«Ելք» (գերմ.՝ Der Auftritt), 2015 թվականի ռուսական-գերմանական կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Միխայիլ Ուչիտելևի կողմից` իր իսկ սցենարով։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ «կարճամետրաժի անկյունում»[1]։

Ելք
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա
Թվական2015
ՌեժիսորՄիխայիլ Ուչիտելև
ՊրոդյուսերՄիխայիլ Ուչիտելև
Սցենարի հեղինակՄիխայիլ Ուչիտելև
ԴերակատարներԷլինա Ամրոմինա
Ալեքսանդր Ալեքսեև
Ալեքսեյ Մորոզով
Տատյանա Ռաբոկոն
Արտուր Խարիտոնենկո
ՕպերատորՄիխայիլ Կոտիդի
Ալեքսանդր Սոլովյով
Ալեքսանդր Մազուր
ԵրաժշտությունՎինչենցո Բելինի
Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկ
Միխայել Կրաուշ
ԿինոընկերությունMikhail Uchitelev Film und Videoproduktion
Տևողություն33 րոպե
Բյուջե312000 եվրո
IMDbID 2182400

Սինոպսիս խմբագրել

Պատմությունը, որը պատմվում է ֆիլմում, տեղի է ունենում արևելյան Եվրոպայում՝ 1941 թվականի աշնանը։ Օպերային թատրոնի տնօրեն ռուսացած գերմանացի Գուստավը թատրոնի նկուղում թաքցնում է պրիմադոննա Էդիտին (Էլինա Ամրոմինա), որը եվրոպական արմատներ ուներ։ Քաղաքի հրեաներին արտաքսելուց և մասսայաբար ոչնչացնելուց հետո, ֆաշիստական պարետը փնտրում է թաքնված հրեաներին, և լինելով օպերային երաժշտության սիրահար, հատկապես եռանդով էր փնտրում հրեա-երաժիշտներին։ Նրա ցանկում համար առաջինը թատրոնի պրիմադոննա Էդիտն էր։ Իմանալով, որ պրիմադոննային թաքցնում են թատրոնում, նա Գուստավին վերջնագիր է ներկայացնում. «կամ Ձեր կողմից թաքցրած հրեուհին 24 ժամվա ընթացքում պետք է իմ առանձնասենյակում լինի, կամ Դուք, պարոն տնօրեն, կգնդակահարվեք»։ Էդիտը և Գուստավը, յուրաքանչյուրն իր համար փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել...

Դերասաններ խմբագրել

  • Էլինա Ամրոմինա - Էդիտ Գոլդշմիդտ
  • Ալեքսանդր Ալեքսեև - Գուստավ, թատրոնի տնօրենը
  • Ալեքսեյ Մորոզով - Ալեքսանդր, տենոր
  • Տատյանա Ռյաբոկոն - գրիմարար
  • Արտուր Խարիտոնենկո - ՍՍ-ի կոմենդանտ

Գնահատականներ խմբագրել

Ելքը հիմնականում ստացավ դրական գնահատականներ։ Մասնավորապես Գիշերային Պետերբուրգը ցույց է տալիս, որ 33 րոպե բավարար է զարգացնելու իրական պատմական ողբերգություն՝ հերոսներին կանգնեցնելով բարդ բարոյական ընտրության առաջ[2][3]։ Նատալյա Էֆենդիևան Jüdische Rundschau աշխատանքի մասին տվեց դրական գնահատական և ֆիլմի գունային լուծումները համեմատեց Կարավաջոյի աշխատանքների հետ[4]։ Սլաք թերթը նշեց, որ պատմությունը մատուցված է շատ անձնական և հուզիչ[5]։ Ֆիլմը պաշտոնապես ներկայացվել է ռուսական պավիլյոնում Կաննի 68-րդ փառատոնի շրջանակներում։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվեց Proficinema-ում[6] և Ռոսկինո կայքում[7]։ Հարցազրույցներ հրապարակվեցին նաև Լիտերատուրնայա Ռոսսիյա[8] -ում և Էտաժախ-ում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Der Auftritt». Cannes Short Film Corner. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. «"Я хотел исследовать трагедию любви к человеку в условиях бесчеловечного режима..."». Вечерний Петербург. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  3. «В поисках выхода из безвыходного положения». Еврейская Панорама. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Ausweg aus einer ausweglosen lage». Jüdische Rundschau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  5. «"Выход" будет в Каннах». Газета Стрела. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  6. «В Российском павильоне прошла презентация Global Russians». Proficinema. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  7. «В Российском павильоне прошла презентация Global Russians». Роскино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  8. «Наш фильм это - гимн театру». Литературная Россия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Элина Амромина: Наш фильм это - гимн театру». Этажи. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.