Ելփին

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)

Ելփին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Ելփին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
ԲԾՄ1545 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1209[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ելփին (Հայաստան)##
Ելփին (Հայաստան)
Ելփին (Վայոց ձորի մարզ)##
Ելփին (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Ելփին գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավարևմտյան մասում՝ Ելփին գետի ափին։ Բնակավայրի կողքին է գտնվում ԹուխԲնակավայրը Ծովի մակարդակից բարձր է 1545 մ, իսկ հողատարածքները՝ 1400 մ-ից մինչև 2800 մ։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից` 97 կմ։

Ելփին գյուղի անմիջապես արևմուտքով անցնում է Հայաստանի Մ 2 միջպետական ավտոճանապարհը, որի հարևանությամբ գտնվող լեռներով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը բաժանում է Վայոց ձորի մարզը Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Արարատի մարզի Զանգակատուն, հարավ-արևելքում՝ Վայոզ ձորի մարզի Չիվա և Ռինդ բնակավայրերը։

Կլիմա խմբագրել

Կլիման` մեղմ է, մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է 280-350 մմ սահմաններում։ Ամենաբարձր դրական աստիճանը արձանագրվել է +43 °C, ամենացածրը` -30 °C։

Պատմություն խմբագրել

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։ Գյուղի ներկայիս անվանումը առաջացել է գյուղի տարածքում գտնվող պատմական Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։

Ելփին գյուղի ներկայիս վարչական տարածքում են գտնվում պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Ելփին գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը 2003 թվականի դրությամբ հաշվառված են պետության կողմից[4]։ Պետության կողմից հաշվառված պատմամշակութային հուշարձանների ցանկում առկա են 7 հուշարձան, որոնցից 3-ը հանրապետական և 4-ը տեղական նշանակության կարգավիճակով[4]։ Դրանցից են գյուղի մեջ՝ խիտ կառուցապատված միջավայրում գտնվող և 14-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղից 1 կմ դեպի հարավ-արևելք՝ Ելփին - Եղեգնաձոր ճանապարհի եզրին, բարձրադիր տեղանքում գտնվող և 14-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, 17-րդ դարով թվագրվող Թուխ մանուկ մատուռը, վերջինի հարավային կողմում տեղադրված և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղի հյուսիսային մասում գտնվող և 1908 թվականին կառուցված կիսավեր եկեղեցին, գյուղից 0․5 կմ դեպի հարավ-արևելք՝ Եղեգնաձոր տանող ճանապարհի աջ կողմում գտնվող և 10-րդ դարով թվագրվող խաչքարը[4]։

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Սալմաստից։

Բնակչությունն ամբողջությամբ հայեր են, կրոնը՝ հայ առաքելական։ Ելփին համայնքի տնային տնտեսությունների թիվը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259, բնակչության ընդհանուր թիվը 1389, որից տղամարդիկ՝ 704, կանայք՝ 685։

Ելփինի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 135 408[6] 708 582 1046 1147 1296 1209 1140[7] 1324[8] 1209[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 4,2 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38081 Հայաստանի կառավարության որոշում N 754-Ն, 17 հունիսի 2003 թ․,] (արխիվացված 16․11․2021թ․
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 71» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 12-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 662
  8. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները