Եկատերինա Խոմյակովա

գրական սալոնի տիրուհի

Եկատերինա Միխայլովնա Յազիկովա, ամուսնությամբ` Խոմյակովա (ռուս.՝ Екатери́на Миха́йловна Язы́кова, հուլիսի 15 (27), 1817, Ուլյանովսկ - հունվարի 26 (փետրվարի 7), 1852, Մոսկվա, Ռուսական կայսրություն)[1], գրական սրահի տիրուհի, բանաստեղծ Նիկոլայ Յազիկովի և գիտնական Պյոտր Յազիկովի քույրը։ Սերաֆիմ Սարովսկու զինակից Նիկոլայ Մոտովիլովը երիտասարդ տարիներին սիրհարվել է նրան և Սերաֆիմ-Դիվեվսկու վանքի ապագա հոգաբարձուի հետ հաճախ քննարկում էր իր բուռն սիրային հրապուրանքները։

Եկատերինա Խոմյակովա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15 (27), 1817
ԾննդավայրՈւլյանովսկ
Մահացել էհունվարի 26 (փետրվարի 7), 1852 (34 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCemetery in Donskoy Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԱմուսինԱլեքսեյ Խոմյակով
Ծնողներհայր՝ Միխայիլ Յազիկով, մայր՝ Եկատերինա Երմոլովա
ԵրեխաներՆիկոլայ Խոմյակով և Anna Alexeievna Khomiakova?
 Ekaterina Khomiakova Վիքիպահեստում

Փիլիսոփա և բանաստեղծ Ալեքսեյ Խոմյակովի կինը, նրա գրական քարտուղարը, Պետդումայի նախագահ Նիկոլայ Խոմյակովի մայրը։ Նրան են նվիրված Նիկոլայ Յազիկովի և Ալեքսեյ Խոմյակովի մի շարք քնարական բանաստեղծություններ։ Կնոջ մահվան կապակցությամբ Ալեքսեյ Խոմյակովի գրած «Լազարի հարությունը» բանաստեղծության հիման վրա 1912 թվականին երաժշտություն գրվեց Սերգեյ Ռախմանինովի կողմից։ Եղել է Կառլ Գամպելնի, Սանդոր Կոզինի և Ալեքսեյ Խոմյակովի գեղանկարչական դիմանկարների մոդելը։ Գոգոլագետների կարծիքով, Եկատերինա Խոմյակովան մշտապես եղել է մոսկովյան սլավոֆիլների համայնքի հոգևոր կյանքի ուշադրության կենտրոնում։ Ալեքսանդր Պուշկինի մահվան կապակցությամբ, Զամոսկվորեցկի բնակիչներին գրած Եկատերինա Խոմյակովայի նամակները մեծ հետաքրքրություն են ներկայացնում պուշկինագետների համար։

Եկատերինա Խոմյակովայի մտերիմ ընկերից էր Նիկոլայ Գոգոլը[2][3], որը նրան գնահատում էր որպես իր ժամանակի առավել ուշագրավ կանանցից մեկը։ Նրա հետ խորհրդապահական զրույցներում գաղտնապահ գրողը բացահայտ անկեղծ էր և հաճախ պատմում էր նրան իր ապագա ծրագրերի մասին։ Եկատերինա Խոմյակովայի վաղաժամ մահը Գոգոլի և Ալեքսեյ Խոմյակովի համար անդառնալի կորուստ էր։ Այդ տպավորության ներքո միայնակ գրողի մոտ մտքեր ծագեցին իր իսկ մոտալուտ մահվան մասին, ուժեղացան ճգնավորական և առեղծվածային տրամադրությունները, որն էլ ավարտվեց հիվանդությամբ։ Ի վերջո, այս և այլ հանգամանքների զուգադիպությամբ, Գոգոլը թողեց ստեղծագործական գործունեությունը, այրեց իր գործերը և շուտով մահացավ[2][4][5][6][7][8]։

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Միխայլովնան ծագումով Յազիկովների հին ազնվական տոհմից էր. նրա հայրը պրապորշչիկ Միխայիլ Պետրովիչ Յազիկովն էր (1767-1819)։ Մայրը՝ Եկատերինա Ալեքսանդրովնա Երմոլովան (1777-1831), եղել է ազնվականության Սիմբիրսկի ազնվականության պարագլխի դուստրը։ Նրանք ունեին երեք որդի՝ Պյոտրը, Ալեքսանդրը, Նիկոլայը, և երեք դուստր՝ Պրասկովյան, Ալեքսանդրան և Եկատերինան։ Նա ամենաերիտասարդ դուստրն էր. նրա ծնվելուց երկու տարի անց հայրը մահացավ[9], իսկ Եկատերինան ապրում էր միայն հիվանդ մոր հետ[10]։

Նիկոլայ Մոտովիլով խմբագրել

 
Խոմյակովայի մայրը Պյոտր Սոկոլովի կտավում

Ըստ Սերգեյ Նիլուսի` վաղ պատանեկության տարիներին Սերաֆիմ Սարովսկու զինակից Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մոտովիլովը սիրահարված էր Եկատերինային։ Նրանց սիրային հրապուրանքները սկսվեցին 1829 թվականից, երբ Նիկոլայը տասնինը տարեկան էր, իսկ ինքը տասներկու տարեկան[11]։ Յազիկովների Սիմբիրսկի կալվածքը Մոկրի Բուգուրմում և Ռուսական Ցիլնում գտնվում էին Մոտովիլովների կալվածքների մոտակայքում[10]։ Երկու տարի անց սիրահարված Մոտովիլովը դիմեց Սերաֆիմ Սարովսկուն Եկատերինայի հետ ամուսնությունը օրհնելու համար։ Եկատերինա Միխայլովնաին նա այսպես էր նկարագրել «Չնայած նա գեղեցիկ չէ բառի լայն իմաստով, բայց նա շատ սիրունատես է։ Նրա մեջ ինձ ամենից շատ գայթակղում է նրբագեղ, աստվածային մի բան, որը փայլում է նրա դեմքին[4], մի բան, որը դիպչում է մարդու հոգուն, որը շատ գեղեցկուհիների մոտ չկա»[12]։

Մոտովիլովի վկայությամբ` Եկատերինա Միխայլովնան ապրում էր իր մոր հետ «ինչպես վանքում, առավոտյան և երեկոյան նա մշտապես աղոթում էր, քանի որ մայրը շատ կրոնասեր և աստվածապաշտ էր և հաճախ աղոթում և մաղթանքներ էր հղում առ աստված ամբողջ գիշեր։ Տասը տարուց ավելի դաստիարակվելով այդպիսի աստվածասեր մոր հետ, նա նման էր միանձնուհու։ Սա հենց այն էր, ինչ ամենից շատ հատկապես դուր է գալիս ինձ»[4]։

Մոտովիլովի զրույցը Սերաֆիմ Սարովսկու հետ տեղի է ունեցել 1831 թվականի հոկտեմբերին, և երեցը բացահայտել էր երիտասարդին, որ նրա համար նախանշված է մեկ այլ հարսնացու` Ելենա Իվանովնա Միլյուկովա (ծն.` 1823), որը Մարթա Դիվեևսկայայի անչափահաս զարմուհին էր, որի հետ էլ, ըստ Սերաֆիմ Սարովսկու կանխատեսման, պետք է ամուսնանար ինքը։ Հայր Սերաֆիմը խրատում էր խանդավառ երիտասարդին[13]։

 

—Սինոդի նոր որոշման համաձայն ՝ 18 տարեկանից փոքր տղան և 16 տարեկանից փոքր աղջիկը չեն կարող ամուսնանալ։ Ինչ է, չե՞ք սպասում Աստծո նախասահմանված ձեր հարսնացուին ՝ մի 8 կամ 10 տարի։ Եվ հետո, ինչպես եք այժմ ամուսնանում նրա հետ։ Դու չես կարող դա անել, նա դեռ շատ փոքր է, նրբորեն բացատրեց հոգևոր հայրը իր զրուցակցին, բայց Մոտովիլովը ընդդիմացավ և փորձեց ապացուցել։
—Ում մասին ես դու ինձ հարցնում, խեղճ Սերաֆիմ»։ Հարցրեց նա։
—Յազիկովա Եկատերինա Միխայլովնայի մասին։
—Ահ արձագանքեց նա, Յազիկովայի մասին ես ասում... Բայց ես նրա մասին չեմ խոսում, այլ այն հարսնացուի մասին, որը քեզ համար նախանշված է Աստծո կողմից։

 
 
Նիկոլայ ԱԼեքսանդրովիչ Մոտովիլով

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ Մոտովիլովը դեռ հույս ուներ ամուսնանալ Եկատերինայի հետ։ 1832 թվականի մայիսին, երբ Եկատերինան 14 տարեկան էր (բայց նա կարծում էր, որ 16-17 տարեկան է), չհնազանդվելով հոգևոր հորը, նա նրան առաջարկ արեց և ստացավ վերջնական մերժում[4], քանի որ այդ ժամանակ նա արդեն նշանված էր Ա. Ս. Խոմյակովի հետ[10][11]։ Այն փաստը, որ արդեն 1832 թվականին Եկատերինա Միխայլովնան նշանված էր Խոմյակովի հետ, Մոտովիլովը իր գրառումների մեջ հստակ չի նշում. «Եվ երբ Եկատերինա Միխայլովնա Յազիկովան մերժեց ինձ և գեներալ Մանդրիկան ինձ ասաց, որ նա արդեն նշանված է, այդ պահին ես հզոր հարված ստացա, չէի զգում ձեռքերս և ոտքերս և իմ նախկին հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց»[14]։

Իր անհնազանդության համար Մոտովիլովը հետագայում վաստակեց Սերաֆիմ Սարովսկու նախատինքը, որն էլ հանձնարարեց նրան ստանձնել Դիվեևսկի համայնքի աջակցությունը, չհնազանդվելու համար, ինչն էլ Մոտովիլովը կատարեց[13]։ Մոտովիլովի սերը Եկատերինա Միխայլովնայի հանդեպ շարունակվեց ավելի քան յոթ տարի, մինչև նա ամուսնացավ Խոմյակովի հետ[14][Նշում 1]։

Ս. Ա. Յազիկովայայի նկատմամբ սիրուց տառապանքները Նիլուսը բացատրում էր Մոտովիլովի սիմբիրսկյան թշնամիների խարդավանքներով, ինչն էլ խանգարեց նրա կարիերային։ Գրականագետ Վ. Ի. Մելնիկը կասկածում է, որ այդ ամբողջը Մոտովիլովի չարագործների գործն էր, քանի որ հայտնի չէր, թե ինչպես են զարգացել Եկատերինա Միխայլովնայի և Նիկոլայ Ալեքսանդրովիչի անձնական հարաբերությունները։ Իրադարձությունների հետագա զարգացումից, Վ. Ի. Մելնիկը եզրակացնում է, որ կարելի է ենթադրել, որ Եկատերինա Միխայլովնան սպասում էր մեկ ուրիշի[10]։

Եթե նա սիրահարված լիներ Մոտովիլովին այնպես, ինչպես նա սիրահարվեց Խոմյակովին, պնդում է Մելնիկը, նա կամուսնանար նրա հետ. նրա նամակներից երևում է, որ նա խանդավառ աղջիկ էր, կարծում է հետազոտողը։ Բայց փաստն այն է, որ նրա ապագա ամուսինը ուներ մի շարք անհերքելի առավելություններ, որոնք Մոտովիլովը չուներ։ Մոտովիլովը զիջում էր Խոմյակովին աշխարհիկ փայլի, գրական տաղանդի, մայրաքաղաքային պայծառության առումով։ Մոտովիլովային Խոմյակովի հետ մերձեցնում էր կրոնական խորաթափանցությունը, երկուսն էլ կալվածատերեր էին, բայց մնացած ամեն ինչում նա զիջում էր սլավոֆիլների ապագա առաջնորդին։ Խոմյակովի հետ ամուսնությունը Յազիկովին դրեց մոսկովյան մշակութային միջավայրի կիզակետում, նպաստեց նրա մերձեցմանը ռուսաստանցի առաջատար գրողների՝ Գոգոլիի, Պուշկինի հետ, չնայած դրան նաև նպաստեց եղբայր Նիկոլայի դիրքը ռուս գրականության մեջ։ Բայց Խոմյակովն ինքնին հիանալի գործիչ էր, ունակ էր խելքահան անել գավառական մի աղջկա՝ բանաստեղծ էր, փիլիսոփա, նկարիչ, մեխանիկական գյուտարար, բժիշկ, 15 գիտական բնագավառներում հանրագիտարանային գիտելիքներ և 32 լեզուներ տիրապետող, քաղաքագետ և այլն[10][15]։

Ամուսնություն խմբագրել

Ըստ Մելնիկի` Ալեքսեյ Ստեփանովիչ Խոմյակովը Եկատերինա Միխայլովնաին սիրահարվել էր անմիջապես անշրջելիորեն։ Նրա եղբորը գրած նամակը լի էր սենտիմենտալ ոգևորությամբ իր սիրեկանի նկատմամբ «Ես սիրում եմ նրան, Աստված իմ, եթե նա իմանար, թե ինչպես եմ ես սիրում իրեն»։ Նրանց սերն ի սկզբանե փոխադարձ էր[10]։ Նրանց ամուսնությունը չի մռայլվել նախաամուսնական կապերով[11][16][17]։

Սա Խոմյակովյանների ընտանեկան ավանդույթն էր (հայտնում է Ալեքսեյ Ստեփանովիչի կենսագիր Վ. Ն. Լյասկովսկին), համաձայն որի Մ. Ա. Խոմյակովը երդում էր տվել մինչև ամուսնությունը պահելու առաքինությունը[18]։ Խոմյակովի և Յազիկովայայի սիրուն նախորդել էին մայրաքաղաքի հանրահայտ գեղեցկուհի Ալեքսանդրա Օսիպովնա Սմիրնովայի նկատմամբ զգացմունքները, ով մերժել էր նրա սիրատածությունը[15]։ Եկատերինա Յազիկովան այնքան էլ վեհաշուք վիճակում չէր, բայց Խոմյակովան դրա կարիքը չուներ։ Այն ամենը, ինչ նա փնտրում էր և գնահատում կնոջ մեջ, նա գտավ իր կնոջ մեջ[19]։

Ե՞րբ և ինչպես է տեղի ունեցել Ալեքսեյ Ստեփանովիչի և Եկատերինա Միխայլովնայի ծանոթությունն ու մերձեցումը - անմիջապես կամ աստիճանաբար (ի վերջո, Խոմյակովը իր կնոջից մեծ էր 13 տարով և կարող էր այցելել Յազիկովներին, երբ Կատյան դեռ երեխա էր)։ Կենսագիրներից ոմանք պնդում են, որ Խոմյակովը նշանվել է Յազիկովայայի հետ, «որին նա երկար ժամանակ կրքոտ սիրահարված է եղել»[20]։

Եթե նա սիրահարված լիներ 1832 թվականին, նշանվելու պահին, ինչպես գրել են Վ. Ի. Մելնիկը և մյուսները[10][11], ապա դրանում որևէ հակասություն չէր կարող լինել։ Բայց կենսագիրներից շատերը համաձայն են, որ նրանց ծանոթությունն ու փոխադարձ հետաքրքրությունը տեղի են ունեցել միայն 1835-1836 թվականների ձմռանը, այսինքն՝ հարսանիքից վեց ամիս առաջ[15][16][8][19][21]։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ դեռևս 1834 թվականին Ա. Ս. Խոմյակովը նշանվել է Զ. Ն. Պոլտավցևայի հետ, որը իշխան Պ. Վ. Դոլգորուկովի ազգականներից մեկն էր, բայց մերժվել է նրա կողմից[22], ինչը նույնպես հակասում է երիտասարդ Խոմյակակովայի հանդեպ վաղեմի սիրո վարկածին։

Խոմյակովի կենսագիր Վ. Ն. Լյասկովսկին 19-րդ դարի վերջին գրել է։ «Կիրեևսկիների խմբակին պատկանող գրող Յազիկովի միջոցով, Ալեքսեյ Ստեպանովիչը ծանոթացավ նրա քրոջ Կատերինա Միխայլովնայի հետ, իսկ 1836 թվականի հուլիսի 5-ին նրանք նշանվեցին Մոսկվայի Նիկիտսկի կոմս Պանինների եկեղեցում»[9][Նշում 2]։

Վալերի Ալեքսեևը Խոմյակովայի ամուսնության հանգամանքները մի փոքր այլ կերպ է ներկայացնում՝ առանց հիշատակելու Խոմյակովի հետ 1832 թվականին նշանվելու հանգամանքը։ 1831 թվականին Կատերինայի մոր մահանալուց հետո, նրա դաստիարակության մասին հոգ է տարել Եկատերինայի ավագ քույրը՝ Պրասկովյա Միխայլովնան (1807-1862), որն ամուսնացած էր Սիմբիրսկի նահանգի Սիզրանի գավառի ազնվականության պարագլուխ Պիտեր Ալեքսանդրովիչ Բեստուժևի հետ։ Բեստուժևները մինչև 1835 թվականի ամառ բնակվում էին Սիզրանի գավառի Ռեպիևկայում գտնվող իրենց կալվածքում։ Նույն թվականի աշնանը Բեստուժևների ընտանիքը Եկատերինա Միխայլովնայի հետ տեղափոխվեց Մոսկվա[13]։ Բեստուժևների խորքային գավառից Մոսկվա տեղափոխվելը ավելի շուտ Նիկոլայ Յազիկովի նախաձեռնությունն էր[21]։

Ենթադրվում է, որ Խոմյակովային հրավիրել էին որպես աղջկա անգլերենի ուսուցիչ։ Հարազատների նշանադրությունն արագորեն հանգեցրեց բոլորի համար հարմար արդյունքի։ 1836 թվականի գարնանը ամուսնության մասին լուրը հայտնի դարձավ նույնիսկ Մոսկվայի սահմաններից դուրս։ Ա. Ս. Պուշկինը երկու անգամ գրել էր Նատալյա Նիկոլաևնային կայանալիք առաջիկա հարսանիքի մասին։ «Բանաստեղծ Խոմյակովը ամուսնանում է, բանաստեղծի քույր Յազիկովայայի հետ։ Հարուստ փեսա, հարուստ հարսնացու»[13]։ Պուշկինը Խոմյակովի ընտրյալին նկարագրել է հետևյալ բառերով. «Ես տեսա Խոմյակովի հարսնացուին։ Աղջամուղջին չէի ճանաչել։ Նա խոսում էր ինչպես հանգուցյալ Գնեդիչը, pas une belle femme է, բայց une jolie figuriette»[16]:

1836 թվականի հուլիսի 5-ին, Եկատերինա Միխայլովնան ամուսնացավ Խոմյակովի հետ Մոսկվայի Գեորգիևյան եկեղեցում։ Նրանց պսակադրությունը կատարեց քահանա Դմիտրի Ռոժդեստվենսկին, իսկ հարսանիքը կայացավ Մոսկվայում `մեծ շուքով։ Տուրգենևը գրել էր Պ. Ա. Վյազեմսկուն «Խոմյակովի հարսանիքը ինձ համար տևեց երկու գիշեր»[13]։

Ամուսնանալոuց հետո Եկատերինան չխզեց հարաբերությունները Յազիկովների հետ։ Իր եղբայրներից և քույրերից նա ամենից շատ սիրում էր Նիկոլային, ով ընկերացել էր Ա. Ս. Խոմյակովի հետ։ Նիկոլայը, որպես ավագ եղբայր, իր պարտականությունն էր համարում ստանձնել իր կրտսեր քրոջ խնամակալությունը, նա ղեկավարում էր նույնիսկ ընթերցանության հարցերը, մասնավորապես նրան առաջարկել էր կարդալ Վալտեր Սքոթի ստեղծագործությունները[9]։ Նիկոլայը նաև հորդորել էր պահել իր սեփական օրագիրը։ Նրա կարծիքով՝ «այս վարժությունները նրան պետք է հնարավորություն ընձեռեին զարգացնելու իր ոճը և օգտակարորեն զբաղեցնել միտքը»[23]։ Բայց, ինչպես հեգնանքով նկատել է Բ. Վ. Շապոշնիկովը, այդ օրագիրը չի պահպանվել և դատելով գրառումներից, շատ քիչ է նպաստել «նրա ոճի զարգացմանը»[21]։

