Եվա Սիմոնս (հոլանդերեն` Eva Simons, ապրիլի 27, 1982(1982-04-27)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և պարուհի։

Եվա Սիմոնս
Ծնվել էապրիլի 27, 1982(1982-04-27)[1] (41 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլEMI
Կայքevasimons.com
 Eva Simons Վիքիպահեստում

Համագործակցել է LMFAO դուետի, Afrojack-ի և will.i.am-ի հետ։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Եվա Սիմոնսը ծնվել է 1984 թվականի ապրիլի 27-ին Ամստերդամում։ Նրա հայրը դաշնակահար է, իսկ մայրը վոկալիստ։ Եվան հայտնի հոլանդացի ակորդեոնահար Ջոննի Մեյերի թոռնուհին է։

Նա եղել է Raffish խմբի անդամը, որը 2006 թվականից այլևս չի շարունակել իր գործունեությունը։

2009-ից մինչև 2012 խմբագրել

2009 թվականին Եվան թողարկում է իր «Silly Boy» երգը, որը դառնում է հիթ համացանցում և հավաքում 20 միլիոնից ավել դիտում։

2010 թվականի կեսերին Եվան և Մայք Հեմիլթոնը թողարկում են «Take Over Control» երգը, որը Ավստրալիայիում ձեռք է բերում պլատինե իսկ ԱՄՆ-ում ոսկե կարգավիճակ։

2011 թվականին Եվան համագործակցում է ամերիկյան LMFAO դուետի հետ, թողարկելով «Best Night» երգը։

2012 թվականի մարտի 20-ին տեղի է ունենում՝ «I Don't Like You» երգի պրեմիերան, իսկ նույն թվականի մայիսի 14-ին թողարկում է «This Is Love» երգը, will.i.am-ի հետ։

Եվան իր դեբյուտային՝ «Renegade» ալբոմը թողարկում է 2012 թվականի հուլիսի 24-ին։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Սեփական սինգլներ խմբագրել

  • 2009 - «Silly Boy»
  • 2012 - «I Don't Like You»
  • 2012 - «Renegade»
  • 2013 - «Chemistry»
  • 2014 - «Celebrate the Rain» (Սիդի Սամսոնի հետ)
  • 2015 - «Policeman» (Konshens-ի մասնակցությամբ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում խմբագրել

  • 2010 - Take Over Control (Աֆրոջեքի սինգլը)
  • 2012 - This Is Love (Will.i.am-ի սինգլը)
  • 2014 - «Let's Do It Right» (The Young Professionals-ի սինգլը)
  • 2014 - «Unstoppable» (R3hab-ի սինգլը)
  • 2014 - «This Girl» (Stafford Brothers-ի սինգլը)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Սիմոնս» հոդվածին։