Եկատերինա Թեոդորոյու (ռումիներեն՝ Ecaterina Teodoroiu, հունվարի 14, 1894(1894-01-14)[1], Տիրգու Ժիու, Ռումինիա - օգոստոսի 22, 1917(1917-08-22)[1], Sihlea, Putna County, Ռումինիայի թագավորություն), ռումինացի ռազմական գործիչ, սկաուտական շարժման անդամ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, զոհվել է Մերեշեշտի ճակատամարտի ժամանակ, որտեղ ղեկավարել է հետևակի վաշտը։

Եկատերինա Թեոդորոյու
հունվարի 14, 1894(1894-01-14)[1] - օգոստոսի 22, 1917(1917-08-22)[1] (23 տարեկան)
ԾննդավայրՏիրգու Ժիու, Ռումինիա
Մահվան վայրSihlea, Putna County, Ռումինիայի թագավորություն
ԳերեզմանՏիրգու Ժիու
Քաղաքացիություն Ռումինիա
ԶորատեսակRomanian Armed Forces?
ԿոչումԴիպուկահար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Թեոդորոյուն ծնվել է 1894 թվականին Գորժ ժուդեցում գյուղացու ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր և երկու քույր։ Կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում, այնուհետև Տիրգու-Ժիուում։ 1909 թվականին ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել է Բուխարեստի կանանց մանկավարժական ուսումնարանը, նպատակ ունենալով դառնալ ուսուցչուհի[2]։ 1913 թվականից մասնակցել է սկաուտական շարժմանը[3]։

Ռումինիայի Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո մեկնել է ռազմաճակատ, որպես 18-րդ հետևակային գնդի բուժքույր, որտեղ ծառայում էր նրա եղբայրը` սերժանտ Նիկոլաեն։ Հոկտեմբերի 14-ին մյուս քաղաքացիական ծառայողների հետ միասին մասնակցել են 9-րդ գերմանական բանակի բավարական վաշտի հարձակման ետ մղմանը` մարտում ցուցաբերելով արիություն և դրա համար արժանանալով հոկտեմբերի 23-ին Բուխարեստում կազմակերպված Մարիա թագուհու ունկնդրությանը[4]։ Պորչենի մոտ մղվող մարտերում նոյեմբերի 1-ին եղբոր Նիկոլաեի մահից հետո, Եկատերինան ցանկանալով վրեժ լուծել[3], դիմում է 2-րդ դիվիզիայի գնդի հրամանատարին իրեն ռազմական ծառայության ընդունելու համար։ Մարտական գործողությունների սկսել է մասնակցել 1916 թվականի հոկտեմբերից, Կերբունեշտի տակ մարտերի ժամանակ 1916 թվականի նոյեմբերի 3-ի գիշերը լույս 4-ին գերի է ընկնում գերմանացիներին[5], սակայն նոյեմբերի 6-ին կարողանում է փախչել` օգտվելով թաքցված ատրճանակից, որով սպանում է իր և իր վաշտի հրամանատարի նկատմամբ պահպանություն իրականացնող զինվորին` փախուստի ընթացքում ստանալով ոտքի թեթև վիրավորում[6]։ Այնուհետև մարտնչել է Բերբետեշտի, Տինտերենի և Ֆիլիաշի տակ, որտեղ նորից վիրավորվում է երկու ոտքից, արկի պայթյունից[7]։ Գտնվել է դաշտային հոսպիտալում, այնուհետև բուժվել Կրայովայի, Բուխարեստի և Յասսիի հոսպիտալներում[3]։

1917 թվականի հունվարի 23-ին դուրս է գրվում հիվանդանոցից և որոշ ժամանակ ծառայում որպես բուժքույր[3]։ 1917 թվականի մարտին ստանում է մարտական սխրանքի համար 2-րդ դասի մեդալ (Virtutea Militară), հոսպիտալում նրան այցելում է և մեդալը հանձնում անձամբ Մարիա թագուհին, հայտնելով Եկատերինային 2-րդ լեյտենանտի կոչում շնորհելու մասին։ 1917 թվականի ամռանը վերադառնում է ռազմաճակատ, օգոստոսի 20-ից ղեկավարելով 43/59-րդ գնդի 7-րդ վաշտի դասակներից մեկը։

Զոհվել է օգոստոսի 22-ին Մունչելուի մոտ, գերմանական 115-րդ դիվիզիայի հարձակման ժամանակ 25 հոգանոց դասակի գրոհը կազմակերպելիս, գլխին գնդացրային կրակահերթ ստանալու հետևանքով[3][8]։ Նախապես թաղվում է Ֆիտիոնեշտում, այնուհետև 1921 թվականի հունիսին աճյունը տեղափոխվում է Տիրգու-Ժիու[9]։

Հիշատակ խմբագրել

 
Եկատերինա Թեոդորոյուի հուշարձանը Սլատինայում

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Եկատերինա Թեոդորոյուն Ռումինիայում ունեցել է ազգային հերոսուհու համբավ, նրան կանգնեցվել է չորս հուշարձան (1921, 1928, 1936 և 1937 թվականներին)։ Սոցիալիստների իշխանության գալուց հետո, չնայած նրա գյուղացիական ծագմանը, կապակցվել է թագավորական ընտանիքի, սկաուտական շարժման և «բուրժուազիական հետադիմության» հետ, այդ իսկ պատճառով էլ նրա անունը երկար ժամանակ պրակտիկորեն չէր օգտագործվում մամուլում[3]։ Սակայն 1960-ական թվականներից, Նիկոլաե Չաուշեսկուի իշխանության օրոք նրա կարգավիճակն աստիճանաբար սկսեց վերականգնվել, նրա մասին նկարահանվեց կենսագրական ֆիլմ, կանգնեցվեցին ևս երկու հուշարձաններ (1972 և 1978 թվականներին)։ 1989 թվականի հեղափոխությունից հետո նրա անվան հիշատակումը նորից նվազեց[3], այս անգամ նախորդ իշխանության պրոպագանդայի հետ կապված, չնայած 1994 թվականին տեղադրվեց նրա հերթական հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=26812
  2. «Ecaterina Teodoroiu's biography». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Legenda Ecaterinei Teodoroiu: Ce spun Arhivele Militare» (Romanian). Historia.ro. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Casa memorială Ecaterina Teodoroiu» (Romanian). Gorj Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «DOCUMENTAR - Ecaterina Teodoroiu, eroina de la Jiu – AGERPRES». Agerpres.ro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 14 mai 2015-ին.
  6. Ion Mocioi, Ecaterina Teodoroiu: eroina poporului român, Scrisul Românesc, 1981.
  7. «Portret de erou. Ecaterina Teodoroiu - Istorica - Radio România Actualități Online». Romania-actualitati.ro. Վերցված է 14 mai 2015-ին.
  8. Ecaterina Teodoroiu. «Înainte băieţi, nu vă lăsaţi, sunteţi cu mine!»
  9. «Pe urmele Ecaterinei la Târgu Jiu». Historia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 14 mai 2015-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Թեոդորոյու» հոդվածին։