Եվգենի Լվովիչ Շվարց (հոկտեմբերի 9 (21), 1896[1][2][3], Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 15, 1958(1958-01-15)[4][1][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային գրող։

Եվգենի Շվարց
ռուս.՝ Евге́ний Льво́вич Шва́рц
Ծնվել էհոկտեմբերի 9 (21), 1896[1][2][3]
ԾննդավայրԿազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհունվարի 15, 1958(1958-01-15)[4][1][5][…] (61 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, սցենարիստ, արձակագիր, լրագրող և կինոսցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան
Ժանրերպատմվածք, Թերթոն, պիես, Լիբրետո, բանաստեղծություն, հեքիաթ և հրապարակախոսություն
Ուշագրավ աշխատանքներDragon?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» և
 Evgeny Shvarts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1914-1916 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մանուկների հոգեբանության նուրբ ըմբռնումով, հումորով, մանկության պոեզիայի կենդանի զգացումով են հատկանշված Շվարցի վիպակները («Շուրայի և Մարուսյայի արկածները», 1937, «Ուրիշի աղջիկը», 1937, «Առաջին դասարանցին», 1949, հայ․ հրտ․ 1950)։ Առաջին պիեսների համար, որ գրվել ու բեմադրվել են 1929-1934 թվականներին բնորոշ է Էքսցենտրիկ հորինվածքն ու սրամիտ խաղը։ ժողովրդական հեքիաթների, ինչպես նաև Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների սյուժեները Շվարցը օգտագործել է իր սեփական աշխարհն ու ինքնատիպ կենդանի կերպարները ստեղծելու համար․ «Մերկ թագավորը» (1934, հրտ․ 1960), «Կարմիր գլխարկը» (1937), «Ձյունե թագուհին» (1938), «Ստվեր» (1940) պիեսները։ Պատերազմի տարիներին գրել է «Վիշապ» (1944) պիես-պամֆլետը՝ խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ Ետպատերազմյան տարիներին Շվարցիի դրամատուրգիայում ուժեղացել է ուշադրությունը ժամանակակից մարդու կյանքի հոգեբանական ու կենցաղային մանրամասնությունների նկատմամբ («Սովորական հրաշք», 1956, «Պատմվածք երիտասարդ ամուսինների մասին», 1958, պիեսներ)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մոխրոտը» (1947), «Առաջին դասարանցին» (1948), «Դոն Կիխոտ» (1957, ըստ Մ․ Սերվանտեսի) և այլ կինոնկարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шварц Евгений Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Շվարց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 555