Ելենա Ալեքսանդրովնա Լիխովցևա (ռուս.՝ Елена Александровна Лиховцева, ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 8-ին, Ալմա Աթա, Ղազախստան, ԽՍՀՄ), ղազախ, իսկ հետագայում ռուս պրոֆեսիոնալ թենիսիտուհի և մարզիչ, Ռուսաստանի Սպորտի վաստակավոր վարպետ։

Ելենա Լիխովցևա
Елена Лиховцева
Սեռիգական
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ղազախստան և  Ռուսաստան
Բնակվելու վայրՄոսկվա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 8, 1975(1975-09-08)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ174 սանտիմետր սմ
Քաշ60 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1992 թվական
Կարիերայի ավարտ2008 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD6,237,556
Մենախաղ
Խաղեր Հ/Պ433–372[1]
Տիտղոսներ3 WTA, 2 ITF
Ամենաբարձր վարկանիշ15 (1999 հոկտեմբերի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2000)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2005)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2002)
ԱՄՆ4-րդ շրջան (1994, 1999, 2001, 2003, 2005)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ526–314[1]
Տիտղոսներ27 WTA, 6 ITF
Ամենաբարձր վարկանիշ3 (2004 սեպտեմբերի 27)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2004)
ՖրանսիաԵզրափակիչ (2004)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2002)
ԱՄՆԵզրափակիչ (2001, 2004)
Ավարտել է կարիերան

Պրոֆեսիոնալ թենիսիտուհի դարձել է 1992 թվականին, 16 տարեկան հասակում։

Մահեշ Բհուպատիի հետ միասին հաղթանակ է տարել 2002 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի խառը զուգախաղում և Դանիել Նեստորի հետ միասին նույն կոչմանն է արժանացել 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում։

Նա եզրափակիչ է հասել նաև մի շարք մրցաշարերում, այդ թվում 2004 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կանանց զուգախաղում, 2004 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղում և 2003 թվականի խառը զուգախաղում, 2000 և 2004 թվականների ԱՄՆ բաց առաջնության կանանց զուգախաղում։ 2004 թվականի Օլիմպիական խաղերում նա Սվետլանա Կուզնեցովայի հետ զույգով հաղթանակ է տարել առաջին շրջանում, սակայն պարտվել են երկրորդ շրջանում։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Ելենան գործարար Ալեքսանդր Լիխովցևի[2] և նրա կնոջ՝ Վալենտինայի, մասնագիտությամբ ֆիզիկոս, երկու երեխաներից մեկն է։

Ելենան ամուսնացած է երկրորդ անգամ։ Նրա ամուսինը հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Անդրեյ Մորոզովն է։ 2012 թվականի սեպտեմբերի 5-ին նրանք ունեցել են դուստր՝ Անաստասիա[3]։ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ծնվել է նրանց երկրորդ դուստրը՝ Ալեքսանդրա։

Լիխովցան թենիսով սկսել է զբաղվել 7 տարեկան հասակից, նրա առաջին մարզիչը եղել է Լիլիա Մաքսիմովան, սիրելի ծածկույթը՝ հարդ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լիխովցևան որոշ ժամանակ մրցաշարերում ներկայացնում էր Ղազախստանը։ Միայն 1995 թվականի հուլիսին, Սան Դիեգոյի մրցաշարից առաջ, Ելենան վերջապես կարգավորել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդիրները։

Մարզական կարիերա խմբագրել

Առաջին տարիներ խմբագրել

Պատանեկական տարիներից ցուցաբերել է արտասովոր ընդունակություններ։ 1989 թվականին հաղթանակ է տարել ԽՍՀՄ պատանեկական առաջնությունում, եզրափակիչում հաղթելով Աննա Սմաշնովային։ Երկու տարի անց նա մասնակցել է «Orange Bowl» հեղինակավոր միջազգային մրցաշարին և Նատաշա Զվերևայից հետո դարձել է երկրորդ խորհրդային թենիսիստուհին, ով կարողացել է տվյալ մրցաշարում հաղթանակ տանել մինչև 18 տարեկանների դասակարգում։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ Ելենան հաղթել է մեծահասակների մրցաշարերում իր ապագա մրցակցուհի, արգենտինացի Պաոլա Սուարեսին։

1992 թվականից սկսած Լիխովցևան սկսել է առավել հաճախակի մասնակցել պրոֆեսիոնալ տուրի մրցաշարերին։ Առաջին մրցաշրջանը բերել է անդրանիկ տիտղոսը (հաղթանակ Պորտուգալիայի 10 հազարանոց մրցաշարում) և առաջին հաղթանակը Թոփ 20-ի թենիսիտուհու նկատմամբ։ Մեկ տարի անց Ելենան նորամուտել է WTA մրցաշարերի հիմնական ցանցերում, որակավորման փուլը հաղթահարելով Ջակարտայի մրցաշարում։ Մի քանի ամիս անց, Սան Դիեգոյի «Mercury Insurance Open» իր կազմով բավականին ամուր մրցաշարում, Լիխովցոան կրկին պայքարը սկսել է որակավորման փուլից և արդյունքում հասել է քառորդ եզրափակիչ, պայքարից դուրս թողնելով աշխարհի 64-րդ ռակետ Նատալիա Մեդվեդևային և 15-րդ ռակետ Նատալի Տոզիային։ Տվյալ հաջողությունը նրան թույլ է տվել տեղ գրավել Թոփ 200-ում և մի քանի շաբաթ անց նորամուտել Մեծ Սաղավարտի մրցաշարի ընտրական փուլում, որը Լիխովցևան հաղթահարել է առաջին իսկ փորձից։ Մինչ տարեվերջ նա հաջողությամբ անց է կացրել ևս մի քանի մրցաշարեր, այդ թվում հաղթելով ֆրանսիական Մոնպելյեի մարզասրահի մրցաշարում։ 1993 թվականի մրցաշրջանի հաջողությունները Լիխովցևային թույլ են տվել ընդամենը մեկ տարվա ընթացքում ճանապարհ հաղթահարել հույսեր ներշնչող երիտասարդից մինչև թենիսիստուհի, ով մեծահասակների վարկանիշում վստահորեն ամրապնդվել է առաջին հարյուրյակի միջնամասում։

1992 թվականին բավականին ակտիվորեն մասնակցել է նաև զուգաքաղի մրցաշարերի՝ ITF մանր մրցաշարերում նա մասնակղել է 24 հանդիպումների, որոնցից հաղթանակ է տարել 22-ում։

1994-1999 թվականներ խմբագրել

1994-1995 թվականներին Ելենան ամրապնդվել է նախկինում ձեռք բերված մակարդակում, պարբերաբար աչքի ընկնելով WTA ոչ մեծ մրցաշարերի որոշիչ փուլերում և պարբերաբար պայքար ծավալելով վարկանիշի առաջատաների հետ առավել խոշոր մրցաշարերում։ 1996 թվականին նա աչքի է ընկել կարիերայում իր հերթական փուլային նվաճմամբ՝ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել է չորրորդ շրջան, ընթացքում մրցաշարից դուրս թողնելով աշխարհի 4-րդ ռակետ և մրցաշարի գործող չեմպտոն Մարի Պիրսին։ Մի քանի ամիս անց, Բեռլինի մրցաշարում, Լիխովցևան կարողանում է առավելության հասնել այդ ժամանակ աշխարհի 2-րդ ռակետ Արանչա Սանչես-Վիկարիոյի նկատմամբ։ Տարվա վերջին բավականին լավ արդյունքները նրան թույլ են տալիս 1997 թվականի մրցաշրջանի սկզբին մտնել աշխարհի ուժեղագույն քսան թենիսիստուհիների մեջ։

Հաջորդ տարին նրան բերել է երկրորդ մենախաղային տիտղոսը WTA մրցաշարերում՝ հաղթելով Գոլդ Քոստի հունվարյան մրցաշարում, սակայն չի հաջողվել պահպանել նախորդ տարվա արդյունքները և մրցաշրջանի վերջում Ելենան հաճախ պարտություններ է կրել և դեկտեմբերին իջել է վարկանիշային աղյուսակի 38-րդ հորիզոնական։ 1998-1999 թվականներին արդյունքները աստիճանաբար վերադարձել են պիկային մակարդակ և Լիխովցևան կրկին մտել է քսան ուժեղագույն թենիսիտուհիների մեջ և առաջին անգամ իրավունք է նվաճել մասնակցելու տարվա ամփոփիչ մրցաշարին։

1996 թվականին աստիճանաբար լավ մակարդակ են բարձրացել զուգախաղային արդյունքները WTA մրցաշարերում։ Կանոնավոր մրցաշրջանի մի քանի քառորդ և կիսաեզրափակիչ արդյունքներից հետո Ելենան՝ հայրենակցուհի Աննա Կուրնիկովայի հեի միասին, դուրս է եկել կարիերայում իր առաջին քառորդ եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարում, այդ արդյունքին հասնելով ԱՄՆ բաց առաջնությունում։ Շուտով հաջողվում է նման միցաշարերում ջանքերը միավորել ճապոնուհի Աի Սուգիյամայի հետ, որից հետո Լիխովցևան սկսել է բավականին կանոնավոր հասնել պրոֆեսիոնալ մրցաշարերի որոշիչ փուլեր, իսկ վարկանիշային աղյուսակում աստիճանաբար մտնել սկզբում Թոփ 20, իսկ այնուհետև նաև Թոփ 10։

1990-ական թվականների վերջին՝ 1997-1999 թվականներին, ռուսաստանցին 13 անգամ մասնակցել է WTA մրցաշարերի որոշիչ փուլերում և շահել է 7 տիտղոս։ Դրանցից վեցը շահվել են Սուգիյամայի հետ զույգով։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում ևս երկու անգամ հաջողվել է դուրս գալ քառորդ եզրափակիչ։

2000-2008 թվականներ խմբագրել

2000 թվականի մրցաշրջանը հերթական հաջողությունն է բերել Լիխովցևայի կարիերայում՝ հինգերորդ փորձից նա կարողացել է հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարի չորրորդ շրջանի հանդիպումը և առաջին անգամ նման մրցաշարի ուժեղագույն ութ թենիսիստուհիների մեջ։ Այդ արդյունքին հասնելու համար ռուսաստանցին առավելության է հասել այդ պահին աշխարհի 4-րդ ռակետի Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Հետագայում արդյունքները կանոնավորվել են, իսկ մի քանի կիսաեզրափակիչ փուլերը և եզրափակիչը Լայպցիգի մրցաշարում (որտեղ միմյանց միջև կայացած տաս հանդիպմներում վեցեցրորդ անգամ հաղթանակ է տարել Նատալի Տոզիայի նկատմամբ[4]) Լիխովցևային թույլ են տվել երկրորդ տարին անընդմեջ խաղալ ամփոփիչ մրցաշարում։ Հետագայում նրա արդյունքները անկում են ապրել և Ելենան այլևս նման մրցաշարում մասնակցություն չի ունեցել։

Հետագա մի քանի տարիների ընթացքում Լիխովցևան կանոնավորապես պահպանել է իր դիրքը Թոփ 50-ում, սակայն մինչ 2004 թվականի օգոստոսը որևէ խոշոր հաղթանակներ հազվադեպ են եղել։ Այդ մրցաշրջանի ամռան վերջում, մի քանի շաբաթվա ընթացքում, ռուսաստանցին սկզբում հասնում է մինչև առաջին մակարդակի մրցաշարի եզրափակիչ Կանադայում, իսկ այնուհետև շահում կարիերայում իր երրորդ և վերջին մենախաղային տիտղոսը WTA մրցաշարում՝ Ֆորեստ Հիլսում։

Լիխովցևայի մարզավիճակի հաջորդ գագաթնակետը եղել է 2005 թվականի մայիսին, որտեղ օգտվելով Ֆրանսիայի բաց առաջնության ընդհանուր խառնաշփոթից, նա ցույց է տվել մենախաղային կարիերայում իր լավագույն արդյունքը Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Ելենան դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Այդ ընթացքում կանոնավոր արդյունքների շարքը թուել են տվել համարյա հասնելու կարիերայում լավագույն արդյունքին վարկանիշային աղյուսակում, ԱՄՆ բաց առաջնությունից հետո զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Հատագայում արդյունքները աստիճանաբար կանոնավորվել են բնական մակարդակում, իսկ 2008 թվականի մրցաշրջանի սկզբում առաջացած լուրջ խնդիրները աջ ուսի հետ, սկզբում բերել են երկար ժամանակով մրցաշարի բաց թողնմանը, իսկ այնուհետև նաև խաղային կարիերայի ավարտմանը։

