիլսոն "Spirit of the Night" անգլերեն «Գիշերվա ոգին» 18 1
11   Խորվաթիա Ժակ Հուդեկ "My Friend" անգլերեն, իտալերեն «Իմ ընկեր» 8 141
12   Նորվեգիա JOWST մսն. Ալեքսանդեր Վալման "Grab the Moment" անգլերեն «Գրավի՛ր պահը» 5 189
13   Շվեյցարիա Timebelle "Apollo" անգլերեն «Ապոլլոն» 12 97
14   Բելառուս NAVI "Story of My Life" բելառուսերեն «Իմ կյանքի պատմությունը» 9 110
15   Բուլղարիա Քրիստիան Կոստով "Beautiful Mess" անգլերեն «Գեղեցիկ խառնաշփոթ» 1 403
16   Լիտվա Fusedmarc "Rain of Revolution" անգլերեն «Հեղափոխության անձրև» 17 42
17   Էստոնիա Կոյտ Տոոմե և Լաուրա "Verona" անգլերեն «Վերոնա» 14 85
18   Իսրայել Իմրի Զիվ "I Feel Alive" անգլերեն «Ես ողջ եմ զգում» 3 207

Եզրափակիչ խմբագրել

Եզրափակչին մասնակցեցին 26 երկրներ, իսկ քվեարկեցին բոլոր 42 երկրները։ Ելույթների հերթականությունը հայտարարվեց երկրորդ կիսաեզրափակչից հետո։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Միավոր Տեղ
01   Իսրայել Իմրի Զիվ "I Feel Alive" անգլերեն «Ես ողջ եմ զգում» 39 23
02   Լեհաստան Կասիա Մոշ "Flashlight" անգլերեն «Առկայծում» 64 22
03   Բելառուս NAVI "Story of My Life" բելառուսերեն «Իմ կյանքի պատմությունը» 83 17
04   Ավստրիա Նաթան Թրենթ "Running on Air" անգլերեն «Օդում վազելով» 93 16
05   Հայաստան Արծվիկ "Fly With Me" անգլերեն «Ճախրի՛ր ինձ հետ» 79 18
06   Նիդերլանդներ O'G3NE "Lights and Shadows" անգլերեն «Լույսեր և ստվերներ» 158 11
07   Մոլդովա SunStroke Project "Hey, Mamma!" անգլերեն «Հե՛յ, մամա» 374 3
08   Հունգարիա Յոցի Պապայ "Origo" հունգարերեն2 «Ծագում» 200 8
09   Իտալիա Ֆրանչեսկո Գաբանի "Occidentali's Karma" իտալերեն3 «Արևմուտցիների կարմա» 334 6
10   Դանիա Անյա Նիսսեն "Where I Am" անգլերեն «Որտեղ ես եմ» 77 20
11   Պորտուգալիա Սալվադոր Սոբրալ "Amar pelos dois" պորտուգալերեն «Սեր երկուսի համար» 758 1
12   Ադրբեջան Դիհաջ "Skeletons" անգլերեն «Կմախքներ» 120 14
13   Խորվաթիա Ժակ Հուդեկ "My Friend" անգլերեն, իտալերեն «Իմ ընկեր» 128 13
14   Ավստրալիա Այզայահ "Don't Come Easy" անգլերեն «Հեշտությամբ չի տրվում» 173 9
15   Հունաստան Դեմի "This is Love" անգլերեն «Սա սեր է» 77 19
16   Իսպանիա Մանել Նավարո "Do It for Your Lover" իսպաներեն, անգլերեն «Արա այն քո սիրեցյալի համար» 5 26
17   Նորվեգիա JOWST մսն. Ալեքսանդեր Վալման "Grab the Moment" անգլերեն «Գրավի՛ր պահը» 158 10
18   Մեծ Բրիտանիա Լուսի Ջոնս "Never Give Up on You" անգլերեն «Երբեք չեմ հանձնվի քեզ» 111 15
19   Կիպրոս Հովիգ "Gravity" անգլերեն «Ձգողականություն» 68 21
20   Ռումինիա Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա "Yodel It!" անգլերեն «Յոդլելի» 282 7
21   Գերմանիա Լևինա "Perfect Life" անգլերեն «Կատարյալ կյանք» 6 25
22   Ուկրաինա O.Torvald "Time" անգլերեն «Ժամանակ» 36 24
23   Բելգիա Բլանշ "City Lights" անգլերեն «Քաղաքի լույսերը» 363 4
24   Շվեդիա Ռոբին Բենգթսոն "I Can't Go On" անգլերեն «Ես չեմ կարող շարունակել» 344 5
25   Բուլղարիա Կրիստիան Կոստով "Beautiful Mess" անգլերեն «Գեղեցիկ խառնաշփոթ» 615 2
26   Ֆրանսիա Ալմա "Requiem" ֆրանսերեն, անգլերեն «Ռեքվիեմ» 135 12

Քվեարկության աղյուսակներ խմբագրել

1-ին կիսաեզրափակիչ խմբագրել

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[20]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
                                         
Շվեդիա 227 124 8 8 4 12 6 12 5 2 4 8 8 10 8 5 7 2 10 3 2
103 4 8 10 5 3 7 6 10 3 5 1 10 2 5 4 5 7 1 6 1
Վրաստան 99 62 6 1 3 3 6 3 4 10 5 7 6 5 2 1
37 12 6 6 2 1 8 2
Ավստրալիա 160 139 12 6 5 10 3 8 7 6 8 6 10 12 7 1 12 10 1 8 7
21 2 1 1 1 2 6 2 3 3
Ալբանիա 76 38 10 10 10 8
38 12 3 5 10 1 7
Բելգիա 165 40 3 3 1 7 2 3 3 2 5 5 2 4
125 10 5 4 8 2 10 7 8 4 8 7 6 4 6 8 10 6 8 4
Չեռնոգորիա 56 17 8 7 2
39 1 7 3 5 8 2 1 6 5 1
Ֆինլանդիա 92 41 7 7 7 1 3 3 1 6 6
51 8 2 5 3 7 1 4 3 3 2 5 5 3
Ադրբեջան 150 87 10 3 7 5 7 8 8 4 6 4 4 3 1 12 5
63 12 1 6 1 12 12 10 7 2
Պորտուգալիա 370 173 5 12 6 6 7 4 10 12 5 12 12 12 7 10 7 8 12 4 12 10
197 12 8 10 12 12 7 12 8 10 12 6 12 7 6 7 12 12 10 12 10
Հունաստան 115 61 1 8 12 2 2 7 1 12 10 6
54 2 3 6 6 4 5 2 12 5 4 5
Լեհաստան 119 50 12 2 4 2 3 1 1 8 2 2 4 3 6
69 6 3 2 8 1 2 3 5 8 3 2 3 8 3 12
Մոլդովա 291 111 10 3 10 12 1 5 6 5 10 3 6 8 6 7 7 12
180 5 6 12 7 10 10 8 10 12 7 10 8 10 7 10 10 8 12 10 8
Իսլանդիա 60 29 2 2 2 2 5 2 2 3 8 1
31 7 1 4 5 1 4 7 2
Չեխիա 83 81 4 1 4 6 2 4 12 3 5 1 4 10 7 10 8
2 2
Կիպրոս 164 61 8 5 8 7 6 4 5 12 3 3
103 4 7 6 3 4 5 6 3 12 7 7 4 4 12 4 6 3 6
Հայաստան 152 87 7 5 10 8 4 4 12 6 10 5 1 4 6 5
65 3 10 5 7 4 8 6 4 5 8 1 4
Սլովենիա 36 16 1 4 1 1 5 4
20 2 8 2 4 3 1
Լատվիա 21 1 1
20 1 4 5 1 2 7

12 միավորներ խմբագրել

Ժյուրի խմբագրել

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
7   Պորտուգալիա Ադրբեջան, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան, Մոլդովա
3   Ավստրալիա Շվեդիա, Չեխիա, Սլովենիա
2   Հունաստան Կիպրոս, Չեռնոգորիա
  Մոլդովա Ալբանիա, Մեծ Բրիտանիա
  Շվեդիա Բելգիա, Ֆինլանդիա
1   Ադրբեջան Իտալիա
  Լեհաստան Ավստրալիա
  Կիպրոս Հայաստան
  Հայաստան Հունաստան
  Չեխիա Պորտուգալիա
Հեռուստաքվեարկություն խմբագրել

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
9   Պորտուգալիա Ալբանիա, Բելգիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա, Սլովենիա, Ֆինլանդիա
3   Ադրբեջան Մոլդովա, Չեխիա, Վրաստան
  Մոլդովա Ավստրալիա, Իտալիա, Պորտուգալիա
2   Կիպրոս Հայաստան, Հունաստան
1   Ալբանիա Չեռնոգորիա
  Լեհաստան Մեծ Բրիտանիա
  Հունաստան Կիպրոս
  Վրաստան Ադրբեջան

2-րդ կիսաեզրափակիչ խմբագրել

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[21]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
                                         
Սերբիա 98 53 2 6 4 8 2 2 2 6 6 4 2 1 1 7
45 6 12 10 12 5
Ավստրիա 147 115 6 3 5 8 8 7 10 7 5 4 7 6 12 4 5 8 4 6
32 1 1 4 6 3 3 1 4 2 3 4
Մակեդոնիա 69 29 5 8 2 3 8 3
40 10 4 6 3 12 5
Մալթա 55 55 2 6 8 1 3 5 1 1 5 7 1 4 2 6 3
0
Ռումինիա 174 26 10 4 1 4 3 4
148 6 7 3 7 8 7 8 8 8 7 8 7 5 7 6 12 10 12 7 5
Նիդերլանդներ 200 149 8 8 6 6 12 10 10 3 12 12 8 8 8 8 5 6 5 8 6
51 4 2 3 6 7 5 3 2 3 4 1 2 4 5
Հունգարիա 231 66 12 3 5 3 3 10 2 5 2 2 12 7
165 12 12 6 6 12 10 4 6 10 12 6 8 10 8 5 8 7 7 10 6
Դանիա 101 96 4 7 5 10 10 6 1 5 8 10 3 2 4 6 8 4 2 1
5 1 4
Իռլանդիա 86 45 10 1 3 5 2 2 1 8 7 4 2
41 3 1 4 6 2 5 2 2 3 4 7 1 1
Սան Մարինո 1 0
1 1
Խորվաթիա 141 37 3 1 7 2 4 1 3 6 5 5
104 7 10 8 8 5 4 10 7 6 1 10 4 6 2 5 2 6 3
Նորվեգիա 189 137 1 5 2 7 7 12 7 10 4 10 10 5 12 10 10 3 12 10
52 3 2 5 5 10 2 6 3 7 3 2 4
Շվեյցարիա 97 48 4 1 6 4 4 8 5 3 7 3 1 2
49 4 2 5 5 10 1 1 5 1 2 4 1 2 4 2
Բելառուս 110 55 7 7 3 7 1 3 5 10 12
55 2 1 1 3 2 1 3 5 8 6 8 3 12
Բուլղարիա 403 199 10 12 12 12 8 12 12 6 12 8 6 12 12 12 10 12 6 7 10 8
204 8 8 10 12 8 12 12 12 10 12 8 12 6 12 10 10 12 8 12 10
Լիտվա 42 17 4 6 7
25 12 10 1 1 1
Էստոնիա 85 16 2 2 3 1 1 7
69 4 2 3 4 2 3 5 1 8 2 12 6 6 3 8
Իսրայել 207 75 7 10 4 5 1 5 6 3 7 4 10 12 1
132 5 5 7 10 7 7 8 6 4 7 5 7 5 7 10 3 4 10 8 7

12 միավորներ խմբագրել

Ժյուրի խմբագրել

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
10   Բուլղարիա Ավստրիա, Բելառուս, Էստոնիա, Իռլանդիա, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա
3   Նիդերլանդներ Խորվաթիա, Ռումինիա, Սան Մարինո
  Նորվեգիա Գերմանիա, Դանիա, Լիտվա
2   Հունգարիա Իսրայել, Սերբիա
1   Ավստրիա Բուլղարիա
  Բելառուս Ուկրաինա
  Իսրայել Ֆրանսիա
Հեռուստաքվեարկություն խմբագրել

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
9   Բուլղարիա Բելառուս, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսրայել, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Սան Մարինո
4   Հունգարիա Ավստրիա, Խորվաթիա, Ռումինիա, Սերբիա
2   Ռումինիա Էստոնիա, Ֆրանսիա
  Սերբիա Մակեդոնիա, Շվեյցարիա
1   Բելառուս Ուկրաինա
  Էստոնիա Լիտվա
  Լիտվա Իռլանդիա
  Մակեդոնիա Բուլղարիա

Եզրափակիչ խմբագրել

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն Քվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
                                                                                   
