Եղջերուներ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Եղջերուներ ( Cervidae), երկկճղակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Ունեն բարձր ոտքեր, կարճ պոչ, երկար և շարժուն ականջներ։ Արուները (հյուսիսային եղջերուների նաև էգերը) կրում են ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են նորերով։ Եղջերուների մազածածկը կոշտ քստամազ է, բրդատակում՝ աղվամազ։ Գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն և հասունները)՝ բծավոր։

Կովկասյան ազնվացեղ եղջերու «Դիլիջան» ազգային պարկում

Տարածում խմբագրել

Հայտնի են 17 սեռի մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է 6 տեսակ։ Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում և անտառատունդրայում՝ փոքր խմբերով։ Աշնանը և ձմռանը հյուսիսային եղջերուները հավաքվում են մեծ հոտերով ու անցնում հարյուրավոր կմ։

Ենթաընտանիքներ խմբագրել

Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝

  • մունջակներ (Cervulinae),
  • ջրային (Hydropotinae),
  • իսկական ( Cervinae),
  • ամերիկյան եղջերուներ (Neocervinae)։

Իսկական եղջերուներին են պատկանում ազնվացեղ եղջերուները, բծավոր եղջերուները, եղնիկը և մարալը։ Վերջինս տարածված է Ղրիմում, Կովկասում, Սիբիրի հարավում, Հեռավոր Արևելքում։

Մարմնի կառուցվածքը խմբագրել

Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։

Սնունդ խմբագրել

Եղջերուները խոտակեր կենդանիներ են, սնվում են տարբեր բույսերով՝ մամուռներով, քարաքոսերով, խոտերով, ճյուղերով, տերևներով։ Որոշ տեսակներ նախընտրում են ավելի փափուկ բուսական կեր։

Բազմացում խմբագրել

Սեռահասուն են դառնում 1,5 տարում։ Զուգավորվում են աշնանը կամ ամռան վերջին։ Ձագերին (1-2) մայրը, մինչև նոր հղիությունը, կերակրում է կաթով։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509