Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա 2

«Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա 2» (անգլ.՝ I Spit on Your Grave 2), ամերիկյան սարսափ ֆիլմ, 2013 թվականի թրիլեր Սթիվեն Մոնրոյի կողմից։ 2010 թվականի ֆիլմի սիկվելը, նկարահանված նույն ռեժիսորի կողմից, համաշխարհային պրեմիերան եղել է 2013 թվականի օգոստոսի 25-ին, Ռուսաստանում՝ սեպտեմբերի 5-ին։ Ռեյտինգը MPAA-ում R է։

Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա 2
անգլ.՝ I Spit on Your Grave 2
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2], ֆիլմ բռնաբարության և վրեժի մասին, շահագործող ֆիլմ և քրեական ֆիլմ
Թեմավրեժ և ինցեստ
Թվականօգոստոսի 25, 2013
Լեզուանգլերեն և բուլղարերեն[3]
ՌեժիսորՍթիվեն Ռ. Մոնրո[1][4][5]
ՊրոդյուսերԲիլ Բերի
Սցենարի հեղինակՍթիվեն Ռ. Մոնրո
ԴերակատարներԱլեքսանդր Ալեքսիև, Վալենտին Փելքա, Մայք Դիքսոն, Քեյսի Բարնֆիլդ և Տեռա Վնեսա
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Բուլղարիա
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Քեթի անունով մի գեղեցիկ աղջիկ աշխատում է Նյու Յորքի մի սրճարանում մատուցողուհի և միաժամանակ երազում ֆոտոմոդելի կարիերայի մասին։ Նա շատ է ուզում ունենալ որոշ պրոֆեսիոնալ ձևով արված նկարներ, որպեսզի կարողանա դնել իր կարիերայի հիմքը, բայց լուսանկարիչները դրա համար մեծ գումարներ են պահանջում։ Այնուհետև որոշ ժամանակ անց նա տեղեկանում է, որ գոյություն ունեն նաև անվճար լուսանկարիչներ։ Նա զանգահարում է, այնուհետև հաջորդ առավոտ գնում է նկարահանման։ Ֆոտոսեսիայի ժամանակ նկարիչը առաջարկում է Քեթիին առաջարկում է ավելացնել սեքսուալություն, սակայն աղջիկը այդ պահին հրաժարվում է նկարահանվել և առանց նկարների լքում է գրասենյակը։

Լուսանկարիչներից մեկը սիրահարվում է Քեթիին և այդ գիշեր գնում է նրա տուն նկարները տանելու պատրվակով (նա ուզում է բռանաբարել Քեթիին)։ Երբ նա հարձակվում է Քեթիի վրա, գոռոցներից ներս է մտնում նրա հարևանը, իսկ տղան դանակահարում է Քեթիի հարևանին։ Այնուհետև գալիս են նրա մյուս երկու լուսանկարիչ եղբայրները և հետքերը մաքրելու նպատակով աղջկան թմրանյութ են խմացնում և Նյու-Յորքից տեղափոխում ինչ-որ փոքրիկ քաղաք Բելառուսում։ Աղջկան նրանք կապում են երկաթե խողովակից իրենց նկուղում և սկսում տանջել և բռնաբարել։ Այնուհետև նրանք թաղում են Քեթիին առանց սպանելու։

Սակայն բարեբախտաբար դագաղը ընկնում է կոյուղի, այնուհետև մի կերպ դուրս գալիս այնտեղից և լուծում իր վրեժը այդ ընտանիքի բոլոր անդամներից՝ երեք եղբայրներից, հորից և մորից։ Բոլորին սպանում է այնպես, ինչպես նրանք են տանջել աղջկան։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջեմմա Դալենդեր Քեթի Քարտեր Քեթի Քարտեր
Յավոր Բախարով Գեորգի Գեորգի
Ջո Էբսոլոմ Իվան Իվան
Ալեքսանդր Ալեքսեև Նիկոլայ Նիկոլայ
Մերի Ստոկլի Աննա Աննա
Փիթեր Սիլվերլիֆ Վալկո Վալկո
Մայքլ Դիքսոն Ջեյսոն Ջեյսոն
Քեյսի Բարնիֆիլդ Շերոն Շերոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել