Եղևնի սովորական

բույսերի տեսակ

Եղևնի սովորական (լատին․՝ Picea abies), սոճազգիների ընտանիքին պատկանող 50 մ բարձրությամբ, բրգաձև սաղարթով գեղազարդ մշտադալար ծառ է։ Հայրենիքը համարվում է Եվրոպան։ Ասեղնատերևները մուգ կանաչավուն են երկարությունը 1-3 սմ է։ Ծաղկում է գարնան վերջին և ամռան սկզբին։ Կոները գլանաձև են երկարությունը 10-15 սմ է։ Սովորական եղևնին ցրտադիմացկուն է, խոնավասեր, ստվերատար, պահանջում է հզոր, պարարտ հողեր, շատ վատ է արձագանքում ծխին, փոշուն, գազին։ Սովորական եղևնին լավ է բազմանում սերմերի միջոցով, ունի մի շարք պարտիզային ձևեր (կոնաձև, բրգանման, գաճաճ)։ Երևանի պայմաններում տուժում է օդի չորությունից և շոգից։

Եղևնի սովորական
Եղևնի սովորական
Եղևնի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Piceoideae
Ցեղ Եղևնի (Picea)
Տեսակ Եղևնի սովորական (P. abies)
Միջազգային անվանում
Picea abies
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հ.Ժ.Վարդանյան «Ծառագիտություն»
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի սովորական» հոդվածին։