Եկատերինա Կուզմինա

ռուսական ծագումով շվեյցարացի սննդաբան

Եկատերինա Միխայլովնա Կուզմինա (անգլ.՝ Катрин Кузьмин, գերմ.՝ Catherine Kousmine, սեպտեմբերի 17, 1904(1904-09-17), Ռուսաստան - օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1], Լյուտրի, Lavaux-Oron District, Վո, Շվեյցարիա), ռուսական ծագումով շվեյցարացի սննդաբան[2]։ Լյուտրի քաղաքի պատվավոր քաղաքացի (1989)։

Եկատերինա Կուզմինա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1904(1904-09-17)
ԾննդավայրՌուսաստան
Մահացել էօգոստոսի 24, 1992(1992-08-24)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԼյուտրի, Lavaux-Oron District, Վո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունբժիշկ և դիետոլոգ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Խվալինսկում, 1904 թվականի սեպտեմբերի 17-ին։ 1908 թվականից Կուզմինայի հայրը Լոզանում մի փոքրիկ բնակարան է վարձել, որտեղ սիրել է անցկացնել ձմեռը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կուզմինների ընտանիքը գաղթել է Շվեյցարիա։ Եկատերինայի քույրը՝ Տատյանան (1898-1995)[3], դարձել է ֆիզիկոս և ղեկավարել է փորձերը Լոզանի համալսարանի լաբորատորիայում։

Կատրինը (այդպես են անվանել Եկատերինային ֆրանկոֆոնները) տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին և կրթություն է ստացել Լոզանի բարձրագույն դպրոցում՝ ստանալով բակալավրի աստիճան ճշգրիտ գիտությունների բնագավառում (մաթեմատիկա)։ Սակայն հետագայում նա ընտրել է բժշկական ուղին։ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորելու ընթացքում աշխատել է որպես գերմաներենի կրկնուսույց։

1928 թվականին Կուզմինան ստացել է բժշկական դիպլոմ և հրավիրվել զբաղվելու մանկաբուժությամբ Ցյուրիխի կլինիկաներից մեկում։ Այստեղ, նա ծանր է տարել իր հիվանդներից մեկի քաղցկեղից մահը և սկսել է զբաղվել քաղցկեղի հետազոտությամբ։ 1934 թվականին Լոզանում բացել է մասնավոր թերապևտիկ կլինիկա, որտեղ աշխատել է ավելի քան 50 տարի՝ զուգահեռաբար կատարելով գիտական փորձեր։

Կուզմինայի տնային լաբորատորիայում սկսված հետազոտությունները շարունակվել են Փարիզում՝ Կյուրիի ինստիտուտում։ Հետազոտությունների արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ առողջ սննդակարգը հիմք է հանդիսանում բոլոր լուրջ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի։ Բժիշկները, ովքեր իմացել են այդ մեթոդի մասին և փորձարկել այն, միավորվել են «Médicale Kousmine Internationale» բժշկական ասոցիացիայում։ Գործել է նաև Կատերինա Կուզմինայի ֆոնդը։

Կուզմինայի մեթոդը (դիետան) շատ ընդհանրություններ ունի Բուդվիգի դիետայի հետ։ Նա ճիշտ սնուցման հիմքը համարել է հատիկեղենը և ամբողջական հատիկաբույսերը, սառը մզվածքի օրգանական յուղը, թարմ մրգերն ու բանջարեղենը[4]։ Կուզմինան առաջարկել է նվազագույնի հասցնել արդյունաբերական վերամշակման ենթարկված մթերքների, ինչպես նաև կենդանական ճարպեր պարունակող մթերքների օգտագործումը։ Քարոզել է ձեռնպահ մնալ շաքարից, ալկոհոլից, սուրճից և թեյից։

Հրապարակումներ խմբագրել

  • Soyez bien dans votre assiette jusqu'à 80 ans et plus, 1980
  • La sclérose en plaques est guérissable, 1983
  • Sauvez votre corps, 1987
  • Gesundheit auf dem Teller, 1984, ISBN 2-603-00543-X
  • Die multiple Sklerose ist heilbar: klinischer Verlauf von 55 MS-Fällen, 1986, ISBN 2-603-00605-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Жизнь доктора Catherine Kousmine». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  3. КУЗЬМИНЫ ТАТЬЯНА (1898 – 1995) и ЕКАТЕРИНА
  4. Sergio Chiesa. La Dieta Del Metodo Kousmine. 3rd edition. ISBN 9788415612032.

Արտաքին հղումներ խմբագրել