Եղեգնուտ (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)

Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։

Գյուղ
Եղեգնուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Փամբակ համայնք[1]
Հիմնադրված է1856 թ.
Այլ անվանումներՂամշկուտ
Մակերես12,26 կմ²
ԲԾՄ1000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն893 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղեգնուտցի
Ժամային գոտիUTC+4
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Գտնվում է Փամբակ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ։ Տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 21-23 կմ հյուսիս-արևելք։

Հիմնադրվել է 1856 թվականին, վերանվանվել Եղեգնուտ 1935 թվականին[3]։ Վարչական տարածքը կազմում է 1225.9 հա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Եղեգնուտի մշտական բնակչությունը կազմել է 893, առկա բնակչությունը՝ 788 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3][5]։

Եղեգնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1897 421 մարդ [6]
1926 1084 մարդ [6]
1939 1427 մարդ [6]
1959 1200 մարդ [6]
1970 1319 մարդ [6]
1979 998 մարդ [6]
1989 825 մարդ [7]
2001 1164 մարդ [6]
2011 893 մարդ [2]


Կլիմա խմբագրել

Գյուղը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին։ Ձմեռվա տևողությունը միջինում 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Այս արտադրությունը և բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից։ Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց։ Բնության քմահաճույքները անդրադառնում են նաև անասնապահության բնագավառի առաջընթացին՝ կերի կուտակմանը և տեղափոխմանը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 185 — 992 էջ։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 663. — 4696 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտ (Լոռու մարզ)» հոդվածին։