Եվգենի Դմիտրիևիչ Բելոենկո (բելառուս․՝ Яўген Дзмітрыевіч Белаенка, նոյեմբերի 9, 1947(1947-11-09), Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2006(2006-12-08), Մինսկ, Բելառուս), վնասվածքաբանության, օրթոպեդիայի, արտրոլոգիայի և կենսաբժշկության բնագավառների բելառուս խորհրդային գիտնական, Բելառուսի ԳԱԱ ակադեմիկոս։

Եվգենի Բելոենկո
բելառուս․՝ Яўген Дзмітрыевіч Белаенка[1]
Ծնվել էնոյեմբերի 9, 1947(1947-11-09)
ԾննդավայրՄուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 8, 2006(2006-12-08) (59 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս[1]
ԿրթությունՄինսկի պետական բժշկական համալսարան (1972)
Մասնագիտությունբժիշկ, վնասվածքաբան և պոդիատր
Կոչումacademician of the National Academy of Sciences of Belarus?[2] և պրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրRepublican Scientific and Practical Center of Traumatology and Orthopedics?[2]
Պարգևներ
Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ
և Outstanding healthcare worker of Belarus[1]

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Բելոենկոն ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 9-ին Մուրմանսկում՝ զինծառայողի ընտանիքում[3]։ 1972 թվականին ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտը։ 1975 թվականից Բելոենկոն աշխատել է Բելառուսի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ հասնելով մինչև նրա տնօրենի պաշտոնը[4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Եվգենի Բելոենկոն ռևմաօրթոպեդիկ հիվանդությունների, կոտրվածքների, մարզական վնասվածքների ախտորոշման և վիրաբուժական բուժման բնագավառներում ավելի քան 200 գիտական աշխատության, 21 գյուտի, 2 մենագրության հեղինակ է։ Բացի այդ, հոդերի ամրությունը բարելավելու համար նա ստեղծել է նոր դեղամիջոցներ։ 1992 թվականին Բելոենկոն պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1998 թվականին նրան շնորհվել է Բելառուսի վաստակավոր բժշկի կոչում։ 2000 թվականին ընտրվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականին՝ ակադեմիկոս[4]։

Մահացել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ին[4], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • Պ. Լ. Կապիցայի անվան «Գիտական գյուտի հեղինակ» արծաթե մեդալ
  • «ԽՍՀՄ գյուտարար», «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշաններ
  • Բելառուսի վաստակավոր բժիշկ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://bis.nlb.by/by/documents/135233
  2. 2,0 2,1 2,2 https://nasb.gov.by/bel/members/pamyati-uchenogo/beloyenko.php
  3. 3,0 3,1 «Евгений Дмитриевич белоенко (1947-2006)». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Памяти ученого :: БЕЛОЕНКО Евгений Дмитриевич». nasb.gov.by. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Եվգենի Դմիտրիևիչ Բելոենկոն Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Յան Կոլասի անվան կենտրոնական գիտական գրադարանի «Բելառուսական գիտության պատմությունը դեմքերով» շտեմարանում