Խոմյակովի և Յազիկովի գրական կապերի շնորհիվ, Եկատերինան ծանոթացավ Ա. Ս. Պուշկինի, Դ. Վ. Դավիդովի և Է. Ա. Բարատինսկու հետ։ 1836 թվականի մայիսի 19-ին իր եղբորը՝ Նիկոլային ուղղված նամակում նա գրել է «Պուշկինը, որին ես տեսել եմ հինգշաբթի օրը Սվերբեվների մոտ միանգամայն հմայել էր ինձ»[13]։ Պուշկինի հետ ծանոթությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին։ Նրանք երկրորդ անգամ հանդիպեցին Սվերբեվների մոտ մայիսի 15-ին[1]։

Պուշկինն ու Յազիկովը նախատեսել էին հանդիպել Խոմյակովի հարսանիքին։ Եկատերինա Միխայլովնան իր եղբորը գրել էր Պուշկինի հետ զրույցի մասին. «... Ամբողջ երեկո խոսեցինք Ձեր մասին և, ես խոստացա հարսանիքի ժամանակ լավ հարբեցնել Ձեզ», բայց Յազիկովը հիվանդացավ, իսկ Պուշկինը խնդիրներ ունեցավ[13]։

Եկատերինա Միխայլովնան իր երջանկության մասին եղբորը՝ Նիկոլային գրել է «Շաբաթ օրը մենք մեկնում ենք նոր Երուսաղեմ, Սվերբեևը, Պավլովը, Անդրոսովը, Բարատինսկին և, իհարկե, Խոմյակովը։ Ի՞նչ կարող եմ ասել վերջինիս մասին. Ես նույնպես գոհ եմ նրանից։ Նա ինձ սիրում է ավելին, քան ես եմ նրան սիրում, և իմ սիրելի Վեսել, ես երջանիկ եմ»[Նշում 3]։ Իր հերթին Նիկոլայը ուրախ էր կրտսեր քրոջ և իր ընկերոջ համար։ Նա իր ավագ քրոջը Պրասկովիեին գրել էր «... Ես չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ։ Նա ինքն այնքան երջանիկ է, այնքան ուրախ, որ ես ամեն օր կարդում եմ նրա նամակները։ Նրանք այնքան սիրալիր են, թարմ, մտքի և հոգու պես լիարժեք։ Սա պարզապես սքանչելի է։ Աստծո կամոք, նա արժանի է իր երջանկությանը»։ Նույնիսկ նրանց հարսանիքից առաջ՝ 1835 թվականին, նա Եկատերինային նվիրեց իր «Աղոթք» բանաստեղծության մի հատվածը[13]։ Ընդհանրապես, Նիկոլայ Յազիկովի մտերմությունը իր կրտսեր քրոջ հետ վառ հետք է թողել նրա քնարերգության վրա[8]։

Խոմյակովների ընտանիք խմբագրել

Սա երջանիկ ամուսնություն էր[4][11][13]։ Մեկը մյուսի ետևից երեխաներ ծնվեցին։ Մինչև 1850 թվականը նրանք արդեն 9 երեխա ունեին, միայն նրա առաջին երկու որդիների Ստեփանի և Ֆեդորի դիֆթերիայից մահը (այլ տվյալներով` քութեշից[15][16][20]), նույն օրը 1838 թվականի հոկտեմբերի վերջին խաթարեց նրանց ընտանեկան երջանկությունը[2][24]։ Եկատերինա Միխայլովնան զբաղված էր տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ, ինքն էլ զբաղվում էր նրանց կրթությամբ, միաժամանակ նա լիովին կիսում էր ամուսնու համոզմունքները և նրա հուսալի աջակիցն էր ընտանեկան բոլոր գործերում[11]։

Եկատերինա Միխայլովնան իր ազդեցիկ և եռանդուն սկեսուրի` Մարիա Ալեքսեևնա Խոմյակովայի հնազանդ հարսն էր[25], որը իր քմահաճ բնավորությամբ, նրան շատ անհարմարություններ էր պատճառում։ Ալեքսեյ Ստեփանովիչի համար նա կնոջ իդեալի մարմնավորում էր։ Եթե երիտասարդ տարիներին Ա. Ս. Խոմյակովայի հոգևոր իդեալը մայրն էր, ապա հետագայում Եկատերինա Միխայլովնան դարձավ նրա ոգեշնչողը[26]։ Նա խոստովանել էր, որ իր կնոջը պարտական է ոչ պակաս, քան իր մորը[27]։ Լինելով անգլամոլ, նա տանը Եկատերինա Միխայլովնային անգլիական խոսելաձևով կոչում էր «Kitty»[28]:

Որպես մտածող Խոմյակովը, ընտանիքում գտավ ուժ և ներշնչանք ստեղծագործական աշխատանքի համար։ Եկեղեցու պատմաբան և Ա. Ս. Խոմյակովի կենսագիր Նիկոլայ Բոգոլյուբովը « Լամպադան ուշ է այրվում» բանաստեղծության մեջ 1837 թվականին նկարագրել է այն ստեղծագործական ազդեցությունը և ոգեշնչումը, որ թողել է կինը իր վրա։ Խոմյակովի ստեղծագործության ժամանակակից հետազոտող Վ. Ա. Կոշելևը այս բանաստեղծությունը համարում է առավել հոգեհարազատ նրա ողջ քնարական ժառանգության մեջ և իմաստաբանական տեսանկյունից համեմատելի է Բորիս Պաստեռնակի «Ձմեռային գիշեր» հայտնի բանաստեղծության հետ. «Մոմը վառվում էր սեղանին։ Մոմը վառվում էր ... », որտեղ լամպադա մոմի պատկերը վեր է հառնում է Մատթեոսի Ավետարանից[17]։

Մինչդեռ, արտաքուստ համեստ և անտարբեր Եկատերինա Միխայլովնան կարող էր թվալ, թե շատ սովորական կին է։ Ժամանակակից հետազոտողները գրում են. «Նրա մեջ ոչ մի հատուկ բան չկար, որը կարող էր ազդեցություն թողնել»[11]։ «Նա կնոջ իդեալի մարմնավորվորումն էր»[12]։ Ա. Ս. Խոմյակովի կենսագիր Վ. Ն. Լյասկովսկին գրել է «Նա գեղեցիկ էր, բայց իր գեղեցկությամբ չէր զարմացնում, խելացի էր, բայց այդ մասին չէր բարձրաձայնում, լի էր մտավոր հետաքրքրություններով և կիրթ, բայց առանց գիտական հավակնությունների»[12]։

Եկատերինա Միխայլովնայի կրոնական հայացքների մասին պատկերացում կարելի է կազմել Ա. Ս. Խոմյակովի Իվան Ակսակովին ուղղված նամակից.

