Եռաբարբառ, հնչյունաբանական միավոր, գոյանում է մեկ վանկի սահմաններում երեք ձայնավորների (կամ ձայնավոր ու ձայնորդ հնչյունների) արտասանական սերտ զուգակցումով կամ համակցումով, որտեղ դրանցից մեկը պահպանում է իր վանկարար հատկությունը։ Եռաբարբառներ ուներ գրաբարը՝ եայ, եաւ, ւոյ, ուայ, ուաւ, էայ (օրինակ՝ պաշտոնեայք, պատանեաւք, այգւոյ և այլն)։ Դրանք բոլորն էլ բարձրացող-իջնող տիպի են, այսինքն՝ նրանց մեջ վանկարար լիահունչ տարրը գտնվում է մեջտեղում։ Երբեմն եռաբարբառների շարքն են դասվում նաև իայ հնչյունակապակցությունը, որ կա միայն բառում, ինչպես նաև ուոյ, ուաւ, էիւ համակցությունները։ Գրաբարն ուներ նաև ուէ եռաբարբառակերպը (նուէր, պատուէր

Ետգրաբարյան հայերենը եռաբարբառներ ու եռաբարբառակերպեր չունի։ Միակ եռաբարբառակերպը յայ եռահնչյունն է (միան, լռելյայն)։ Մյուս եռաբարբառներին նոր հայերենում փոխարինում են երկհնչյուններ կամ ձայնավորի ու բաղաձայնի կապակցություններ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։
  Ընթերցե՛ք «եռաբարբառ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 519