Ելակային սերունդ (հազվադեպ՝ «ազնվամորու սերունդ»[1], Ցաոմեյ Ցզու[2], չինարեն՝ 草莓族[3] կամ 草莓世代, փինյին՝ Cǎoméi zú կամ cǎoméi shìdài[4]), չինարեն նորաբանություն, որով կոչում են այն թայվանցիներին[5], որոնք ծնվել են 1981-1990 թվականներին և որոնք ելակի նման «հեշտորեն ճմլվում են», այսինքն՝ չեն դիմանում սոցիալական ճնշմանը կամ դժվար աշխատանքին՝ ի տարբերություն իրենց ծնողների սերնդի։ Այս եզրույթով բնորոշում են անհնազանդ[6], շփացած, եսասեր, մեծամիտ և ծույլ մարդկանց[7]։

Եզրույթ խմբագրել

Հասկացությունն առաջացել է այն բանից, որ ծնողները մեծացրել են այս սերնդի ներկայացուցիչներին չափազանց խնամելով նրանց՝ տնտեսական զարգացման պայմաններում, ելակի նման, որն աճեցնում են ջերմոցներում և վաճառում մյուս մրգերից թանկ։

Այս եզրույթով բնորոշում են չինացիների մեծ մասին, որոնք ծնվել են 1980-ական թվականներից սկսած։ Ըստ ավագ սերնդի ներկայացուցիչների՝ չնայած լավ տվյալներին՝ նրանք պատրաստ չեն իսկական փորձությունների և խնդիրների․ նրանք մեծ ցնցումներ և մեծ ուրախություններ չեն ապրել և պատրաստ չեն դրանց, ինչպես ելակը պատրաստ չէ սառնամանիքի և անփույթ վերաբերմունքի[2]։

Նորաբանությունը հայտնի է դառնում Արևելյան Ասիայի մամուլում՝ սպառողական վարքագծի նկատմամբ ժողովրդագրական կամ հոգեգրական տեսակետներ արտահայտելու համար։ «Ելակի սերունդը» կարող է ասիական Y սերնդի նորաբանությունը դառնալ արևմտյան աշխարհում։

Սերնդի մեկ այլ անվանումն է «յոթերորդ դասարանցիներ», քանի որ Թայվանում կիրառվող պաշտոնական թվականության՝ նրանք ծնվել են 7-րդ տասնամյակում (70-79 թվականներին)՝ Չինաստանի Հանրապետությունում[5]։

2011 թվականին «Wealth» ամսագիրը և «Թափուր պաշտոնների բանկ 104» աշխատանքի տեղավորման գործակալությունն առաջարկեցին «ելակայիններին» վերանվանել «շփացածների, սակայն ազատների սերնդի» (կայ ֆեյ ցզու, անգլ.՝ cared-free), որպեսզի ընդգծվի նրանց արժեհամակարգում տեղ գտած անձնական ազատության կարևորությունը[5]։

Երգիծական կիրառում խմբագրել

 
Ելակի շարժման պաշտոնական լոգո (野草莓學運)

Այս եզրույթը երգիծական առումով կիրառվել է թայվանական ուսանողական շարժման կողմից 2008 թվականին։ Այս շարժումը պատասխանն էր Թայվանի նեղուց Չեն Յունլինի հետ կապերի զարգացման միության նախագահի այցին Թայվան[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «itanews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 compas.info Уникальные явления
  3. «草莓族».
  4. 草莓世代 The Strawberry Generation National Central University Center for the Study of Sexuality
  5. 5,0 5,1 5,2 Taiwan Today Всё ладно у ребят
  6. Schott, Ben (2008 թ․ նոյեմբերի 30). «Strawberry Generation». Նյու Յորք Թայմս.
  7. «Strawberry generation». People's Daily Online. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Cooper, Marc (2008 թ․ դեկտեմբերի 7). «Taiwanese students protest demonstration law». International Herald Tribune. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Wild Strawberries: Taiwanese Student Movement Stirs Anew». Huffington Post. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել