Եղբայրների և քույրերի օր

Եղբայրների և քույրերի օր (անգլ.՝ Siblings Day), ամենամյա տոն, որը նշվում է ապրիլի 10-ին Միացյալ Նահանգների որոշ մասերում[1]։ Նվիրված է եղբայրների և քույրերի հարաբերություններին։ Ի տարբերություն Մայրերի և Հայրերի օրերի՝ այն չի ճանաչվել դաշնային մակարդակով, թեև «Եղբայրների և քույրերի օր» հիմնադրամը աշխատում է փոխել այն[2]։ Օրը ճանաչվել է ԱՄՆ-ի երեք նախագահների կողմից (Քլինթոնը՝ 2000 թվականին, Բուշը՝ 2008 թվականին և Օբաման՝ 2016 թվականին)։ 1998 թվականից 49 նահանգների նահանգապետերը պաշտոնապես հրապարակել են իրենց նահանգում եղբայրների և քույրերի օրվա ճանաչման մասին հայտարարություններ[3]։

Եղբայրների և քույրերի օր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 10
Տոնվում է ԱՄՆ

Ամերիկայից սկիզբ առնելով՝ օրը դարձել է միջազգային՝ տարածվելով Միացյալ Թագավորությունում[4], Ավստրալիայում[5], Հնդկաստանում[6], Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Նիգերիայում, Շվեդիայում, Կանադայում և այլուր։

Ռակշա Բանդհանի հինդուիստական տոնը նույնպես նշում է եղբայրների և քույրերի կապը, սակայն այն կապված չէ ամերիկյան տոնի հետ։

Պատմություն խմբագրել

ԱՄՆ-ի տոնը ի սկզբանե ծրագրվել էր Կլաուդիա Էվարտի կողմից՝ հարգանքի տուրք մատուցելու իր եղբոր և քրոջ հիշատակին, ովքեր սիրում էին միմյանց և երկուսն էլ մահացել են վաղ տարիքում[7]։ «Եղբայրների եւ քույրերի օր» հիմնադրամը հիմնադրվել է 1997 թվականին և ոչ առևտրային կարգավիճակ է ստացել 1999 թվականին[8]։ Քարոլին Մալոնեյը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը Նյու Յորքի կոնգրեսի 14-րդ շրջանում, պաշտոնապես ողջունել է այս տոնը և այն առաջին անգամ ներառել է Միացյալ Նահանգների 1997 թվականի ապրիլի 10-ի Կոնգրեսի պաշտոնական արձանագրությունում, հետագայում նաև 2001, 2005 և 2008 թվականների կոնգրեսներում։

Տոն խմբագրել

Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ 80 %-ը ունի եղբայրներ ու քույրեր[7][9]։ Տոնը նախատեսված է եղբայրների և քույրերի հարաբերությունները տոնելու համար[6]։ Տոնակատարության ժամանակ քույրերն ու եղբայրներն իրար անակնկալ նվերներ են անում[10], բացիկներ են նվիրում և ընթրիքի հրավիրում[11]։ Օրվա ընթացքում, բացի նյութական նվերներից, լինում են նաև ոչ նյութական նվերներ՝ գրկախառնությունները, իրար հետ հաճելի ժամանակ անցկացնելը և միմյանց ներկայությունը հարգելը[10][12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Sibling Day – Highlight: ARISE Sibshops for Children». Oswego County Today. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  2. «Siblings Day Foundation». Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  3. «Gubernatorial (State) Proclamations». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Jennifer Newton (2017 թ․ ապրիլի 10). «BROTHERLY LOVE Happy Siblings Day 2017! What happens on the day and how can you celebrate your brothers and sisters?». The Sun (United Kingdom).
  5. Dixit, Marni (2015 թ․ ապրիլի 11). «Sister act! Rhiannon Fish joins National Siblings Day celebration by posting throwback snaps of her and sister Miranda in adorable animal-print outfits». Daily Mail Australia. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  6. 6,0 6,1 Kapur, Arjun-Anshula (2015 թ․ ապրիլի 12). «Bollywood celebrates siblings day». The Times of India. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  7. 7,0 7,1 Spiegel, Debbi (2013 թ․ մարտի 22). «Celebrate National Siblings Day!». Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  8. «Siblings Day Foundation». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  9. «About 80 percent of Americans have at least one sibling...». Chicago Tribune.
  10. 10,0 10,1 Twelve Principles of the Gilded Nest: Designing for the Soul of the Home, p 97, 2002
  11. The Oamaru Telegram Issue 192:
  12. Chases Calendar of Events, 2012 Edition, McGraw Hill Professional

Արտաքին հղումներ խմբագրել