Եռակցում, տեղային հալման կամ համատեղ դեֆորմացման ճանապարհով կարծր մարմինների չերկատվող միացման տեխնոլոգիական պրոցես։ Եռակցման հետևանքով միացվող մարմինների ատոմների (մոլեկուլների) միջև առաջանում են ամուր կապեր։ Սովորաբար եռակցմամբ միացնում են մետաղները, սակավ՝ ապակին, պլաստմասսաները և այլ նյութևր։ Եռակցումը կատարվում է 2 եղանակով՝

Գազաէլեկտրական եռակցում

Բացի այդ, մետաղների եռակցումը կատարվում է ըստ հալման համար անհրաժեշտ էներգիայի տեսակի (էլեկտրական, գազային, ատոմաջրածնային, թերմիտային), պաշտպանական և լեգիրման մետալուրգիական միջոցներով (պաշտպանական գազերում ֆլյուսի տակ, կայունացնող ու գազախարամ առաջացնող և լեգիրող պատվածքներով էլեկտրոդներով), աղեղային եռակցման համար օգտագործվող էլեկտրոդներով՝ հալվող և չհալվող (ածխե, վոլֆրամե), ըստ կիրառվող գազերի (ացետիլենաթթվածնային, ջրածնաթթվածնային և այլն)։

Եռակցման միացումներից առավել տարածված են կցվանքային միացումը (Եռակցման շինվածքների ճակատամասերով), եզրածածկով միացումը (եռակցվող մակերևույթները մի փոքր իրար ծածկում են), ծայրեծայր միացումը (մի մասի ճակատամասը եռակցվում է մյուսի կողմնային մակերևույթին), անկյունային միացումը (շինվածքների մասերը միմյանց նկատմամբ դրվում են անկյան տակ) ևն։ Ստեղծվում են եռակցման նոր ձևեր՝ եռակցում շփմամբ, հելիոեռակցում պայթյունով, վակուումում ճնշմամբ և էլեկտրոնային ճառագայթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 519