Ելիզավետա Բագրյանա

բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ

Ելիզավետա Բագրյանա (բուլղար․՝ Елисавета Багряна, իսկական անունը՝ Ելիզավետա Լյուբոմիրովա Բելչևա, ապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն[3][4] - մարտի 23, 1991(1991-03-23)[1] կամ մարտի 24, 1991(1991-03-24)[5], Սոֆիա, Բուլղարիա[6]), բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ։ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)։

Ելիզավետա Բագրյանա
բուլղար․՝ Елисавета Багряна
Ծննդյան անունբուլղար․՝ Елисавета Любомирова Белчева
Ծնվել էապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի իշխանություն[3][4]
Վախճանվել էմարտի 23, 1991(1991-03-23)[1] (97 տարեկան) կամ մարտի 24, 1991(1991-03-24)[5] (97 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[6]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, գրական խմբագիր և գրող
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա[7]
ԿրթությունՍոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1915-1991
Գրական շարժումներսոցռեալիզմ
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Պարգևներ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
և Գեորգի Դիմիտրովի շքանշան
ԱմուսինԻվան Շապկարև
Изображение автографа
 Elisaveta Bagriana Վիքիպահեստում

Դորա Գաբեի (1886-1983) հետ միասին համարվել են բուլղարական գրականության «առաջին կին գրողները»։

Կենսագրություն խմբագրել

Ելիզավետա Բագրյանան ծնվել է 1893 թվականին Սոֆիայում։ 1910 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Սոֆիայում, այնուհետև գյուղական դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1911-1915 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետում, որտեղ էլ ծանոթացել է Բուլղարիայի ապագա մշակութային գործիչներից շատերի հետ։ 1915-1919 թվականներին դասավանդել է Վրացա և Կյուստենդիլ քաղաքներում։ 1921 թվականին վերադարձել է Սոֆիա և Սոֆիայի համալսարանում դասավանդել բուլղարական բանասիրություն։ Համագործակցել է „Вестник на жената“, „Лик“, „Съвременник“, „Златорог“ ամսագրերի հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

Բագրյանան համարվում է բուլղարական գրական նորարարներից։ Իր պոեզիայում ցույց է տվել կնոջ ներքին և ինտիմ հոգևոր անհանգստությունները։ Բագրյանայի ոճն իրենից ներկայացնում է ժողովրդական երգերի և ժամանակակից պոետիկ միջոցների համաձուլվածք՝ ավանդույթի և արդիականության համադրությամբ։ 1915 թվականին «Ժամանակակից միտք» ամսագրում տպագրվել են նրա երկու բանաստեղծությունները՝ «Ինչու» և «Գիշերային երգ»։

«Հավերժ և սուրբ» (1927), «Նավաստու աստղը» (1932), «Մարդկային սիրտ» (1936) ժողովածուներում ամփոփված է շրջապատող իրականության դժգոհությունը, բուրժուական հասարակության մեջ կանանց արժանապատվության նվաստացման դեմ բողոքը։

Բուլղարիայի ազատագրումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել նոր ազգային գրականության և մշակույթի ձևավորման գործում։ «Հինգ աստղ» (1953) ժողովածուն նվիրված է սոցիալիզմ կառուցողներին, բուլղար-խորհրդային բարեկամությանը և ժողովուրդների եղբայրությանը։

 
Բագրյանայի անձնական իրերից Բուլղարիայի ազգային պատմական թանգարանում

Ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 30 լեզուներով։ Բագրյանան թարգմանել է ռուս հեղինակների, հեղինակել է մանկական ստեղծագործություններ, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների։

 
Բագրյանայի գերեզմանը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը
 
Ելիզավետա Բագրյանայի հուշատախտակը Սոֆիայում, այն շենքի պատին, որտեղ բանաստեղծուհին ապրել է 1957-1991 թվականներին
  • Вечната и святата (1927)
  • Търкулната годинка (1931)
  • Звезда на моряка (1931)
  • Сърце човешко (1936)
  • Пет звезди (1953)
  • От бряг до бряг (1963)
  • Контрапункти (1972)
  • Светлосенки (1977)
  • SOS
  • Зовът на морето
  • Бъдник
  • Словенски вечери
  • На брега на времето (1983)
  • Птица с моторно сърце

Մրցանակներ խմբագրել

  • Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)
  • Գեորգի Դիմիտրովի շքանշան (1983)
  • Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)
  • 1943, 1944 և 1945 թվականներին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի համար
  • Ելիզավետա Բագրյանայի անունով կոչվել է աստերոիդ - 4400 Բագրյանա, 1985, օգոստոսի 24

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Цанева, Милена. // Речник по нова българска литература (1978 - 1992). София, Хемус, 1994. ISBN 954-428-061-8

Արտաքին հղումներ խմբագրել