  Մի անգամ երկու տիկին ամբողջ երեկո խոսում էին հրաշքների մասին, իմ կինը, որը վերադարձել էր վատ տրամադրությամբ, իմ հարցին ՝ «ինչի՞ց է նա դժգոհ»։ ինձ պատմեց ողջ եղելությունը։ «Ես այնուամենայնիվ չեմ տեսնում, թե ինչից ես դու դժգոհ»։ «Հավանաբար, նրանք երբեք չեն նկատել, թե ինչքան հրաշքներ է գործում Աստված մեր միջոցով, թե որքան հոգսաշատ են արտաքին հրաշքները»[29]։  

Մնում է անհայտ, արդյոք Եկատերինա Միխայլովնան տեղյակ է եղել այն մասին, թե ինչ է պատմել իր մասին Սերաֆիմ Սարովսկին, բայց Խոմյակովյան ընտանիքը միշտ բարեպաշտ է եղել, իսկ Խոմյակովները մեծ հարգանքով են վերաբերվել հոգևորական Սերաֆիմ Սարովսկուն[13]։ Մ. Ա. Խոմյակովայի դուստրը մոր մասին հիշողություններում գրել է «Որքան հիշում եմ, մայրս, բացի գեղեցկությունից, իր մեջ ուներ մի հեզաբարո, պարզ, դեմքի մանկական արտահայտության նման մի բան, նա բնավորությամբ ուրախ էր, բայց առանց որևէ ծաղրականության և դրա շնորհիվ մարդիկ նրա հետ ավելի անկեղծ էին խոսում, քան նույնիսկ իրենց ընկերների»[11]։

Տունը Շների հրապարակում խմբագրել

Խոմյակովյան ընտանիքը վարձով էր ապրում Արբատում` Նեչաևայի տանը, Նիկոլա Յավլեննու եկեղեցու դիմաց։ 1844 թվականին Խոմյակովյան ամուսինները իշխան Բ. Ա. Լոբանով-Ռոստովսկուց գնեցին սեփական տուն Շների հրապարակի անկյունում և Նիկոլոպեսկովսկի նրբանցքի անկյունում, որը հայտնի դարձավ «իր գրական-փիլիսոփայական սրահով»[13][28]։

Եկատերինա Միխայլովնայի նամակից իմանում ենք մանրամասները. «Ես գնել եմ իշխանուհի Լոբանովայի տունը Շների հրապարակում։ Ճշտ է, դրա համար թանկ վճարեցի, 90 հազար տան համար, բայց այն գերազանց վիճակում էր ... Կարող եք պատկերացնել, թե ես որքան ուրախ եմ։ Ես գնել եմ շատ սիրելի տուն, ես համարյա իմ ողջ գումարը ծախսել եմ այդ տան վրա, բայց դրա արդյունքում ինչ-որ բան մնացել է»։ Խոմյակովների ընտանիքի շուրջը շուտով ձևավորվեց մոսկովյան սլավոնասերների միջավայր` Ակսակովները, Կիրեևսկիները։ Նրանց հաճախ հյուր էին գալիս նաև Ն. Մ. Յազիկովը, Մ. Պոգոդինը, Ս. Պ. Շևրիյովը, Յու. Ֆ. Սամարինը, Սվերբեվը և ուրիշներ։ Նրանց մեծ մասին միավորում էր ոչ միայն հոգևոր և դասային հետաքրքրությունների ընդհանրությունը, այլև լայն ազգակցական կապը[4]։

Կիրևսկիների հետ ազգակցական կապը գալիս էր Խոմյակովի մայրական կողմից, ով ծննդյամբ՝ Կիրևսկայա էր։ Սվերբեվները նույնպես Խոմյակովի հարազատներն էին։ Վալուևներն ու Պանովները Յազովների հարազատներն էին։ Ակսակովներն ու Սամարինները ազգակցական կապ ունեին ինչպես Խոմյակովների, այնպես էլ Յազիկովների հետ։ Ավելի ուշ Պ. Ա. Ֆլորենսկին հեգնել էր սլավոնասերների մոտ արմատավորված այդպիսի ազգակցական, մշակութային և ազնվականական միջավայրը. «... նրանք կցանկանային ամբողջ աշխարհը տեսնել ազգակցական կապի միջոցով, ինչպես հարազատների մի հսկայական թեյախմություն, որ երեկոյան հավաքվում են խոսելու ինչ-որ լավ հարցի մասին»[30]։

Կնոջ կողմի ազգական կապի շնորհիվ Խոմյակովը ձեռք էր բերել սլավոնասերների նախանձախնդիր և նվիրված հետևորդներից մեկին` Դմիտրի Վալուևին։ Նա Եկատերինա Միխայլովնայի ավագ քրոջ Ալեքսանդրա Միխայլովնայի որդին էր։ Երիտասարդը վաղ տարիքում մնացել էր առանց ծնողների, այդ պատճառով էլ նա ապրում էր կամ Կիրեևսկի-Էլագինների, կամ Սվերբեևների, կամ էլ Խոմյակովների ընտանիքում։ Դմիտրին շնորհալի երիտասարդ էր և հանդիսանում էր վաղ սերնդի առավել նախանձախնդիր սլավոնասերներից մեկը։ Խոմյակովը նրա նկատմամբ ջերմ հարազատական զգացմունքներն ուներ։ Նա վերաբերվում էր Դմիտրիին որպես որդու և նրան գրում էր «Քեզ սիրող հայրիկ Ա. Խոմյակով»։ Ն. Մ. Յազիկովին Ալեքսեյ Ստեփանովիչը ասում էր. «Վալուևը ոչ միայն թանկագին է այլև անհրաժեշտ է։ Նա քիչ է խոսում, գրեթե միշտ աշխատում է»[31]։

Բայց Եկատերինա Միխայլովնան այլ կերպ էր վերաբերվում քրոջ որդուն։ Նա ասում էր, որ Դմիտրին իրեն մշտապես տանջում է «Դաստիարակության գրադարանի» համար թարգմանություններով և նա օրական երեք անգամ հարցնում է, թե ինքը հասցնում է կատարել աշխատանքը («Դաստիարակության գրադարան»-ը հիմնադրվել էր Վալուևի կողմից 1843 թվականին)։ Եկատերինա Միխայլովնան նաև դժգոհ էր, իր քրոջ որդուց, ով լիովին կտրել էր իր ամուսնուն պոեզիայից, մինչդեռ Դ. Ա. Վալուևը նախատում էր Խոմյակովին՝ քիչ աշխատելու և էներգիան անտեղի վատնելու համար, այլ ոչ թե «Համաշխարհային պատմության գրառումների» վրա աշխատանքներն ավարտելու համար։ Բայց երիտասարդի գործունեությունը կարճ տևեց, 1845 թվականի վերջին նա մահացավ[31]։

Եկատերինա Միխայլովնայի անհանգիստ վերաբերմունքը իր ամուսնու պոեզիայի նկատմամբ պահպանեց Խոմյակովների ընտանեկան ավանդույթը։ Բանաստեղծի թոռնուհի Անաստասիա Գեորգիևնա Շատիլովան պատմում է Վ. Ա. Կոշելևին, որ Ալեքսեյ Ստեփանովիչը սովորություն ուներ նոր գրված բանաստեղծությունները նետել աղբաման։ Տեղեկանալով ամուսնու այս տարօրինակ սովորության մասին, Է. Մ. Խոմյակովան կարգադրել էր, որ նախքան զամբյուղը դատարկելը, իր մոտ ստուգման բերեն։ Կարելի է մտածել, գրում էր հետազոտողը, որ կնոջ զգոնության շնորհիվ գրականության պատմությունը պարտական է նրա որոշ բանաստեղծությունների պահպանման համար[17]։ «Երեխաներին» բանաստեղծությունը, որը նվիրված է նրանց առաջնեկների՝ Ստեփանի և Ֆեոդորի մահվանը, նա աղբարկղ չէր գցել, պարզապես որևէ մեկին ցույց չէր տվել։ Գրելուց մեկ տարի անց, նա դա ցույց տվեց Եկատերինա Միխայլովնային, ով, բանաստեղծությունից հուզված, պատճենը ուղարկեց եղբորը։ Այսպիսով, «Երեխաներին» բանաստեղծությունը հանրաճանաչություն և փառք ստացավ որպես «հոգևոր պոեզիայի» լավագույն օրինակներից մեկը[19]։

Ընկերներին ուղղված նամակներում Խոմյակովը Եկատերինա Միխայլովնային անվանում էր իր քարտուղար[32], սակայն Բ. Վ. Շապոշնիկովը հավատում էր, որ նրա քարտուղարության լիազորությունները չէին տարածվում ամուսնու գրական գործունեության վրա, այլ սահմանափակվում էին հարազատների հետ նամակագրությամբ «հասարակության բոլոր գործերի և նկրտումների մասին»։ Այստեղ նա ներկայացնում էր նաև Է. Մ. Խոմյակովայի թարգմանչական գործունեությունը Դ. Ա. Վալուևի սլավոնասերների հրատարակություններին[33]։ Երեքշաբթի օրը Խոմյակովի տանը ընդունելության օրն էր[13]։ Օ. Մ. Բոդյանսկին հետագայում իր հուշերում Խոմյակովի կնոջը անվանում էր Գոգոլի բոլոր ընկերների ընդհանուր ընկերը[34]։ Գոգոլագետ Վ. Ա. Վորոպաևը կարծում է, որ «Եկատերինա Միխայլովնան մոսկովյան սլավոնասերների համայնքի հոգևոր կյանքի ուշադրության կենտրոնում էր։ Դա հաստատում է Գոգոլի վարքը նրա հիվանդության և մահվան ժամանակ»[4]։ Նիկոլայ Յազիկովը 1845 թվականին իր քրոջը մի ալբոմում գրել է.

Դուստրը Օլգան հիշում է 1922 թվականին, որ Խոմյակովի գերդաստանը մեծ թվով դայակներ, դաստիարակներ և սպասուհիներ ուներ, ընդ որում Խոմյակովի մայրը ուներ սպասուհիներ իրենց օգնականներով, իսկ Եկատերինա Միխայլովնան իրեն[13]։ Ամբողջ դաստակերտը ներառում էր հինգ շինություն։ Հիմնական առանձնատունն ուներ 84 քառակուսի սաժեն տարածք, որի ճակատային մասը նայում էր դեպի Շների հրապարակի կողմը։ Այստեղ ապրում էր Խոմյակովների մեծ գերդաստանը։ Մյուս շինությունները վարձակալության էին տրվում։ Բնակելի շենքերից բացի, կային նաև բակային շինություններ՝ մառան, ջերմոց, այգի և այլն[13]։

Քաղաքամերձ կենցաղ խմբագրել

Բացի մոսկովյան տանից, Խոմյակովներին էին պատկանում Բոգուչարովոյի Տուլայի կալվածքը և Լիպիցայի դաստակերտը։ Լիպիցան դարձավ նրանց սիրված հանգստավայրը։

1842 թվականի հոկտեմբերի 19-ին Խոմյակովը իր կնոջը գրել է «Ինչպիսի եղանակ է, որքան պարզ, որքան հանգիստ, որքան արևոտ։ Գետը սառել է և գրեթե ամբողջովին ծածկված է սառույցով, մաքուր և թափանցիկ, ինչպես անգլիական բյուրեղը, արևը ցերեկը արևոտ է, գիշերը գետը ծածկվում է արծաթով և ոսկով, իսկ հենց մեջտեղում երևում է կապույտ հոսքը` ալպյան լճերի պես ... Կցանկանայի, որ դուք էլ կարողանայիք հիանալ ձեր Լիպիցայով։ Կատարյալ Վրաստան է»։

Կնոջ մահից հետո Խոմյակովը Յու. Ֆ. Սամարինին գրած նամակում հիշում է Լիպիցայի մասին. «Կատյան սիրում էր Լիպիցան, նույնիսկ ավելին, քան ես։ Նա ասում էր, որ ինքը այն չի փոխի Ռիչմոնդի հետ, որը արտասահմանում ամենաշատն էր դուր գալիս նրան » (Եկատերինա Միխայլովնան 1847 թվականի ամռանը, ամուսնու հետ ճամփորդության ժամանակ եղել էր Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում)[28]։

Նրանք իրենց արձակուրդը բազմիցս անցկացրել են Հյուսիսային Կովկասում, Կիսլովոդսկում։ Նրանց դուստրը Եկատերինա Ալեքսեևնան ավելի ուշ՝ 1907 թվականին, Պյատիգորսկի մոտակայքում հիմնադրեց Սուրբ Երրորդություն Սերաֆիմովյան կանանց մենաստանը[35]։

Ժառանգություն խմբագրել

Պահպանվել է Եկատերինա Միխայլովնայի նամակագրությունը 779 նամակ, որոնք գրվել են եղբայրներին, քույրերին և մյուս հարազատներին[9]։ Դրանցից հրատարակվել է միայն պատմական և գրական հետաքրքրություն ներկայացնող նամակների մի փոքր մասը։ Նամակների մնացած մասը նվիրված է Եկատերինա Միխայլովնայի առօրյային, իսկ ռուսական մշակույթի պատմության նշանավոր գործիչների մասին հիշատակումները պատահական բնույթ են կրում[33]։ Ն. Վ. Գոգոլին նվիրված նամակներից քաղվածքներ են տպագրվել 1952 թվականին «Գրական ժառանգության» 58-րդ հատորում` «Պուշկին։ Լերմոնտով։ Գոգոլ»։

