Ենո Բորի (հունգ.՝ Bory Jenő, նոյեմբերի 9, 1879(1879-11-09)[1][2], Սեկաշֆեհերվար, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2] - դեկտեմբերի 20, 1959(1959-12-20), Սեկաշֆեհերվար, Հունգարիա), հունգարացի քանդակագործ և ճարտարապետ, մանկավարժ, պրոֆեսոր, նկարչության հունգարական թագավորական դպրոցի ռեկտոր։

Ենո Բորի
հունգ.՝ Bory Jenő
Քանդակագործ Ենո Բորին ընտանիքի հետ
Ծնվել էնոյեմբերի 9, 1879(1879-11-09)[1][2]
ԾննդավայրՍեկաշֆեհերվար, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1959(1959-12-20) (80 տարեկան)
Վախճանի վայրըՍեկաշֆեհերվար, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունճարտարապետ և քանդակագործ
Գործունեության տարիներ1906-1944
 Jenő Bory Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փականագործի որդի է։

Բորին սովորել է Բուդապեշտի համալսարանի ինժեներա-կառուցողական ֆակուլտետում։ 1903 թվականին ընդունվում է նկարչության հունգարական դպրոցի քանդակագործության բաժինը։ Ա. Շտրոբլի (քանդակագործություն) և Բ. Սեկայի (բնանկար) աշակերտն է։ Այնուհետև 2 տարվա ընթացքում ճանապարհորդել է Գերմանիայով և Իտալիայով, որտեղ ծանոթացել է մարմարից քանդակագործության արվեստին։ Այդ ժամանակ ծանոթանում է իր ապագա կնոջ ՝ Իլոնայի հետ (1885-1974), ով նույնպես նկարչուհի էր և Բ. Սեկայի աշակերտն էր։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և Սարաևոյում նշանակվել պաշտոնական զինվորական նկարիչ, ինչի համար պարգևատրվել է Ֆրանց-Իոսիֆի շքանշանով։

1911-1946 թվականներին նկարչության հունգարական թագավորական դպրոցի պրոֆեսոր է եղել, միաժամանակ՝ Իոսիֆի անվան թագավորական տեխնիկական համալսարանի դասավանդող (1921-1944 թվականներ)։

1943-1945 թվականներին եղել է Հունգարիայի համալսարանի կիրառական արվեստի ռեկտոր։

Արվեստ խմբագրել

Բորին հուշարձանների, քանդակագործական և հուշարձանային համալիրների մի ամբողջ շարքի հեղինակ է։

1906-1944 թվականներին ստեղծել է ավելի քան 185 քանդակագործական արտադրանք՝ հիմնականում Սեկեշֆեհերվարում և Բուդապեշտում։ Մասնակցել է խմբակային ցուցադրությունների։ Ստացել է մի քանի պետական և միջազգային մրցանակներ։

Բորիի արվեստի գագաթնակետ է համարվում Սեկեշֆեհերվարի ամրոցը, որն անվանում են հավերժական սիրո ամրոց, քանի որ Ենո Բորին նվիրել է այս ստեղծագործությունը սիրելի կնոջը՝ Իլոնային։ Ամրոցի կառուցումը տևել է 40 տարի (1912-1959 թվականներ)։ Շինարարությունն ընթացել է անձամբ Ենո Բորիի և մի քանի օգնականների կողմից։

Բորիի ամրոցը Սեկեշֆեհերվարի միակ քանդակագործական տեսարժան վայրն է՝ ստեղծված 20-րդ դարում։ Կառույցը էկլեկտիկ ոճում է, սակայն միաժամանակ հարմոնիկ է։ Գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում՝ կենտրոնից շատ հեռու։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Բորիի ամրոցի մասին Արխիվացված 2014-09-06 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենո Բորի» հոդվածին։