Ելենա Կոնդրատյուկ (ուկրաիներեն՝ Кондратюк Елена Константиновна, նոյեմբերի 17, 1970(1970-11-17), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից 9-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ։

Ելենա Կոնդրատյուկ
 
Կուսակցություն՝ Բատկիվշչինա
Կրթություն՝ Լվովի համալսարան (1993)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1970(1970-11-17) (53 տարեկան)
Ծննդավայր Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
և անվանական հրազեն

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» քաղաքական կուսակցության անդամ, Ուկրաինայի և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական ասամբլեայի համանախագահ։ Միջխորհրդարանական Միությունում ազգային խորհրդարանական խմբի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։

Կրթություն խմբագրել

  • 1993 թվականին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարանի պատմական ֆակուլտետը։
  • Պատմական գիտությունների թեկնածու։
  • Հետազոտել է Ուկրաինայում հասարակական շարժումները։
  • Հասարակայնության հետ կապերի և գովազդի ոլորտի առաջատար փորձագետ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2007 թվականին ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։

2012 և 2014 թվականների խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» կուսակցության կողմից վերընտրվել Է ժողովրդական պատգամավոր։ Գործընկերների հետ 2011 թվականի դեկտեմբերին հիմնադրել է «Հավասար հնարավորություններ» պատգամավորական միավորումը։

Եղել է «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2012-2014) մշտական պատվիրակության անդամի տեղակալ և «Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության խորհրդարանական չափման մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2007-2012) մշտական պատվիրակության անդամի տեղակալ։

Եվրոմայդանի մասնակից։

2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ելենա Կոնդրատյուկի նկատմամբ[1]։

2019 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ։

Մրցանակներ խմբագրել

  • Մրցանակային զենք[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Ալեքսանդր Բոգուցկի, ICTV հեռուստաալիքի տնօրեն-նախագահ, EastOne ներդրումային խորհրդատվական ընկերության կառավարման անդամ[3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Под экономические санкции России попали 127 нардепов — Чесно». «Украинская правда». 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Роман Романюк, Марія Жартовська (2017 թ․ հունվարի 13). «Нагородний фронт. Кому Аваков подарував 400 стволів» (ուկրաիներեն). «Украинская правда». Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  3. «Александр Богуцкий». focus.ua. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Богуцкий Александр Андреевич». «Левый берег (интернет-издание)». 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Olena Kondratiuk Արխիվացված 2019-08-30 Wayback Machine. Who is who.
  6. Kondratiuk, Olena Kostiantynivna: dossier, kompromat, financial declaration of the Yulia Tymoshenko PR woman (Кондратюк Олена Костянтинівна: досьє, компромат, декларація піарниці Юлії Тимошенко). Politeka. 17 July 2019

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կոնդրատյուկ» հոդվածին։