Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստասովա (այլ կիրառումներ)

Ելենա Դմիտրիևնա Ստասովա (ռուս.՝ Елена Дмитриевна Стасова, կուսակցական անուններ՝ «Աբսոլյուտ», «Գուշչա», «Վառվառա Իվանովնա», «Դելտա»[2], հոկտեմբերի 3 (15), 1873[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 31, 1966(1966-12-31)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհդային կոմունիստ հեղափոխական, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960), Կոմունիստական կուսակցության անդամ (1898

Ելենա Դմիտրիևնա Ստասովա
Елена Дмитриевна Стасова
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3 (15), 1873[1]
ԾննդավայրՍանկտ-Պետերբուրգ
Մահացել էդեկտեմբերի 31, 1966(1966-12-31)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունռուս
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Դմիտրի Ստասով[1], մայր՝ Q121419167?
Զբաղեցրած պաշտոններQ97314829?, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Member of the Politburo of the CPSU Central Committee?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
 Elena Stasova Վիքիպահեստում

1898 թվականից աշխատել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում», 1901 թվականից եղել է «Իսկրայի» գործակալ։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում, Օրյոլում, Կիևում, Սմոլենսկում, Մոսկվայում, Մինսկում, Վիլնոյում (Վիլնյուս1904-1906 թվականներին եղել է կուսակցության ԿԿ-ի Հյուսիսային բյուրոյի, ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի, ՌՍԴԲԿ ԿԿ-ի ռուսական բյուրոյի քարտուղար։ 1905-1906 թվականներին աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ-ում (Ժնև), մասնակցել՝ «Պրոլետարի» թերթի հրատարակմանը։ 1907-1912 թվականներին եղել է պրոպագանդիստ, ՌՍԴԲԿ ԿԿ ներկայացուցիչը Թիֆլիսում, ՌՍԴԲԿ Համառուսաստանյան 6-րդ (Պրագայի, 1912) կոնֆերանսում հաստատվել է որպես ԿԿ-ի թեկնածու՝ ԿԿ-ի անդամ կոոպտացվելու համար։ Բազմիցս ձերբակալվել է, 1913-1916 թվականներին եղել է աքսորում (Ենիսեյի նահանգ)։ 1917 թվականի փետրվար-1920 թվականի մարտին՝ եղել է կուսակցության ԿԿ-ի քարտուղար։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը և իրականացմանը. ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամության թեկնածու։ 1918 թվականին՝ Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի (ՉԿ) նախագահության անդամ, ՌԿ(բ) կ ԿԿ-ի Պետրոգրադի բյուրոյի անդամ։ 1920-1921 թվականներին եղել է ՌԿ(բ)կ Պետրոգրադի կոմիտեի կազմբաժնի վարիչ։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարի (Բաքու, 1920) նախապատրաստմանը և աշխատանքներին, ընտրվել ՌԿ(բ) կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի անդամ։ 1921 թվականներից աշխատել է Կոմինտերնում։ 1927-1937 թվականներին՝ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության (ՄՕՊՌ) ԳԿ-ի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ՄՕՊՌ-ի ԿԿ-ի նախագահ։ 1935-1943 թվականներին աշխատել է Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովում։ 1934 թվականին մասնակցել է համաշխարհային հակառազմական և հակաֆաշիստական կանանց կոմիտեի ստեղծմանը։ 1938-1946 թվականներին եղել է «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» («Интернациональная литература», անգլերեն և ֆրանսերեն լեզուներով) ամսագրի խմբագիրը։ 1946 թվականից զբաղվել է հասարակական-գրական գործունեությամբ։ Կուսակցության 7-9, 15-19 և 22 համագումարների պատգամավոր, 7-8-ում՝ ընտրվել է ԿԿ-ի, 16-ում՝ ԿՎԻ-ի անդամ։

Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ և ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ։ Բազմաթիվ հոդվածների և հուշերի հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Стасова Елена Дмитриевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Под ред. Е. М. Жукова Стасова // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. — 1973—1982.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 107