Ելիզավետա Դանիացի (1485-1555)

Ելիզավետա Դանիացի, Նորվեգացի, Շվեդ (գերմ. Elisabeth von Dänemark, Norwegen und Schweden, հունիսի 24, 1485[1], Nyborg Slot, Նյուբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Կալմարյան ունիա - հունիսի 10, 1555[1], Բեռլին, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Սկանդինավյան արքայադուստր, ամուսնանալով Իոհիմ I Նեստորի, Բրանդենբուրգի իշխանի հետ, դառնում է Բրանդենբուրգի իշխանուհին։ Նա Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի արքա Հանսի և Քրիստինա Սաքսոնացու դուստրն էր։

Ելիզավետա Դանիացի
գերմ.՝ Elisabeth von Dänemark
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1485[1]
ԾննդավայրNyborg Slot, Նյուբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Կալմարյան ունիա
Մահացել էհունիսի 10, 1555[1] (69 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ԳերեզմանԲեռլինի մայր տաճար
Քաղաքացիություն Դանիա և Գերմանիա
Մասնագիտությունroyal consort
ԱմուսինJoachim I Nestor, Elector of Brandenburg?
Ծնողներհայր՝ John, King of Denmark?, մայր՝ Christina of Saxony?
ԵրեխաներJoachim II Hector, Elector of Brandenburg?, Anna of Brandenburg?, Elisabeth of Brandenburg, Duchess of Brunswick-Calenberg-Göttingen?, Margaret of Brandenburg? և John, Margrave of Brandenburg-Küstrin?
 Elizabeth of Denmark, Electress of Brandenburg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երեխա ժամանակ, Ելիզավետան մոտ էր իր եղբոր՝ ապագա Արքան Քրիստիան II Դանիացու հետ։ Նա կարողանում էր կարդալ և գրել և՛ դանիերեն, և՛ գերմաներեն։ 1502թ․ ապրիլի 10-ին նա ամուսնացավ Իոհիմ I Նեստորի, Բրանդենբուրգի իշխանի հետ՝ կրկնակի ամուսնությամբ, որի ժամանակ ամուսնացան նաև նրա հորեղբայր՝ ապագա արքան Ֆրեդերիկ I Դանիացին և Ելիզավետայի ամուսնու քույրը՝ Աննա Բրանդենբուրգացին։ Իրենց ամուսնության առաջին 20 տարվա ընթացքում Ելիզավետան և Իոհիմը բավականին լավ հարաբերություններ ունեին, ապրում էին հարմոնիայի մեջ։ Նա հյուրընկալել է իր մորը 1507 թվականին, գնացել եղբոր՝ Քրիստիանի հարսանիքին 1515 թվականին, և հյուրընկալել վերջինիս 1523 թ.-ին։

Ռեֆորմացիայի շրջանում նրա ամուսինը Կաթոլիկ եկեղեցու հավատարիմ բռնազավթիչներից էր։

1535 թ.-ին նրա ամուսինը մահանում է։

Նրա որդու՝ Իոհիմ II Հեկտորի, Բրանդենբուրգի իշխանի ամուսնությունը Հեդվիգ Յագելլոնի հետ Ելիզավետային չէր բավարարում։ Նրա անձնական մատուռում կաթոլիկ գործողություններ էին արվում Հեդվիգի համար, Այրի իշխանուհին նույնպես երջանիկ չէր, քանի որ Հեդվիգը գերմաներեն չէր կարողանում խոսել[2]։

Ժառանգները խմբագրել

Ելիզավետան ուներ 5 երեխա։

  1. Իոհիմ II Հեկտոր, Բրանդենբուրգի իշխան
  2. Աննա (1507–1567), 1524 թ.-ին ամուսնացել է Ալբերտ VII-ի, Մեքլենբուրգ-Գուստրովի դքսի հետ
  3. Ելիզավետա (1510–1558), 1525 թ.-ին ամուսնացել է Էրիկ I Բրանսվիկ-Կալենբերգացու հետ
  4. Մարգարեթ (1511–1577), 1530 թ.-ին ամուսնացել է Ջորջ I-ի, Պոմերանիայի դքսի հետ
  5. Ջոն (1513–1571), Բրանդենբուրգ-Կուստրինի մարկիզ

Նախնիները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #128983574 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Chadwick, Owen (2003). The Early Reformation on the Continent. Oxford University Press. ISBN 0-19-926578-X. Retrieved 2009-08-30.