Եվգենի Օսիպովիչ Զասլավսկի (դեկտեմբերի 20, 1844(1844-12-20)[1], Վորոնեժ, Ռուսական կայսրություն - հունիսի 13, 1878(1878-06-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական նարոդնիկ, «Հարավ ռուսական բանվորական միության» հիմնադիր և ղեկավար։

Եվգենի Զասլավսկի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20, 1844(1844-12-20)[1]
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 13, 1878(1878-06-13) (33 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1]
Ազդվել էPyotr Lavrov?[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԱնդամությունQ644451?

Սերում է ազնվական ընտանիքից։ Մասնակցել է հեղափոխադեմոկրատական, ուսանողական շարժմանը։ 1872 թվականին վարել է քարոզչական գործունեություն Օդեսայի բանվորների համար նախատեսված անօրինական դպրոցում։ Այնտեղ կարդում է դասախոսություններ քաղտնտեսության վերաբերյալ, ծանոթացնում է Գ․ Չերնիշևսկու «Ի՞նչ անել» վեպի, ֆրանսիացի սոցիալիստ Ֆ․ Լասալի ստեղծագործությունների հետ։ Կնոջ միջոցներով, ով կիսում էր իր գաղափարները, բացում է տպագրատուն։

1875 թվականի գարնանը Զասլավսկու ղեկավարությամբ ձևավորվում է Հարավ ռուսական բանվորական միությունը։ Կանոնադրությունը կազմելիս Զասլավսկին օգտվել է Կ․ Մարքսի «Բանվորների միջազգային ընկերակցության ժամանակավոր կանոնադրություն»-ից։ Մարքսիստական չէր, թեև ընդունում էր քաղաքական պայքարի անհրաժեշտությունը։ Գտնվելով Պ․ Լավրովի ազդեցության տակ՝ կարծում էր, որ բանվորներին սոցիալիզմի կբերեն կրթությունը, քաղաքական դաստիարակությունը, որն էլ արդյունքում կհանգեցնի հեղաշրջման։

1875 թվականին Զասլավսկին ձերբակալվում է։ 1877 թվականին դատապարտվում է 10 տարվա տաժանակիր աշխատանքների։ Պետերբուրգի բանտի հիվանդանոցում մահանում է պալարախտից 1878 թվականի հունիսի 13-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Невский В. И. История РКП(б). Краткий очерк. — Репринт 2-го издания 1926 г. «Прибой». — Санкт Петербург: Новый Прометей, 2009. — 752 с. — 1 000 экз. — ISBN 978-5-9901606-1-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661