Եռակողասերմիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Եռակողասերմիկ (Tripleurospermum)
Sch.Bip., 1844

Եռակողասերմիկ (լատին․՝ Tripleurospermum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կովկասյան եռակողասերմիկ(Tripleurospermum caucasicum), անդրկովկասյան եռակողասերմիկ (Tripleurospermum transcaucasicum), մանրածաղիկ եռակողասերմիկ(Tripleurospermum parviflorum), Սևանի եռակողասերմիկ (Tripleurospermum sevanense) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։

Արտաքին կառուցվածքը խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձր՝ 2-100 (120) սմ։ Տերևները հերթադիր են, մերկ, փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են (կամ բացակայում են), սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, քառատամ կամ հնգատամ, դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը՝ կողավոր, մուգ կարմիր, գնդաձև, եթերայուղային գեղձերով, հարթ կամ կնճռոտ, փուփուլավոր սերմիկ է։ Բոլոր տեսակները գեղազարդիչ են։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռակողասերմիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռակողասերմիկ» հոդվածին։