Եվա Վրխլիցկա
Եվա Վրխլիցկա (իսկական ազգանունը՝ Ֆրիդա, չեխ.՝ Eva Vrchlická, մարտի 6, 1888[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] - հուլիսի 18, 1969[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…]), թատրոնի և կինոյի չեխ դերասանուհի, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի, Չեխոսլովակիայի պետական մրցանակի դափնեկիր (1931), Չեխոսլովակիայի վաստակավոր նկարիչ (արվեստի գործիչ) (1953)։
Եվա Վրխլիցկա չեխ․՝ Eva Vrchlická | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] |
Մահացել է | հուլիսի 18, 1969[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի, դերասանուհի, դրամատուրգ, լրագրող և գրող |
Ծնողներ | հայր՝ Յարոսլավ Վրխլիցկի, մայր՝ Ludmila Vrchlická? |
Ամուսին(ներ) | Erik Adolf Saudek? և Jaromír Nevole?[6] |
Երեխա(ներ) | Եվա Վրխլիցկա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1888 թվականի մարտի 6-ին Պրահայում՝ չեխ ականավոր բանաստեղծ, դրամատուրգ Յարոսլավ Վրխլիցկիի ընտանիքում[7]։ Դերասանական վարպետություն է սովորել Էդուարդ Վոյանի և Մարի Հյուբների ղեկավարությամբ։ 1908 թվականին ընդունվել է Ուրանիա թատրոնը, 1910 թվականից խաղացել է Բռնոյի ազգային թատրոնի բեմում։ 1911 թվականին տեղափոխվել է Պրահայի ազգային թատրոն։
Ֆիլմագրություն խմբագրել
1919 թվականից նկարահանվել է կինոյում։
- Yorickova lebka (1919)
- Stavitel chrámu (1920)
- Žena pod křížem (1937)
- Rukavicka (1941)
- Divá Bára (1949) և այլն։
Գրական գործունեություն խմբագրել
Եղել է գրական լրագրող, բանաստեղծական ժողովածուների, մանկական և պատանեկան արձակի, հուշագրությունների հեղինակ, ֆանտաստիկ ստեղծագործությունների սցենարիստ («Kríz u potoka» ֆիլմի սցենարի հեղինակը (1937))։
Թարգմանություններ է կատարել գերմաներենից և ռուսերենից։
Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել
- Bílá, červená, modrá (1921)
- Cestou necestou (հիշողությունների գիրք, 1946)
- Анна пролетарка (պիես, 1952)
- Dětství s Vrchlickým (1953)
- Básně: Výbor (բանաստեղծությունների ժողովածու, 1953)
- Básník s dětmi (բանաստեղծություններ, 1956)
- Dětství a mládí s Vrchlickým (1988)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Česká divadelní encyklopedie
- ↑ Archiv hl. m. Prahy, Matrika oddaných evangelické církve u sv. Salvátora, sign. EVS O4, s. 53 — Vol. EVS O4. — P. 53.
- ↑ MATĚJKOVÁ, Miloslava. Paměti Boženy Frídové: rodinné vztahy a komunikace v pramenech osobní povahy. Pardubice, 2011. Diplomová práce. Univerzita Pardubice, fakulta filozofická. Vedoucí práce Milena Lenderová
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Վրխլիցկա» հոդվածին։ |