«Ես սիրում եմ Նոր տարին» (հինդի՝ आई लव न्यू ईयर, անգլ.՝ I love NY), 2013 թվականի հնդկական մելոդրամա, խորհրդային «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975) ֆիլմի չհեղինակազորված ռեմեյքը։ Հնդկաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հուլիսի 10-ին[1]։ Ֆիլմում հնչում են հնդկական կինոյի համար բնութագրական բազմաթիվ երգեր[2]։ Նկարահանումներն անցկացվել են Նյու Յորքում, Մումբայում և Բանգկոկում[3]։

Ես սիրում եմ Նոր տարին
հինդի՝ आई लव न्यू ईयर
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն, մելոդրամա և մելոդրամա
Թվական2013
Լեզուհինդի
ՌեժիսորՌադհիկա Ռաո և Վինեյ Սապրու
ՊրոդյուսերԲհուշան Կումար
ԴերակատարներՍաննի Դեոլ և Կանգանա Ռանաուտ
ԵրաժշտությունՊրիտամ Չակրաբորտի
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունB2 Labels (Pakistan)?
Տևողություն125 րոպե

Ֆիլմի անգլերեն վերնագրում առկա է NY հապավումը («Я люблю NY»), որը կարող է նշանակել ինչպես Նոր տարի (New Year), այնպես էլ Նյու Յորք (New York), որտեղ ծավալվում են ֆիլմի գործողությունները։

Սյուժե խմբագրել

Ռանդիր Սինգհը, որ արտագաղթել է Հնդկաստանից, Չիկագոյում աշխատում է բանկային ոլորտում և նվիրված աշխատող է։ Նա արդեն 40 տարեկան է, սակայն դեռևս չի ամուսնացել, որովհետև ամաչկոտ է կանանց հետ շփման մեջ։ Նոր տարվա նախօրեին նա վերջապես հաղթահարում է երկչոտությունն ու որոշում Ամանորը դիմավորել իր ընկերուհու՝ Ռիայի հետ իր բնակարանում, որտեղ պատրաստվում է առաջարկություն անել նրան։ Տիկուն, որ 26-ամյա ուսուցչուհի է Նյու Յորքից, պատրաստվում է Ամանորը տոնել իր փեսացուի՝ Իշանի հետ։ Շոգեբաղնիքում ընկերների հետ շքեղ գինարբուքից հետո Ռանդիրը հայտնվում է ինքնաթիռում, թռչում Նյու Յորք և ընկնում Տիկուի բնակարան։ Նրա բանալին բացում է այն բնակարանի դուռը, որտեղ ամեն ինչ հենց այնպիսին է, ինչպես իր բնակարանում։ Այդպես բանկային ոլորտի աշխատողը հյուրընկալվում է ուսուցչուհուն, ծանոթանում նրա խանդոտ փեսացուի, գործընկերների ու ընկերուհու հետ։ Մի շարք անհեթեթ ու զվարճալի դեպքերից հետո Ռանդիրն ու Տիկուն բաժանվում են։ Ռանդիրը վերադառնում է աշխատանքի, սակայն չի կարողանում մոռանալ նրան, ում հետ ծանոթացել էր Նյու Յորքում[4][5]։

Բնօրինակի ստեղծող անձնակազմի վերաբերմունք խմբագրել

Ֆիլմի տիտրերում հիշատակված չեն խորհրդային բնօրինակի հեղինակները։ Խորհրդային ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Էլդար Ռյազանովը, ըստ իր օգնականի խոսքերի, ոչինչ չի իմացել հնդկական ռեմեյքի մասին և ոչ մի կապ չունի դրա հետ[6]։

Դերերում խմբագրել

  • Սաննի Դեոլ – Ռանդիր
  • Կանգանա Ռանաուտ – Տիկու
  • Պրեմ Չոպրա – Սինգհ Դհոդի, Ռանդիրի հայրը
  • Նավին Չոուդհարի – Իշան
  • Տանիշտհա Չաթերջի – Ռիա
  • Ռիմա Լագու
  • Մայա Ալագհ
  • Մանոջ Ջոշի
  • Ջինեթ Մուհի
  • Վիրագ Միշրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bollywood Hungama I Love New Year
  2. Индийский ремейк фильма «Ирония судьбы, или С лёгким паром!» Новость на сайте «Человек Онлайн» от 1 августа 2013 года
  3. Болливуд снял индийский ремейк «Иронии судьбы» Արխիվացված 2014-01-11 Wayback Machine Новость на сайте РБК от 6 августа 2013 года
  4. В Индии пересняли «Иронию судьбы» Новость на сайте «Вокруг ТВ» от 5 августа 2013 года
  5. «I Love New Year Preview». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. В Болливуде сняли ремейк «Иронии судьбы» Заметка в газете Metro от 2 августа 2013 года

Արտաքին հղումներ խմբագրել