Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելակ (այլ կիրառումներ)
Ելակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Ելակ
Լատիներեն անվանում
Fragaria ananassa


Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։

Էթիմոլոգիա խմբագրել

Անանասային անվանումն ստացել է իր արտաքին տեսքի պատճառով. այն նման է փոքրիկ անանասի (ananassa): Այն անվանում են բանջարանոցային, որովհետև հիմնականում աճեցվում են բանջարանոցներում և ցուցաբերում են հատուկ խնամք, սակայն վայրի հատապտուղները տարբերվում են իրենց չափսերով (շատ մանր են)[1]։ 19-րդ դարում առաջին անգամ հանդիպեցի ելակի երկու տեսակները՝ Fragaria vesca կոչվում է «հողի ելակ», և Fragaria moschata -սովորական ելակ։
Հողի ելակը (Fragaria ananassa Duchesne) անգլերեն լեզվով կոչվում է «Strawberry», ֆրանսերենով՝ «Fraise»:

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Խոշոր եռակի տերևներն աճում են 20-25 սմ բարձրության վրա։ Ծաղիկները սովորական հինգ թերթիկներց կազմված սպիտակ ծաղիկներ են, որոնք պատված են երկշերտ կանաչ հիմնային «վահանիկներով»։ Շատ են առէջներն ու վարսանդները։ Ծաղիկների համար նվազագույն դիմանալու ջերմաստիճանը 1,5°С է։ Բանջարեղենի պտուղները (mnogoreoshki) կոչվում են հատապտուղներ։ Նախնական պտուղները (ընձյուղ)` փոքր, դարչնագույն պտուղ է, մակերեսին փոքր-ինչ մազիկներով։ Հատապտուղները սովորաբար կարմիր են (տարբեր երանգների), երբեմն վարդագույն կամ սպիտակ, կարմրավուն[2]։

Կիրառում խմբագրել

Անանասային ելակը արտադրության մասշտաբով ամենաշատ մշակված հատապտուղն է։ Սննդարդյունաբերության մեջ նրա գլոբալ արտադրության մասնաբաժինը կազմում է մոտ 70%, ինչը կազմում է տարեկան ավելի քան 4 մլն տոննա։ Անանասային ելակի ավելի քան երկու հազար տեսակներ մշակվում են հիմնականում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում։ Սելեկցիայի արդյունքում ելակի զանգվածը մեծացել է (3-5 գ-ից մինչեւ 50-75 գ), Գինեսի ռեկորդների գրքում նշված են 231.6 գ զանգվածով հատապտուղներ (Անգլիա, 1983 թ.)[3]: Հատապտուղները սպառվում են թարմ, սառեցված և վերամշակված (ջեմ, պաստիլ, հյութեր և այլն) վիճակում։ Թարմ պտուղների քիմիական բաղադրությունը միջինում (% -ով)՝ ջուր (80-90), շաքար (4,5-10), թթուներ (0,8-1,6), ազոտային (0,9-1,2 ), պեկտինային (1.0-1.7), տանինային (0.16-0.25) նյութեր, մանրաթել (1.0-1.6), զոլա (0.4-0.8), վիտամին C (50-80 մգ)։ Կան նաև սորտեր, որոնք բերված են դեկորատիվ նպատակներով, օրինակ` վարդագույն ծաղիկներով ելակները։ Որոշ մարդիկ չեն կարողանում ելակ օգտագործել. Նրանց մոտ առաջանում են ալերգիկ և ակնհայտորեն ախտաֆունկցիոնալ ցնցումներ, որովայնի շրջանում լարվածություն, ցավ, շնչառության խանգարում, սրտխառնոց, գլխացավ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելակ» հոդվածին։
  Ընթերցե՛ք «ելակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 493