2000-ական թվականների առաջին կեսին են գալիս զուգախաղային արդյունքների աճը։ Զուգախաղերում խաղալով սկզբում Կարա Բլեյքի, իսկ այնուհետև Սվետլանա Կուզնեցովայի և Վերա Զվոնարյովայի հետ, Լիխովցևան 50 անգամից ավել դուրս է եկել տարբեր մրցաշարերի եզրափակիչներ (դրանցից չորս անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարերում)։ Արդյունքների ընդհանուր կանոնավորությունը ռուսաստանցուն թույլ են տվել ու տարի անընդմեջ՝ 1998-ից մինչև 2005 թվականները, խաղալու զուգախաղային ամփոփիչ մրցաշարերում և երկու անգամ (երկուսն էլ Կարա Բլեյքի հետ) այնտեղ հասնելու մինչև որոշիչ մրցախաղ։

2004 թվականի սեպտեմբերի վերջին, մրցաշրջանի ընթացքում Մեծ Սաղավարտի մրցաշարերում երրորդ եզրափակիչից հետո, ռուսաստանցի թենիսիստուհին դասակարգման վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է կարիերայում իր համար բարձրագույն հորիզոնականը՝ աշխարհի թիվ 3 ռակետ։ Կարիերայի ավարտին մոտ Լիխովցևան խաղացող-մարզչի և զույգում խաղընկերուհու դեր է կատարել իր ավելի երիտասարդ հայրենակցուհիների համար՝ սկզբում այդ դերումք եղել է Ելենա Վեսնինան, իսկ այնուհետև Եվգենիա Ռոդինան։ Զուգահեռաբար բավականին բարձր մակարդակում էր անցնում նաև կարիերան խառը զուգախաղի մրցաշարերում։ 1998-2007 թվականներին Ելենան բազմաթիվ անգամներ հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլ և երկու անգամ արժանացել է մրցաշարի հաղթողի տիտղոսին՝ 2002 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նրա խաղընկերն էր Մահեշ Բհուպատին, իսկ հինգ տարի անց, 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, Դանիել Նեստորը։

Ազգային մրցաշարեր խմբագրել

Ռուսական քաղաքացիություն ձևակերպելուց քիչ անց Ելենան սկսել է Ֆեդերացիայի գավաթում ընդգրկվել ազգային հավաքական։ Առաջին հանդիպումները կայացել են 1996 թվականին եվրո-աֆրիկյան գոտու մրցաշարում։ Հետագա ութ տարիների ընթացքում միայն մեկ մրցաշրջան է հավաքականը հանդես եկել առանց նրա մասնակցության։ Լիխովցևան ազգային հավաքականի կազմում անց է կացրել 42 հանդիպում և հաղթանակ տարել նրանցից 26-ում։ Այդ ընթացքում Ռուսաստանի հավաքականը երեք անգամ հանդես է եկել եզրափակիչում և մեկ անգամ դարձել մրցաշարի հաղթող։

Ամբողջ կարիերայի ընթացքում Լիխովցևան երեք անգամ բավականին միավորներ է հավաքել Օլիմպիական խաղերում հանդես գալու համար։ 1996 և 2000 թվականներին նա հանդես է եկել մենախաղի մրցաշարում, իսկ 2000 և 2004 թվականներին՝ զուգախաղում։ Սակայն զգալի հաջողություններ չեն գրանցվել և միակ նշանակալից արդյունքը նրա և Սվետլանա Կուզնեցովայի համատեղ զույգի առաջին համար տակ դասակարգումն էր 2004 թվականի խաղերում։

Հետագա կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո Ելենան մարզչական կարիերա է սկսել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայում[5], հանդիսանալով Ֆեդերացիայի գավաթում ազգային հավաքականի մարզիչներից մեկը[6]։ Նաև Լիխովցոան հանդիսանում է Ռուսաստանի մինչև 12 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչը։

2010 թվականի նոյեմբերի 30-ին Ելենա Լիխովցևան ընդգրկվել է Ռուսական թենիսի փառքի սրահում[7]։

2008 թվականից Լիխովցևան սկսել է տարբեր հեռուստաալիքների կողմից փորձագետի կարգավիճակում ընդգրկվել թենիսային հաղորդումներում։ Առավել կանոնավոր Ելենան հայտնվել է «Eurosport» հեռուստաալիքի ռուսալեզու տարբերակում։

Ելույթները մրցաշարերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել