Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը

Ռաֆայել Սանտիի նկար

«Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը», Ռաֆայել Սանտիի կտավը, որը ստեղծվել է մոտավորապես 1504 թվականին։ Ներկայումս կտավը ցուցադրվում է Ուֆֆիցի պատկերասրահում։

Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1504
բարձրություն52,5 սանտիմետր
լայնություն37,3 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցի
հիմնական թեմաԷլիսաբետա Գոնզագա
կայք
Ծանոթագրություններ
 Elisabetta Gonzaga by Raphael Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ուրբինոյի կոմսուհի Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը հավանաբար եղել է կոմսության արվեստի գործերի հավաքածուի նմուշներից մեկը և բերվել է Ֆլորենցիա 1635 թվականին՝ որպես կոմս Ֆեդերիկո Ուբալդոյի դստեր՝ Վիկտորիա դելա Ռովերեի օժիտ։ Առաջին անգամ ճշգրտորեն հիշատակվել է 1773 թվականին, երբ Պալացցո Պիտտիից տեղափոխվել է Ուֆֆիցի։ 1784 թվականի գույքացուցակում դիմանկարը վերագրվել է Ջովանի Բելինիի դպրոցին, իսկ 1825 թվականին որպես կտավի հեղինակ՝ նշվել է Անդրեա Մանտենյան։

Որպես Ռաֆայելի աշխատանք՝ առաջին անգամ առաջարկել է արվեստի քննադատ Էմիլ Դյուրան-Գրևիլը 1905 թվականին։ Ներկայումս այդ վարկածը պաշտպանում են բազմաթիվ արվեստագետներ[1]՝ կապելով Ելիզավետայի դիմանկարը Ռաֆայելի մեկ այլ աշխատանքի՝ Ելիզավետայի ամուսնու՝ Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկարի հետ։ Վերջինս ևս ներառված է եղել Վիկտորիա դելա Ռովերեի օժիտում։ Ներկայումս երկու կտավները կողք կողքի ցուցադրվում են Ուֆֆիցի պատկերասրահում։ Կտավի ենթադրյալ հեղինակներից են համարվել նաև Ֆրանչեսկո Ֆրանչան, Ջովանի Ֆրանչեսկո Կարոտոն, Ֆրանչեսկո Բոնսինյորին և Ալբրեխտ Դյուրերը։ Կտավի ստեղծման տարեթիվը հիմնված է նրա ոճային առանձնահատկությունների և կոմսուհու տարիքի վրա։

Նկարագրություն խմբագրել

Նկարի կոմպոզիցիան անփոփոխ է։ Կոմսուհին պատկերված է կենտրոնում՝ մտացիր հայացքով։ Հագին սև զգեստ է՝ քառակուսի բացվածքով և ոսկե երիզով։ Ճակատին կարիճի պատկերով ապարոշ է դրված։ Երկար շղթան, որը հյուսված է կրծքավանդակի վրա, ազատ կախված է պարանոցից։ Ետևի բնապատկերը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները, հատկապես աջակողմյան ժայռը նման է «Տերանուովա Տիրամայրը» կտավի ժայռին, որը նկարվել է միևնույն ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Raphaël, A Critical Catalogue of his Paintings. Volume 1: The Beginnings in Umbria and Florence, v. 1500-1508,Arcos Verlag, Landshut, 2000. 3935339003

Աղբյուրներ խմբագրել

  • De Vecchi, Pierluigi (1975). Raffaello. Milan: Rizzoli.