Ա. Ս. Պուշկինի մասին գրված նամակները ամբողջությամբ տպագրվել են «Արվեստ» ամսագրում 1928 թվականին։ «1840-ականների կենցաղային մշակույթի թանգարան»-ի տնօրեն Բ. Վ. Շապոշնիկովը գրել է, որ չնայած Խոմյակովան իր ամբողջ կյանքը անցկացրել է բանաստեղծների, գրողների և հասարակական գործիչների շրջապատում, այնուամենայնիվ, նրա կարծիքով, նա նկատելի դեր չի խաղացել այն հասարակությունում, որը նրան շրջապատել էր[33]։

Շապոշնիկովի համար, որպես պուշկինագետ և արվեստաբան, Խոմյակովայի նամակները հետաքրքրում էին ոչ թե այն պատճառով, որ նրանք բացահայտում էին բանաստեղծին ինչ-որ անհայտ կողմից, այլ այն պատճառով, որ Պուշկինի հետ կապված ամեն ինչ, նրա կարծիքով, այս կամ այն կերպ հարատև արժեք ունեին մշակույթի պատմության մեջ։ Շապոշնիկովը հրապարակեց Խոմյակովայի յոթ նամակները։ Մասնավորապես, նրան հետաքրքրում էր Պուշկինի մահվան վերաբերյալ մերձմոսկովյան տեղաբնակների արձագանքները, որոնց վերաբերյալ Եկատերինա Միխայլովնան դժկամությամբ գրում էր «Իմ մերձմոսկովյան մորաքույրները զայրանում էին, ինչպես կարող է տերը այդքան շատ բան անել իր ընտանիքի համար։ Չարժի, ասում են նա անաստված է, նա կյանքում ոչ մեկի հետ շփում չի ունեցել և ոչ ոք չգիտի, թե ինչ է գրել»[36]։

Հեղափոխությունից հետո Եկատերինա Միխայլովնայի նամակները դարձան «1840-ականների թանգարանի» ֆոնդերի մասը, որը բացվել էր Խոմյակովների դստեր Մարիա Ալեքսեևնայի (1840-1919) նախաձեռնությամբ։ Թանգարանը գործել է Խոմյակովների գերդաստանի շենքում 1919-1929 թվականներին։ 1929 թվականին թանգարանային ցուցանմուշները, ներառյալ Է. Մ. Խոմյակովայի նամակները, տեղափոխվեցին Պատմական պետական թանգարան, իսկ Խոմյակովյան տան թանգարանը դադարեց գոյություն ունենալ[24]։ Պահպանվել է Է. Մ. Խոմյակովայի ալբոմը՝ Ն. Մ. Յազիկովի և այլ գրողների բանաստեղծություններով, ալբոմում պահպանվել է նաև անհայտ նկարչի կողմից պատկերված Ն. Վ. Գոգոլի ծաղրանկարը[37][12]։

Գոգոլի հետ բարեկամություն խմբագրել

Յազիկովները սիրում էին Գոգոլի ստեղծագործությունները նույնիսկ նախքան նրա հետ անձամբ հանդիպելը։ Ն. Մ. Յազիկովը 1835 թվականի հունիսի 28-ին իր քույրերին Եկատերինային և Պրասկովյեին գրում է.- «Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր եկան Գոգոլի վիպակները, դա հիանալի է։ Թող Աստված նրան առողջություն տա, նա միայնակ ավելին կարող է անել, քան ողջ ժամանակակից ֆրանսիական գրականությունը` առանց Բալզակին առանձնացնելու։ Ես չեմ սիրում Բալզակին»։ Խոսքը գնում է «Միրգորոդ» ժողովածուի վիպակների մասին, որոնք ընթերցվել են Յազիկով եղբայրների կողմից։ Նիկոլայ Յազիկովը Գոգոլի հետ ծանոթացել է միայն 1839 թվականին, իսկ Եկատերինան՝ 1840 թվականին[38]։ 1842 թվականի փետրվարի 10-ին Գոգոլի Յազիկովին գրած մի նամակից կարելի է իմանալ Խոմյակովների հանդեպ նրա վերաբերմունքի մասին. «Ես սիրում եմ նրանց և հոգեպես հանգստանում եմ նրանց մոտ»[39]։

