Ելենա Վոդորեզովա (ռուս.՝ Еле́на Ге́рмановна Водоре́зова), մայիսի 21, 1963(1963-05-21), Մոսկվա, ԽՍՀՄ (ամուսնականը՝ Բույանովա). խորհրդային գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ։ Խորհրդային պատմության մեջ Աշխարհի և Եվրոպայի կանանց մենասահքի մրցանակակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնուհի։ Խորհրդային սպորտի ողջ պատմության ընթացքում օլիմպիական խաղերին մասնակցած ամենաերիտասարդ խորհրդային մարզիկը (1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության պահին նա 12 տարեկան էր)[2]։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։

Ելենա Վոդորեզովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Елена Германовна Водорезова
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Елена Германовна Буянова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 21, 1963(1963-05-21) (60 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
161 սանտիմետր[1]
Քաշ՝47 կիլոգրամ[1]

Սպորտային կարիերա

Ծնվել է մարզական ընտանիքում, մայրը զբաղվել է մարմնամարզությամբ, հայրը` բասկետբոլով։ Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ Առաջին մարզիչը Գալինա Բորիսովնա Վասիլկևիչն էր։ Սովորել է N 704 դպրոցում։ 1969 թվականից սովորել է ԲԿՄԱ գեղասահքի մասնագիտացված դպրոցում։ 1973 թվականին նա հաղթել է իր առաջին մրցույթում։ 1974 թվականից սկսել է մարզվել Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ։ Առաջին տարում ոչ մի տեղ հանդես չի եկել`անցկացնելով ուժեղացված մարզումներ։ Ծանրաբեռնվածությունը հաղթահարելուն օգնել է գեղասահքի նկատմամբ ունեցած մեծ սերն ու հետաքրքրությունը[3]։

1975 թվականի վերջին նա նվաճեց ԽՍՀՄ առաջնությունը պատանիների կարգում և «Московские новости» թերթի մրցանակի մրցաշարում`առաջ անցնելով խորհրդային մյուս մարզիկներից, ինչպես նաև ամերիկացի Ուենդի Բերջին, ով 1975 թվականին չորրորդն էր Աշխարհի գավաթի առաջնությանը։ Սա դրդեց, որ ֆեդերացիան ԽՍՀՄ ազգային հավաքականում նրան հատկացրեց միակ մենասահորդի տեղը։ 1976 թվականի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում կասկադի պարտադիր թռիչք էր կրկնակի ֆլիպը։ Այս ցատկման տեխնիկայի համաձայն այն կարող էր դրվել միայն կասկադի առաջին երկու ցատկերի ժամանակ։ Առաջնության բոլոր մասնակիցները, համապատասխանաբար, կատարեցին նայն այլ երկու ցատկերի հետ միասին։ 12-ամյա Վոդորեզովան զարմացրեց դատավորներին և մասնագետներին, քանի որ նա միակն էր, ով այդ թռիչքը կատարեց եռակի թռիչք կասկադում (տուլուպ)`դառնալով կրկանկի ֆլիպ կասկադի առաջին կատարողը ոչ միայն կանանց շրջանում, այլ նաև տղամարդկանց։

Ազատ ծրագրում կանանց մենասահքում Ելենան առաջին անգամ կատարեց երեք եռակի ցատկ։ Դրանից հետո նա մեծ ուշադրության արժանացավ։ 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ նա կրկին եռակի թռիչք կատարեց։ Հիացած ու զարմացած դատավորները տեխնիկան գնահատեցին 5.9, իչը ահմարվում է պատմության ամենահիշարժան դեպքը։ Միայն ֆիգուրներց հետ մնալը (18-րդ տեղ) հնարավորություն չտվեցին բարձրանալու։ ABC ամերիկյան հեռուստատեսությունը, որը հեռարձակում էր կանանց մրցույթները, ընդգրկել էր ընդամենը 4-5 մասնակից կանանց ելույթ, սակայն Վոդորեզովայի երկու ներկայացումներն էլ անուշադրության չմատնվեցին։ Մեծ ուշադրության արժանացրին նաև այլ երկրների հեռուստալրագրողներ։ Մասնավորապես, ճապոնական հեռուստատեսությունը եկավ Ելենային նկարահանելու իր մոսկովյան կոմունալ բնակարանում (նմանատիպ իրադարձություններից հետո խորհրդային ղեկավարությունը Վոդորեզովայի ընտանիքին տրամադրեց առանձին բնակարան)[3]։ 1976 թվականի ապրիլին նա հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում, այնուհետև դարձավ ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն 1976–77, 1980, 1982–83:`

Բացառիկ դեպք տեղի ունեցավ Ելենայի հետ 1977 թվականի Տոկիոյում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում։ Ֆիգուրներում 13-րդ և կարճ ծրագրում 5-րդ տեղեր զբաղեցնելուց հետո բոլոր մասնակիցներից միակն էր, ով ազատ ծրագրում կատարեց երեք եռակի թռիչք (երկու տուլուպ և սալխ)։ Ելենան ստացավ առավելագույն գնահատական և հաղթեց ազատ ծրագիրը։ 1978 թվականին խորհրդային մենասահորդուհիներից առաջինն էր, ով Եվրոպայի առաջնությանը բրոնզ նվաճեց։ Առանց պարգըատրմանը սպասելու Ելենան շարժվեց դեպի ավտոբուսը`միայն այնտեղ իմանալով պարգևատրման արարողության մասին[3]։ Աշխարհի առաջնությունում կատարում է եռակի ռիտտբերգեր և թռիչքի կասկադ` կրկնակի ակսել-օյլեր-եռակի սալխ։

1979 թվականին Զապորոժյեում կայացած ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկավ միայն պարտադիր ֆիգուրներով, ինչից հետո մրցույթից դուրս մնաց։ Այնուհետև 1979-1981թթ. հիվանդության պատճառով հիմնականում հանդես չի եկել (ռևմատոիդ արթրիտ, քրոնիկ հիվանդություն[4]), սակայն երկարատև բուժումից հետո նա վերադարձավ սպորտ (Ս. Ժուկը մարզումները կառուցեց աճող գրաֆիկով)։ 1982 թվականի Եվրոպայի առաւնությանը նա կրկին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ 1983 թվականին երկրորդն էր Եվրոպայի և երրորդը Աշխարհի առաջնություններում։ Ելենան սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել պարտադիր ֆիգուրներին`ազատ ծրագրում կատարելով միայն մեկ եռակի թռիչք, իսկ 1981/1982 թվականների մրցաշրջանում սկսեց կատարել «բիլման» պիրուետը (նա աշխարհում առաջինն էր այն 4-5 մենասահորդուհիներից, ով կատարեց այս էլեմենտը)։

1984 թվականին Զապորոժյեում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Ելենա որոշեց, որ դա իր կարիերայի վերջին մրցույթն է։ Ֆեդերացիան նրան կարողացավ հանդես գալ[3]։ Չնայած փոքր չափերի, սակայն գերազանց կատարվեցին պարտադիր ֆիգուրները։ Դրանք ծայրաստիճան ճշգրիտ և բարձր արագությամբ էին։ Կատարելով երեք ֆիգուրներից երկուսը` մասնակից մենասահորդուհիներից միակն էր, ով ստացավ 4 միավորից բարձր միավորներ։ Սակայն երբ ամփոփվեցին գնահատականները, պարզվեց, որ մեկ դատավորական ձայնի պատճառով հաղթել է ամերիկուհի Սամներսը։ Ելենան երկրորդն էր։ Ընդ որում չորս դատավորներ Ելենային տվել էին առաջին հորիզոնականը, չորսը` երկրորդը, միայն բելգիացի դատավորն էր նրան տվել 12-րդ տեղը։ Սա սկանդալ առաջացրեց, ինչը տարածվեց մամուլում`անգամ New York Times-ում[5]։ Ռեֆերի Ս. Բյանկետտին նկատողություն արեց դատավորին, իսկ օլիմպիադայի ավարտից հետո նրան զրկեցին մրցավարությունից։ Ինքը՝ Ելենան, «Ժամանակ» հեռուստաալիքի «Մենախոսություն» հաղորդաշարի ժամանակ ասաց, որ պարտադիր ֆիգուրների համար ստացել է փոքրիկ ոսկե մեդալ (նա իսկապես ստացել է այս մեդալը, բայց 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում[3]): Կարճ ծրագրում մարզիկն ինքն իրեն ապահովագրեց` փոխարինելով կասկադում իր համար պրոբլեմատիկ եռակի տուլուպը կրկնակի ակսելով։ Սակայն չկարողացավ կանխել պտույտը։ Ստիպված էր կատարել ավելորդ օլլեր, իսկ հետո նոր միայն մեկ ռիտբերգեր` պարտադիր կրկնակիի փոխարեն։ Մնալով առանց էլեմենտների`դատավորները կտրուկ իջեցրին իրենց գնահատականները`թողնելով նրան ութերորդ տեղում։ Ազատ ծրագրում Ելենան չկարողացավ կատարել անգամ մեկ եռակի թռիչք և դա այն դեպքում, երբ առաջատարները կատարում էին երեք-չորսը։ Դատավորները տվեցին նրան միայն 11-րդ տեղը։ 1984 թվականին մարզիկը թողեց սիրողական կարիերան`կուտակված հոգնածության պատճառով[6]։

Վոդորեովան գեղասահքում առաջին կինն էր, ով կատարեց.

