«Եղնիկը» (անգլ.՝ The Yearling), ամերիկացի գրող Մարջորի Ռոուլինգսի պատանեկան (անգլ.՝ young-adult fiction) վիպակը, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «գեղարվեստական գրքի համար» (անգլ.՝ Pulitzer Prize for Fiction, 1939)[1]: 1938 թվականին ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված գիրքը[2]։ Վիպակը հաճախ ներառվում է ԱՄՆ-ում դեռահասների պարտադիր ընթերցանության ծրագրում։

Եղնիկը
անգլ.՝ The Yearling
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?
Ձևվեպ
ՀեղինակՄարջորի Քինան Ռոլինգս
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՖլորիդա
ՀրատարակչությունCharles Scribner's Sons
Հրատարակվել է1938

Սյուժե խմբագրել

12-ամյա Ջոդին անտառում գտնում է փոքրիկ որբացած եղնիկի։ Նրանք դառնում են լավագույն ընկերներ, բայց մեկ տարի անց նրանք ստիպված են բաժանվել. եղնիկը դարձել է չափահաս անտառային կենդանի և չի կարող հետագայում ապրել մարդկանց հետ…

Հիմնական կերպարներ խմբագրել

  • Ջոդի Բաքսթեր - տասներկուամյա տղա
  • Էզրա «Փենի» Բաքսթեր - Ջոդիի հայրը
  • Օրի Բաքսթեր - Ջոդիի մայրը
  • Ֆլագ - եղջերու, որին պահում է Ջոդին
  • Ֆորեստներներ (Բաք, Արկ, Լեմ, Գեբի, Փեք և այլն) — Բաքսթերների ընտանիքի հարևաններ

Էկրանավորումներ խմբագրել

  • 1941 - էկրանավորման առաջին փորձը։ Տարբեր խնդիրների պատճառով նկարահանումները չեղյալ են հայտարարվել, իզուր ծախսվել են յոթ ամիս և կես միլիոն դոլար[3]։
  • 1946 - «Եղնիկ» գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Կլարենս Բրաուն, գլխավոր դերերում՝ Կլոդ Ջարման, Գրեգորի Պեք և Ջեյն Ուայման։ Ստացել է երկու «Օսկար» և մեկ «Ոսկե գլոբուս»։
  • 1965 - Բրոդվեյի մյուզիքլ, երաժշտությունը՝ Մայքլ Լեոնարդի, բանաստեղծությունները և սցենարը՝ Հերբերտ Մարտինի, պրոդյուսեր և սցենարիստ՝ Լոր Նոտո, դերերում՝ Դեվիդ Ուեյն և Դոլորես Ուիլսոն։
  • 1983 - «Kojika Monogatari» ճապոնական անիմացիոն տարբերակ։
  • 1994 - հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Ռոդ Հարդի (գլխավոր դերերում՝ Պիտեր Շտրաուս և Ջին Սմարթ)[4]։

Փաստեր խմբագրել

 
«Եղնիկի արահետի» սկզբի ցուցանակ
  • Վիպակի խմբագիրը՝ Մաքսվել Պերկինսը (անգլ.՝ Maxwell Perkins), աշխատել է Էռնեստ Հեմինգուեյի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի և այլ հայտնի գրողների հետ[5]։
  • Վիպակի հրապարակումից և ֆիլմի թողարկումից հետո Juniper Prairie Wilderness (Օկալա ազգային անտառ, Ֆլորիդա) արգելանոցային գոտում հայտնվել է «Եղնիկի արահետը» (անգլ.՝ The Yearling Trail), որտեղով զբոսնելով կարելի է նայել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել վիպակի և ֆիլմի գործողությունները[6]։
  • ԽՍՀՄ-ում գիրքը հրատարակվել է «Հասակակիցներ» վերնագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել