Եվգենի Վիկտորովիչ Պլյուշչենկո (ռուս.՝ Евгений Викторович Плющенко, նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[2][3], Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենապարերում։ Ռուսաստանի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2006 թվականին՝ մենապար, 2014 թվականին՝ թիմային մրցաշար), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր (2002 և 2010 թվականներին), աշխարհի եռակի չեմպիոն (2001,2003,2004), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2000, 2001,2003, 2005, 2006, 2010, 2012), գեղասահքի Գրանպրիի եզրափակչի քառակի հաղթող (1999/2000, 2000/2001, 2002/2003, 2004/2005), աշխարհի պատանի լավագույն մարզիկ (1997) և Ռուսաստանի տասակի չեմպիոն։ Յիլիս Գրաֆսթրյոմի հետ կիսում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնի ռեկորդը (յուրաքանչյուրը՝ չորս)։ Եվգենի Պլյուշչենկոն եղել է առաջին գեղասահորդը՝ կասկադ մրցության մեջ կատարելով ոտքի քառակի հանգույց, ոտքի եռակի հանգույց և ոտքի եռակի օղակ (2002 թվականին Ռուսաստանի գավաթի ժամանակ), առաջինն էր տղամարդկանց մեջ՝ կատարելով բիլման պտույտներ, եռակի ակսել-օյլեր-եռակի ֆլիպի կասկադ (2001)։ 2017 թվականի մարտի 31-ին հայտարարել է մարզական գործունեության ավարտի մասին[6][7]։

Եվգենի Պլյուշչենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Евге́ний Ви́кторович Плю́щенко​
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[2][3] (41 տարեկան)
Ծննդավայր՝Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
178 սանտիմետր
Քաշ՝72 կիլոգրամ[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Record #81191193 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. Olympedia — 2006.
  6. «Плющенко объявил о завершении спортивной карьеры». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  7. lenta.ru:Плющенко объявил о завершении карьеры

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պլյուշչենկո» հոդվածին։