Եղնաջուր

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղնաջուր (այլ կիրառումներ)

Եղնաջուր (նախկին անվանումը՝ Չիվինլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Եղնաջուր գետակի ափին, Արփի լճից հյուսիս-արևմուտք` Գառնառիճ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Եղնաջուր 1991 թ. ապրիլի 3-ին[2]։

Գյուղ
Եղնաջուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՉիվինլի
ԲԾՄ2125 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն27[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Եղնաջուր (Հայաստան)##
Եղնաջուր (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Եղնաջուրի մշտական բնակչությունը կազմել է 27, առկա բնակչությունը՝ 31 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։

Եղնաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 295 349 301 522 566 67 28 27[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համաձայն maps.google.com[5] կայքի ուղիղ գծով մոտակա քաղաքից՝ Գյումրիից գտնվում է 33,2 կմ հեռավորության վրա։ Այդ չափանիշով (ուղիղ գծով հեռավորությունը մինչև մոտակա քաղաքը Հայաստանի տարածում) գյուղը հանդիսանում է երկրորդը ամբողջ Հայաստանի տարածքում՝ զիջելով Սարագյուղին, որը գտնվում Գյումրի քաղաքից է 33,4 կմ հեռավորության վրա։ Հայաստանի Հանրապետության ամենաարևմտյան գյուղն է։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Եղնաջուրն ունի միջնադարում կառուցված եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 663
  5. «Google Maps». Google Maps. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.