Եվտիքիանոս կամ Եվտիքիան (լատին․՝ Eutychianus, 3-րդ դար, Luna, Օրտոնովո, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա - դեկտեմբերի 7, 283, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 275 թվականի հունվարի 4–ից մինչև 283 թվականի դեկտեմբերի 7-ը[1][2]։

Եվտիքիանոս
լատին․՝ Eutychianus
27-րդ Հռոմի պապ
275 թվականի հունվարի 4 — 283 թվականի դեկտեմբերի 7
Եկեղեցի՝ Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Փելիքս I
Հաջորդող Գայիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 3-րդ դար
Luna, Օրտոնովո, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա
Մահ դեկտեմբերի 7, 283
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Catacomb of Callixtus

Կենսագրություն խմբագրել

Նրա մասին տեղեկությունները շատ քիչ են, նույնիսկ նրա կառավարման թիվը համարվում է անորոշ։ Liber Pontificalis–ը վկայում է, որ Եվտիքիանոսի կառավարումը տևել է 8 տարի 11 ամիս, սկսած 275 թվականից մինչև 283 թվական։ Եվսեբիոս Կեսարացին մյուս կողմից ասում է, որ կառավարումը տևել է ընդամենը 10 ամիս[2]։

Նրա տապանագիրը հայտնաբերվել է Սբ. Կալիստուսի կատակոմբում։

Համարվում է, որ Եվտիքիանոսը կազմել է պտուղների օրհնության ծիսակարգ, ինչպես նաև թաղել է 324 նահատկների իր ձեռքերով։ Որոշ պատմաբաններ կասկածում են այս տվյալների վրա, քանի որ 275 թվականին քրիստոնյաների հալածանքները Ավրելիանոսի մահից առաջ չի եղել, իսկ պտուղների օրհնությունը, ինչպես ենթադրում են, վերաբերվում է ավելի ուշ ժամանակշրջանի[2]։

Հիշատակի օրը՝ դեկտեմբերի 8։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Annuario Pontificio, 2012.
  2. 2,0 2,1 2,2 Kirsch, Johann Peter (1909). "Pope St. Eutychianus" in The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվտիքիանոս (Հռոմի պապ)» հոդվածին։