  • կարճ ծրագրում եռակի թռիչք (1976 թ.)
  • եռակի թռիչք, որին հաջորդեց կասկադում երկրորդը (կրկնակի ֆլիպ—եռակի տուլուպ, 1976 թ.)
  • ազատ ծրագրում երեք եռակի թռիչք (երկու տուլուպ և սալխ, 1976 թ.)

Մարզչական կարիերա խմբագրել

Ելենա Վոդորեզովան (աջից)` Ադելինա Սոտնիկովայի (կենտրոնում) և խորեոգրաֆ Իրինա Տագաևայի հետ պատանիների կարգում «Գրան-Պրիի »մրցաշարում `2010/2011

1984 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը։

Նա աշխատում է որպես մարզիչ ԲԿՄԱ-ում։ Ավելի հաջողված սաներից են` Օլգա Մարկովան, Անդրեյ Գրյազևը, Էլենե Գեդենաշվիլին, օլիմպիական չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Արտյոմ Բորոդուլինը, Մաքսիմ Կովտունը, Մարիա Սոտսկովան։ Որոշ ժամանակ մարզել է Մարիա Բուտիրսկայային և Ալինա Գերշկովիչին։ 2009 թվականի Աշխարհի առաջնությանը անսպասելիորեն հաջող հանդես եկավ Դենիս Թենը[7]։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականին ծանոթանում է չմշկասահորդ Սերգեյ Բույանովի հետ (այժմ աշխատում է կինոարտադրության ոլորտում)։ Նրանք ամուսնացան, իսկ 1987 թվականին ծնվեց նրանց որդին` Իվանը։

2008 թվականին «Ռոսիա» հեռուստաալիքում թողարկվեց «Երկու քույրեր» հեռուստասերիալը, որը հեռուստատեսությամբ դիտվեց որպես Ելենա Վոդորեզովայի պատմություն։ Վոդորեզովան նկարահանվել է մարզչի էպիզոդիկ դերում և եղել է ֆիլմի խորհրդատու[8]։ Միևնույն ժամանակ ֆիլմի սցենարի հեղինակը հերքում է այն տեղեկությունը, որ սյուժեն հիմնված է Վոդորեզովայի ճակատագրի վրա[9]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/Մրցաշրջան 1975-76 1976-77 1977-78 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84
Ձմեռային օլիմպիական խաղեր 12 8
Գեղասահքի աշխարհի առաջնույուն 11 7 6 WD 5 3
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 3 3 2 WD
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 1 1 1 1

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Շքանշան «Հայրենիքի վաստակի համար» IV աստիճանի (2014 թվականի մարտի 24). Սոչիում կայացած XXII օլիմպիական և XI պարալիմպիկ ձմեռային խաղերի 2014-ի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում մեծ ներդրման և Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող կատարումը ապահովելու գործում[10]
  • Բարեկամության շքանշան (2013 թվականի ապրիլի 29)[10]
  • Պաշտոնաթող գնդապետ (2013 թվականից)

Հեռուստատեսությունում խմբագրել

Ելենա Վոդորեզովան` Իրինա Ռոդնինայի՝ Ռուսաստանի ռադիոյով հեռարձակվող «Стадион» ծրագրի հյուր` 2015 թվականի մարտին[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. СССР на Олимпийских играх Արխիվացված 2020-04-17 Wayback Machine (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Материалы программы «Монолог. Елена Водорезова.» на канале «Время» ТВ России
  4. https://aif.ru/sport/person/3832
  5. статья в «Нью-Йорк Таймс» в списке поиска под № 6
  6. https://portal-kultura.ru/articles/best/4818-elena-vodorezova-kharlamov-byl-velikim-i-prostym/
  7. neweurasia.net " Денис Тен четвёртый на чемпионате мира среди юниоров(չաշխատող հղում)
  8. Иоч, Константин (3 апреля 2008). «Фигуристка с хвостиками». Российская газета. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին. «РГ: Удалось создателям сериала воссоздать ваш образ? Водорезова: Да, очень похоже. Когда смотрела ролик, увидела главную героиню на льду и подумала, что это я выступаю: я тоже ходила с хвостиками, в таком же платье…»
  9. Понятовская, Александра (2008 թ․ ապրիլի 7). ««Госканал не считает нужным соблюдать закон»». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին. «Создавая вымышленный персонаж, драматург использует элементы чьих-то биографий, черты характера, случаи из чужой жизни. Но попытки продюсеров ради привлечения скандального интереса к проекту выдать персонаж за конкретного человека, любимого целой страной и уже ушедшего, — это аморально и гадко. …Я, Александра Понятовская, категорически заявляю, что Елена Водорезова не имеет ни малейшего отношения к моей героине и ни в чём не послужила её прототипом.» {{cite web}}: External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Награждённые государственными наградами Российской Федерации
  11. Планета Станислава Жука Արխիվացված 2015-04-02 Wayback Machine «"Стадион" с Ириной Родниной». Радио России, 2 августа 2015