Իսրայել 39 34 4 1 8 6 7 5 2 1
5 1 3 1
Լեհաստան 64 23 2 6 2 7 1 1 4
41 2 4 1 2 3 7 3 1 3 5 10
Բելառուս 83 50 7 12 2 5 3 1 2 2 3 12 1
33 3 2 6 2 6 1 1 4 8
Ավստրիա 93 93 1 3 4 3 12 1 4 7 1 5 2 7 1 6 5 2 1 3 10 1 4 3 4 3
0
Հայաստան 79 58 7 1 4 1 3 8 2 4 3 1 6 4 2 4 5 3
21 1 2 6 10 2
Նիդերլանդներ 150 135 4 12 5 10 8 8 5 4 4 1 7 8 4 2 4 3 8 12 7 1 1 3 7 3 4
15 10 1 1 1 2
Մոլդովա 374 110 8 10 10 3 3 3 7 3 8 1 6 2 6 8 7 7 8 4 6
264 6 12 3 10 10 7 10 4 6 5 8 4 5 7 7 6 10 6 8 5 12 8 8 2 1 3 5 6 12 6 12 8 7 3 6 8 12 6
Հունգարիա 200 48 5 12 1 1 4 3 1 10 3 8
152 6 5 7 8 1 6 12 3 8 4 2 3 2 2 1 4 2 2 3 2 7 6 4 2 5 10 4 12 5 4 5 4 1
Իտալիա 334 12 2 6 10 7 10 2 4 5 2 8 12 8 7 3 8 2 10 6 2
208 12 4 2 6 6 5 7 8 1 5 8 5 5 4 7 4 7 1 8 3 5 8 12 4 10 2 2 4 6 10 6 10 8 1 10 2
Դանիա 77 69 5 3 3 6 5 4 5 3 7 8 8 5 5 2
8 8
Պորտուգալիա 758 382 6 12 7 8 8 10 8 7 8 12 10 8 8 12 12 10 5 12 12 5 12 5 12 12 10 10 7 12 10 12 6 12 12 12 12 12 12 10 12
376 8 10 7 12 8 7 12 7 10 7 8 5 10 12 12 8 12 8 7 12 10 12 5 10 12 7 8 6 8 12 12 10 7 7 8 8 12 10 12 10 8
Ադրբեջան 120 78 2 4 5 1 10 10 4 1 12 5 12 1 5 6
42 10 12 10 5 1 4
Խորվաթիա 128 25 1 3 6 5 3 7
103 7 1 4 1 8 5 3 6 10 3 12 3 1 1 3 3 5 12 2 8 5
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
                                                                                   
Ավստրալիա 173 171 4 7 6 6 4 10 8 7 10 2 5 7 10 5 1 8 4 4 3 5 7 4 3 7 8 10 4 2 10
2 2
Հունաստան 77 48 1 10 5 6 12 12 2
29 3 1 5 12 7 1
Իսպանիա 5 0
5 5
Նորվեգիա 158 129 5 3 6 7 2 6 10 1 7 7 12 6 1 2 5 3 7 10 2 7 2 3 10 5
29 5 7 2 1 1 6 6 1
Մեծ Բրիտանիա 111 99 8 4 12 1 2 5 5 6 2 3 6 1 3 7 4 3 5 1 5 6 10
12 3 4 4 1
Կիպրոս 68 36 7 5 5 4 12 1 2
32 12 3 2 12 2 1
Ռումինիա 282 58 3 3 3 6 8 3 4 5 12 10 1
224 4 2 10 10 2 2 6 8 6 4 6 4 6 3 10 6 1 6 5 12 7 10 5 4 6 12 7 10 7 7 6 4 2 7 3 4 3 7
Գերմանիա 6 3 3
3 3
Ուկրաինա 36 12 7 1 4
24 1 7 4 7 3 2
Բելգիա 363 108 2 3 2 2 2 12 8 7 10 4 6 2 10 8 5 4 1 6 1 5
255 5 5 4 8 4 6 4 5 2 4 6 12 10 8 10 5 8 10 5 6 2 12 10 4 5 2 4 10 7 10 12 5 5 3 6 4 12 7 5 3
Շվեդիա 344 218 6 6 4 8 12 4 6 7 12 3 12 8 8 4 1 8 6 10 10 6 1 8 7 6 6 7 4 7 2 6 5 10 8
126 2 3 6 1 3 3 2 2 2 5 12 3 6 1 3 3 8 3 4 3 5 7 3 4 5 1 3 2 2 1 1 5 1 7 4
Բուլղարիա 615 278 10 8 10 2 12 10 10 7 2 4 12 6 5 6 8 2 10 6 10 7 2 8 7 12 8 10 2 10 12 6 10 2 6 8 6 7 8 7
337 10 7 5 7 12 12 8 8 10 12 10 7 7 4 7 5 10 12 4 6 10 8 7 7 12 10 8 6 8 8 8 8 8 12 10 7 10 7 6 2 12
Ֆրանսիա 135 45 5 3 1 2 6 6 5 4 3 4 1 5
90 1 8 5 4 3 12 3 3 1 1 3 4 1 4 1 6 5 2 6 4 2 3 2 6

12 միավորներ խմբագրել

Ժյուրի խմբագրել

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
18   Պորտուգալիա Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Վրաստան, Ֆրանսիա
4   Բուլղարիա Բելառուս, Էստոնիա, Մոլդովա, Նորվեգիա
3   Շվեդիա Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա
2   Ադրբեջան Իտալիա, Պորտուգալիա
  Բելառուս Ադրբեջան, Ուկրաինա
  Իտալիա Ալբանիա, Մալթա
  Հունաստան Կիպրոս, Մոնտենեգրո
  Նիդերլանդներ Ավստրիա, Ռումինիա
1   Ավստրիա Բուլղարիա
  Բելգիա Իռլանդիա
  Կիպրոս Հունաստան
  Հունգարիա Խորվաթիա
  Մեծ Բրիտանիա Ավստրալիա
  Նորվեգիա Իսլանդիա
  Ռումինիա Մոլդովա
Հեռուստաքվեարկություն խմբագրել

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
12   Պորտուգալիա Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա
7   Բուլղարիա Ադրբեջան, Բելառուս, Հունգարիա, Մակեդոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սան Մարինո
5   Մոլդովա Ավստրալիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա
4   Բելգիա Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա
2   Իտալիա Ալբանիա, Մալթա
  Խորվաթիա Չեռնոգորիա, Սլովենիա
  Կիպրոս Հայաստան, Հունաստան
  Հունգարիա Խորվաթիա, Սերբիա
  Ռումինիա Իռլանդիա, Մոլդովա
1   Ադրբեջան Վրաստան
  Հունաստան Կիպրոս
  Շվեդիա Դանիա
  Ֆրանսիա Բուլղարիա

Միջազգային հեռարձակում և քվեարկություն խմբագրել

ԵՀՄ-ն հայտարարեց, որ այս տարի մրցույթը ողջ աշխարհում դիտել է 182 միլիոն մարդ, որը 22 միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ցուցանիշի նվազումը ԵՀՄ-ն կապեց Ռուսաստանի՝ մրցույթից հեռանալու և նրանց կողմից երեք շոուներից ոչ մեկը չհեռարձակելու հետ։

Քվեարկություն և խոսնակներ խմբագրել

Խոսնակները իրենց երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքները հաղորդեցին հետևյալ հերթականությամբ՝

  1.   Շվեդիա - Վիկտորիա
  2.   Ադրբեջան - Թուրալ Ասադով
  3.   Սան Մարինո - Լիա Ֆիորիո և Ջիջի Ռեստիվո
  4.   Լատվիա - Ամինատա (Լատվիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  5.   Չեռնոգորիա - Տիյանա Միշկովիչ
  6.   Ալբանիա - Անդրի Ջահու
  7.   Մալթա - Մարթա Ֆենեկ
  8.   Մակեդոնիա - Լիյա Գրույոսկի
  9.   Դանիա - Ուլլա Էսսենդրոպ
  10.   Ավստրիա - Կրիշտինա Ինհոֆ
  11.   Նորվեգիա - Մարկուս և Մարտինուս
  12.   Իսպանիա - Նիևես Ալվարեզ
  13.   Ֆինլանդիա - Յեննի Վարտիաինեն
  14.   Ֆրանսիա - Էլոդի Գոսուա
  15.   Հունաստան - Կոնստանտինոս Կրիստոֆորու (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1996-ին, 2002-ին One խմբի կազմում, 2005-ի մասնակից)
  16.   Լիտվա - Էգլե Դաուգելաիտե
  17.   Էստոնիա - Յուրի Փոթսման
  18.   Մոլդովա - Գլորիա Գորսեագ
  19.   Հայաստան - Իվետա Մուկուչյան (Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  20.   Բուլղարիա - Բորյանա Գրամատիկովա
  21.   Իսլանդիա - Բո Հալլդորսսոն (Իսլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1995-ում)
  22.   Սերբիա - Սանյա Վուչիչ (Սերբիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  23.   Ավստրալիա - Լի Լին Չին
  24.   Իտալիա - Ջուլիա Վալենտինա Պալերմո
  25.   Գերմանիա - Բարբարա Շյոնեբերգեր
  26.   Պորտուգալիա - Ֆիլոմենա Կաուտելա
  27.   Շվեյցարիա - Լուկա Հեննի
  28.   Նիդերլանդներ - Դաուվ Բոբ (Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  29.   Իռլանդիա - Նիքի Բըրն (Իռլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  30.   Վրաստան - Նիկա Կոչարով (Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  31.   Կիպրոս - Յաննիս Կարայաննիս (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  32.   Բելառուս - Ալյոնա Լանսկայա (Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)
  33.   Ռումինիա - Սոնիա Արգինտ-Իոնեսկու
  34.   Հունգարիա - Չիլա Թաթար
  35.   Սլովենիա - Կատարինա Չաս
  36.   Բելգիա - Ֆաննի Գիլլարդ
  37.   Լեհաստան - Աննա Պոպեկ
  38.   Մեծ Բրիտանիա - Կատրինա Լեսկանիչ (Եվրատեսիլ 1997-ի հաղթողը Katrina and the Waves խմբի կազմում)
  39.   Խորվաթիա - Ուրշուլա Թոլյ
  40.   Չեխիա - Ռադկա Ռոսիցկա
  41.   Ուկրաինա - Զլատա Օգնևիչ (Ուկրաինայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)

Պատահարներ խմբագրել

Ռուսաստանի արգելափակումը խմբագրել

Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելված է՝ կապված Ղրիմ այցելության հետ։ Մարտի 22-ին ԵՀՄ գործադիր պրոդյուսեր Յան Օլա Սանդը հայտարարեց, որ հարգում են տեղական օրենքները, չնայած դրանք հակասում են մրցույթի ոգուն[22]։

Մենք պետք է հարգենք հյուրընկալող երկրի տեղական օրենքները, սակայն մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից, քանի որ մենք կարծում ենք, որ դա հակասում է մրցույթի ոգուն, և և ներառականության գաղափարը. որն ընկած է դրա արժեքների հիմքում։

Մենք կշարունակենք երկխոսությունը ուկրաինական իշխանությունների հետ` ապահովելու բոլոր կատարողների ներկայությունը մայիսին Կիևում կայանալիք 62-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Ի պատասխան Ուկրաինայի քայլի՝ ռուսական «Առաջին ալիքը» և «Ռոսիա 24» հրաժարվեցին Ռուսաստանում հեռարձակել մրցույթը[23][24][25][26]։

Այլ երկրներ խմբագրել

Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար պետք է լինել ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող։ ԵՀՄ-ն հրավեր ուղարկեց բոլոր 56 ակտիվ անդամներին և համագործակցող անդամ Ավստրալիային։ Հրավերն ընդունվեց 42 երկրների կողմից, որոնք հաստատեցին իրենց մասնակցությունը մրցույթին, մինչդեռ որոշ երկրներ ներկայացան հետևյալ հայտարարություններով.

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ խմբագրել

  •   Անդորրա. անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն 2016 թվականի մայիսի 19-ին հայտարարեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ[27]։
  •   Բոսնիա և Հերցեգովինա. բոսնիական հեռարձակող Բոսնիա և Հերցեգովինայի ռադիո և հեռուստաընկերությունը՝ BHRT-ն, 2016 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ երկիրը չի մասնակցի 2017-ի մրցույթին ֆինանսական խնդիրների և մշտական հովանավորի բացակայության պատճառով[28]։ Ավելի շուտ՝ 2016-ի մայիսին, ԵՀՄ-ն քննարկում էր BHRT-ին բոլոր ծառայություններից դուրս թողնելու խնդիրը 6 միլիոն շվեդական ֆրանկ կազմող պարտքը չվճարելու համար[29]։ Հետագայում պարզ դարձավ, որ այս առիթով ԵՀՄ-ն BHRT-ի նկատմամբ ծանր պատժամիջոցներ է կիրառում[30]։
  •   Թուրքիա. Թուրքիայի ռադիո և հեռուստահամագործակցությունը՝ TRT-ն, 2016 թվականի մայիսի 12-ին գրավոր հայտարարություն ներկայացրեց՝ հայտնելով, որ պատրաստվում են մասնակցել հաջորդ տարի կայանալիք մրցույթին, չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունը նախորդ տարիներին նույնպես ներկայացել էր նմանատիպ հայտարարություններով, սակայն դրանք մնացել էին անարդյունք։ Հոկտեմբերի 24-ին պաշտոնապես հաստատվեց, որ երկիրը չի մասնակցելու նաև այս տարի՝ չնայած բոլոր քննարկումներին[31]։
  •   Լյուքսեմբուրգ. 2016 թվականի օգոստոսի 22-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Télé Lëtzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը չի պատրաստվում մասնակցել 2017 թվականի մրցույթին[32]։
  •   Մոնակո. 2016 թվականի օգոստոսի 19-ին մոնակոյական հեռարձակող Télé Monte Carlo (TMC)-ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[33]։
  •   Ռուսաստան. Ռուսաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը և նույնիսկ ընտրել էր կատարողին և երգը։ Երկիրը ներկայացնելու էր Յուլյա Սամոյլովան "Flame Is Burning" երգով։ Այնուամենայնիվ 2017 թվականի ապրիլի 13-ին երկիրը հեռացավ մրցույթից, քանի որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 տարով արգելեց երգչուհու մուտքը երկիր, քանի որ նա, 2015 թվականին Ղրիմ այցելելով, որը զինագրավված է Ռուսատսանի կողմից, խախտել էր Ուկրաինայի օրենքը՝ ապօրինաբար երկիր մուտք գործելով[34]։
  •   Սլովակիա. 2016 թվականի ապրիլի 12-ին Radio and Television Slovakia-ն մեկնաբանեց երկրի բացակայությունը 2012-ից՝ ընդգծելով մասնակցության համար անհրաժեշտ ֆինանասական մեծ միջոցների բացակայությունը։ Հեռարձակողը նաև հավելեց, որ չնայած Եվրատեսիլը գրավիչ մրցույթ է, նրանք նախընտրում են ֆինանսական միջոցները հատկացնել տեղական երաժշտական մրցույթներին[35]։ Մրցույթին չմասնակցելը պաշտոնապես հաստատվեց հոկտեմբերի 24-ին[36]։

ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամներ խմբագրել

  •   Ղազախստան. Khabar Agency-ին 2016 թվականի հունվարի 1-ին դարձավ ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամ և հնարավորություն ձեռք բերեց հետագա մասնակցության համար։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 28-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ չնայած Khabar Agency-ն չի կարող մրցույթին մասնակցել ակտիվ անդամ չլինելու պատճառով, նրանք վերանայում են մրցույթի կանոնները՝ վերջինիս մասնակցելու հնարավաորություն տալու համար[37]։ Սակայն, երբ հոկտեմբերի 31-ին հրապարակվեց մասնակիցների պաշտոնական և վերջնական ցանկը, Ղազախստանը բացակայում էր[38]։

ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ խմբագրել

  •   ԱՄՆ. 2016 թվականին՝ Եվրատեսիլի եզրափակչին Ջասթին Թիմբերլեյքի ելույթից հետո՝ խոսք գնաց այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է ամեն տարի ոչ մրցութային համարով մասնակցել մրցույթին, ինչպես նախկինում անում էր Ավստրալիան։ Սակայն, ԱՄՆ-ում մրցույթը հեռարձակող Logo TV-ն չստացավ համագործակցող հեռարձակողի անդամակցություն[39]։
  •   Լիխտենշտեյն. չնայած լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ը 2016 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ Լիխտենշտեյնը չի կատարի իր առաջնաելույթը գալող տարի, այնուամենայնիվ նշեցին, որ ակնկալում են Լիխտենշտեյնի կառավարության ֆինանսական աջակցությունը՝ ԵՀՄ-ի անդամ դառնալու և մրցույթին մասնակցել հնարավորություն ձեռք բերելու համար[40]։
  •   Կոսովո. չնայած Կոսովոյին մրցույթ հրավիրելու շուրջ բազմաթիվ ասեկոսեների՝ կոսովական RTK-ը և ԵՀՄ-ն հայտարարություն տարածեցին այն մասին, որ նրանց մրցույթին մասնակցելու հրավեր չի ուղարկվել[41]։

Նշումներ խմբագրել

  1. ^SRF-ի խնդրանքով որոշվեց, որ Շվեյցարիան, որը ընդգրկված էր առաջին զամբյուղում, ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում առանց վիճակահանության։
  2. ^Վերնագիրը լատիներեն է, բացի այդ պարունակում է գնչուերեն որոշ հատվածներ։
  3. ^Պարունակում է որոշ հատվածներ հին հունարենով, անգլերենով, պալիերենով, սանսկրիտով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Եվրատեսիլ 2017-ի Ամենահիշարժան Պահերը». ogae.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Պորտուգալիան հաղթեց Եվրատեսիլ 2017-ում, իսկ Հայաստանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը». ogae.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Եվրատեսիլ երգի մրցույց 17՝ առաջին նիստը կանցկացվի երեք շաբաթից». Eurovoix. 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. «Եվրատեսիլ 2017-ի հյուրընկալող քաղաքի որոնումները սկսված են։». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. «Положення про організацію відбору міста та арени Євробачення-2017 - Перший канал». 1tv.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  6. Հյուրընկալող քաղաքի և դահլիճի ընտրություն. «Եվրատեսիլ 2017 երգի մրցույց, Ուկրաինա».
  7. «Դնեպրը, Օդեսսան և մայրաքաղաք Կիևը մենամարտում են Եվրատեսիլի հյուրընակլության համար». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  8. «Կիևը կընդունի Եվրատեսիլ 2017-ը». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  9. «Филатов: Днепр готов инвестировать полмиллиарда гривен в подготовку города к "Евровидению – 2017"». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. 10,0 10,1 «Для Євробачення у Садового пропонують «Арену Львів» і … недобудований стадіон до Євробаскету» (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. «ESC'17: Kharkiv Reveals Planned Venue». Eurovoix. 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  12. https://www.youtube.com/watch?v=m89KWqv82EA
  13. «Евровидение мешает проведению чемпионата мира по хоккею-2017 в Киеве». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  14. «Eurovision 2017: International Exhibition Center Kyiv's Preferred Venue». Eurovoix. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  15. «Ukraine is ready to Celebrate Diversity in 2017». Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  16. «Semi-Final Allocation draw to take place in Kyiv». Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  18. https://eurovision.tv/story/2017-interval-acts
  19. 19,0 19,1 «Eurovision Song Contest». eurovision.tv. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Statement from the EBU regarding Russia's participation in the 2017 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  23. «В России "Евровидение-2017" никто не покажет». Вести.ru. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  24. «Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլը»». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  25. «Ռուսաստանում ոչ ոք չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը». operativ.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  26. «Ռուսաստանում «Եվրատեսիլ 2017»-ը չի հեռարձակվի /տեսանյութ/». 1in.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  27. ago, Anthony Granger • 8 months (2016 թ․ մայիսի 19). «Andorra: No Return To Eurovision in 2017». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. ago, Anthony Granger • 4 months (2016 թ․ սեպտեմբերի 28). «Bosnia & Herzegovina: Withdraws From Eurovision 2017». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. ago, Anthony Granger • 8 months (2016 թ․ հունիսի 1). «Bosnia & Herzegovina: BHRT Given Until June 8 To Pay EBU». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. ago, Anthony Granger • 2 months (2016 թ․ դեկտեմբերի 14). «Bosnia & Herzegovina: EBU Imposes Sanctions on BHRT». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  31. «Eurovision Turkey: TRT will not participate in Eurovision 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  32. «Eurovision Luxembourg: RTL will not return to Eurovision in 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  33. Jiandani, Sanjay (2015 թ․ հուլիսի 21). «Monaco: TMC will not return to Eurovision in 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  34. https://eurovision.tv/story/russia-unable-to-participate-2017-ebu-statement
  35. «Slovakia: "Eurovision is an attractive Project"». Eurovoix. 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  36. «Eurovision Slovakia: RTVS will not participate in Eurovision 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  37. «Eurovision Kazakhstan: Will Khabar Agency debut in Eurovision 2017?». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  38. «43 countries to participate in Eurovision 2017». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  39. «See Kim Chi, Bob the Drag Queen, and Naomi Smalls Serve 'Realness' in Exclusive 'RuPaul's Drag Race' Music Video Preview» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  40. «Eurovision Liechtenstein: 1 FL TV will not debut in Kyiv; sets its eyes on a future ESC participation». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  41. ago, Anthony Granger • 10 months (2016 թ․ ապրիլի 7). «Kosovo: EBU State They Have Not Been Invited To Participate». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ» հոդվածին։