«Ես չորրորդն եմ» (անգլ.՝ I Am Number Four), ֆանտաստիկ արկածային մարտաֆիլմ Դի Ջեյ Քարուզոյի կողմից, որ հիմնված է Ջեյմս Ֆրեյի և Ջոբի Հյուզի նույնանուն վեպի վրա[3]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 18-ին[4]։

Ես չորրորդն եմ
անգլ.՝ I Am Number Four
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և վեպի էկրանավորում
ՀիմքԵս չորրորդն եմ
Թվականփետրվարի 17, 2011[1] և մարտի 17, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴի Ջեյ Կարուզո
ՊրոդյուսերՄայքլ Բեյ
Սցենարի հեղինակԱլֆրեդ Գոու, Մայլզ Միլար և Մարտի Նոքսոն
ԴերակատարներԱլեքս Փեթիֆեր, Թիմոթի Օլիֆանտ, Թերեզա Փալմեր, Դիաննա Էյգրոն, Քալլան ՄակՕլիֆ, Քևին Դյուրանդ, Ջեյք Աբել, Բո Միրչոֆ, Բրայան Հոու, Էմիլի Ուիքերշամ, Ջուդիթ Հոագ և Jeff Hochendoner?
ՕպերատորԳիլյերմո Նավառո
ԵրաժշտությունԹրևոր Ռաբին
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Ֆլորիդա և Փիթսբուրգ
ԿինոընկերությունDreamWorks, Reliance Entertainment, Մայքլ Բեյ և Touchstone Pictures
Տևողություն109 րոպե
Պաշտոնական կայքէջ
 I Am Number Four (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է ինը այլմոլորակայինների սպանությամբ, ովքեր եկել էին երկիր մոլորակ Լորիան մոլորակից, որը ավերվել էր մոգադորիան տիեզերական զավթիչների ուժերով։ Երբ մեկը մահանում է, այդ նույն մոլորակից մեկ այլ այլմոլորակային ստանում է այրվածք իր ոտքին։ Գլխավոր հերոսի ոտքին առաջանում է երրորդ այրվածքը, որը նշանակում է, որ նա կլինի հաջորդը։ Նա դրա մասին հայտնում է իր պահապան Հենրիին։ Նրանք երկուսով մաքրում են իրենց հետքերն և փոխում բնակության վայրերն, որպեսզի կորչեն մոգադորիանների աչքից։

Նոր բնակության վայրում՝ Օհայոյի փոքրիկ քաղաքում, գլխավոր հերոսն ունի նոր անուն՝ Ջոն Սմիթ և նոր պատմություն։ Նա ծանոթանում է Սառայի հետ, ով աշխարհին նայում է իր տեսախցիկով և Սեմի հետ, ում հետ ընկերությունն «չի բարձրացնում նրա ռեյթինգը»։ Որոշ ժամանակ անց Ջոնը ձեռք է բերում արտառոց ունակություններ՝ տելեկինեզ, ուժ և ճարպիկություն, իսկ ֆիլմի վերջում նա իմանում է, որ կարող է լիցքավորել իր ուժով իր խմբի մյուս անդամներին։ Սակայն մոգադորիաններն գտնում են Ջոնին, և առաջին կռվի ժամանակ մահանում է Հենրին։ Ջոնն ու Սառան փախչում են և պատսպարվում դպրոցում։

Շուտով դպրոց են հասնում նաև մոգադորիանները և պատրաստվում դպրոց ներխուժմանը։ Երբ դպրոց են մտնում նրանցից երկուսը, Ջոնին ու Սառային փրկում է Ջեյնը, ով հանդես էր գալիս Լորիան մոլորակից փրկված «Համար վեցը»։ Ջեյնը կարողանում էր դառնալ անտեսանալի և դիմադրել կրակին։ Միասնական ուժերով նրանք հաղթահարում են մոգադորիաններին։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ջոնը, Ջեյնը ու Սեմը մեկնում են Սեմի հորը և ողջ մնացած մյուս այլմոլորակայիններին փնտրելու[5]։

Դերասանական կազմ խմբագրել

Դերերում.

  • Ալեքս Պետիֆեր - Ջոն Սմիթ/ Չորրորդ/ Դենիել
  • Դիաննա Էյգրոն - Սառա
  • Տիմոտի Օլիֆանտ - Հենրի
  • Թերեզա Պալմեր - Ջեյն/ Վեցերորդ
  • Քեյվին Դյուրանդ - մոգադորիան հրամանատար
  • Կալան Մակոլիֆ - Սեմ Գուդ
  • Ջեյք Աբել - Մարկ Ջեյմս
  • Ջուդիտ Հոագ - Սառայի մայր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նկարահանումներն տեղի են ունեցել Պիտսբուրգում, որտեղ որպես ավագ դպրոց հանդես էր գալիս Ֆրանկլինի մարզային դպրոցը
  • Մոգադորիանների դեր տանող դերասաններն հագել են 15 սանտիմետրանոց կոշիկներ՝ իրենց քայլերն ավելի հանգիստ դարձնելու համար[6]
  • Ջեյնի մոտոցիկլետը Ducati 848 էր[7]
  • Շան ցեղատեսակը՝ Բիգլ էր

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը.

  • «Adele» - «Rolling in the Deep»
  • Civil Twilight - «Letters From the Sky»
  • «Jimmy Eat World» - «Invente»
  • «Kings of Leon» - Radioactive
  • «Rockwel and Michael Jackson» - «Somebody’s Watching Me»
  • «The Black Keys» - «Tighten Up»
  • «The Temper Trap» - «Soldier On»
  • «The XX» - «Shelter»
  • «Zac Brown Band & Alan Jackson» - «As She’s Walking Away»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Питтакус Лор на официальном сайте Лориенской саги
  4. Release Dates From IMDB
  5. «Чужой среди своих». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Четвёртый…» «Новый Взгляд»
  7. Trivia(անգլ.) на сайте Internet Movie Database

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես չորրորդն եմ» հոդվածին։