Նշումներ խմբագրել

  1. В «Докладной записке Высокопреосвященнейшему Исидору митрополиту Санкт-Петербургскому и Новгородскому» Н. А. Мотовилова от 1861 года хронология событий несколько путается: знакомство с Екатериной он относит к 1830 году, время, когда он делал ей предложение, он указывает и 1832, и 1833 год, и так далее. В этой же записке Мотовилов рассказывал об обстоятельствах его ареста в 1833 году по распоряжению исправляющего должность симбирского гражданского губернатора Александра Михайловича Загряжского, который, увещевая Мотовилова раскрыть мнимое тайное общество заговорщиков, обещал ему в обмен, в числе всего прочего, содействовать тому, «чтобы государыня императрица Александра Фёдоровна сама не только высватала за меня Екатерину Михайловну Языкову — страстно любимую тогда мною, — бывшую потом за Алексеем Степановичем Хомяковым, но и то, чтобы сама же Государыня соблаговолила быть нашею посаженою материю».
  2. Ещё одно противоречие источников. Ниже сообщается, что венчание происходило в Георгиевской церкви Георгиевского монастыря.
  3. Вессель — имя Николая в семейном кругу Языковых; Екатерина — Катон, Котёл; Прасковья — Пикоть и т. д.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Черейский Л. А. Языкова Екатерина Михайловна // Пушкин и его окружение / АН СССР. Отд. лит. и яз. Пушкин. комис. Отв. ред. Вацуро В. Э. — 2-е изд., доп. и перераб.. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1989. — С. 521. — 544 с.
  2. 2,0 2,1 2,2 Соколов Б. В. Гоголь: энциклопедия. — М.: Алгоритм, 2003. — 544 с. — (Энциклопедия великих писателей). — ISBN 5-9265-0001-2
  3. Вересаев В. В. Гоголь в жизни. Систематический свод подлинных свидетельств современников. — М., Л.: Academia, 1933. — 531 с. — 10 300 экз.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Воропаев В. А. Н. В. Гоголь и его окружение. Материалы к биобиблиографическому словарю // Московский журнал. —М., 2014. — № 6 (282). — С. 46—57. — ISSN 0868-7110.
  5. Карпов А. А. Николай Васильевич Гоголь в его переписке. Предисловие // В кн.: Переписка Н. В. Гоголя. В двух томах / Николаев Д.П. — М.: Худож. лит., 1988. — Т. 1. — С. 27. — 479 с. — (Переписка русских писателей). — 100 000 экз. — ISBN 5-280-00106-5
  6. Золотусский И. П. Гоголь. — Издание шестое. — М.: Мол. гвардия, 2007. — С. 471—472. — 485 [11] с. — (Жизнь замечательных людей: сер. биогр.; вып. 1082). — 5 000 экз. — ISBN 5-235-03069-5.
  7. Давидов М. И. Тайна смерти Гоголя. Ещё одна версия // Урал. — Журнальный зал в РЖ, «Русский журнал», 2005. — № 1.
  8. 8,0 8,1 8,2 Калягин, 2014, էջ 197
  9. 9,0 9,1 9,2 9,3 Языкова, Е. В. — Кн. для учителя — М.: Просвещение, 1990. — 144 с«Н. М. Языков». Творчество Н. М. Языкова. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Мельник В. И. Муза Мотовилова <«Служка» преподобного Серафима и сестра поэта Языкова> // Литературная Россия. —М., 2006. — В. 10.02. — № 6.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Шкурская, Елена (03.02.2009). «Данилов монастырь». Блажени алчущий и жаждущий правды. «Даниловский благовестник», вып. 11, 2000 г., с. 76—79. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Уракова Наталья «…Прошу вас выслушать сердцем мою „Прощальную повесть“…» (О духовных причинах смерти Н. В. Гоголя) // Лепта. — 1996. — № 28.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 Алексеев, Валерий. «Русское воскресение». Страницы Москвы — Богучаровские страницы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  14. 14,0 14,1 Мотовилов Н. А. — Записки Николая Александровича Мотовилова, служки Божией Матери и преподобного Серафима. Свято-Троицкий Серафимо-Дивеевский монастырь, «Отчий дом», М., 2009 (Отдел рукописей РНБ, фонд С.-Петербургской духовной академии)«Семейные истории». Докладная записка Высокопреосвященнейшему Исидору митрополиту Санкт-Петербургскому и Новгородскому от Николая Александрова Мотовилова. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Сторожко О. М. (12.05.2009). «myslo.ru Новости». Тайны личной жизни Алексея Хомякова. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Сомин Н. В. (26.07.2014). «Переправа». Алексей Хомяков: семейное воспитание. Катенька. Культурно-просветительское сообщество «Переправа». Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  17. 17,0 17,1 17,2 Кошелев В. А. «Прихоть головы»: заметки о лирике Хомякова // А. С. Хомяков: проблемы биографии и творчества. Хмелитский сборник: сб. ст. / отв. ред. В. А. Кошелев. — Смоленск: СГПУ, 2002. — В. 5. — С. 36—73.
  18. Лясковский В. Н. Алексей Степанович Хомяков, его биография и учение // Русский архив. —М., 1896. — № 11. — С. 337—510.
  19. 19,0 19,1 19,2 Кошелев В. А. Поэт и «прозатор» (А. С. Хомяков) // Литература в школе. —М., 1997. — № 1. — С. 20—33.
  20. 20,0 20,1 Скороход, Ирина (2012.04.24). «Тула Бренд». Алексей Степанович Хомяков. Музейно-архитектурный комплекс усадьбы Богучарово. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  21. 21,0 21,1 21,2 Шапошников, 1928, էջ 154
  22. Лямина Е. Э., Самовер Н. В. «Бедный Жозеф»: жизнь и смерть Иосифа Виельгорского. — М.: Яз. рус. культуры, 1999. — С. 218. — 559 с., [8] л. ил., портр., факс. с. — («Studia historica»).
  23. Шенрок В. И. Н. М. Языков // Вестник Европы. —СПб., 1897. — № 12. — С. 609—610.
  24. 24,0 24,1 Хомяков А. С. Парадоксы Хомякова: Предисловие // Сочинения в двух томах / Кошелев В. А. — Работы по историософии. — М.: Московский философский фонд. Издательство «Медиум», 1994. — Т. 1. — С. 5—6. — 590 с. — (Из истории отечественной философской мысли). — 15 000 экз. — ISBN 5-85133-009-0
  25. А. М. Ловягин Хомяков, Алексей Степанович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб., 1901. — Т. 21: Фабер — Цявловский. — С. 397—411.
  26. Благова Т. И. Родоначальники славянофильства. А. С. Хомяков и И. В. Киреевский. — М.: Высшая школа, 1995. — С. 37. — 350 с. — («Философские портреты»). — ISBN 5-06-002855-0
  27. Боголюбов Н. М. Репринтное издание. Харьков, 1905 // Алексей Степанович Хомяков. Историко-психологический очерк. — М.: Книга по требованию, 2011. — С. 22. — 72 с. — («Книжный ренессанс»). — ISBN 978-5-458-12200-9
  28. 28,0 28,1 28,2 Кара-Мурза А. А. Николай Алексеевич Хомяков. «Так бы и не уезжал из деревни, если бы не эта политика» // Интеллектуальные портреты: Очерки о русских политических мыслителях XIX–XX вв.. — М.: ИФ РАН, 2006. — Т. 1. — С. 23—24. — 180 с. — ISBN 5-9540-0061-1
  29. Ա.Ս. Խոմյակովի նամակը Ի. Ս.Աքսակովին, հուլիս, օգոստոս, 1853, «Մեր ժառանգություն», 2004, № 71, էջ 99
  30. Тарасов Борис А. С. Хомяков: взгляд на человека и историю // Наше наследие. —М., 2004. — № 71. — С. 87. — ISSN 0234-1395.
  31. 31,0 31,1 Пирожкова Т. Ф. А. С. Хомяков и Д. А. Валуев // А. С. Хомяков — мыслитель, поэт, публицист. — М.: Языки славянских культур, 2007. — Т. 1. — ISBN 5-9551-0183-7.
  32. Хомяков, ПСС, т. 8, 1900, էջ 191
  33. 33,0 33,1 33,2 Шапошников, 1928, էջ 153
  34. Гиппиус В. В. Гоголь. Воспоминания. Письма. Дневники... — М.: Аграф, 1999. — С. 464. — («Литературная мастерская»). — 3 000 экз. — ISBN 5-7784-0073-X
  35. Богачёв С. В.; Савенко С. Н. «КМВ Лайн». Архитектура старого Кисловодска. Дача Хомяковых. Пятигорский информационно-туристский портал. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  36. Шапошников, 1928, էջ 167
  37. Шапошников, 1928, էջ 155
  38. Языков Н. М. — Пушкин. Лермонтов. Гоголь / АН СССР. Отд-ние лит. и яз. С. 547—548. — (Лит. наследство; Т. 58) (1952). «ФЭБ Фундаментальная электронная библиотека». Письмо Языковым Е. М. и П. М., 28 июня 1835 г.<Языково>. М.: Изд-во АН СССР. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  39. Переписка Н. В. Гоголя. В двух томах / Николаев Д.П. — М.: Худож. лит., 1988. — Т. 2. — С. 370—375. — 527 с. — («Переписка русских писателей»). — 100 000 экз. — ISBN 5-280-00106-6

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել