Եզան լեզու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Ցեղ Եզան լեզու (Plantago)
L., 1753

Եզան լեզուն (լատին․՝ Plantágo) ջղախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի

ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ[1]։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Եզան լեզու մեծ (P.major),
  • Եզան լեզու նշտարատերև (P. lanceolata),
  • Եզան լեզու անհարթ (P. scabra),
  • Եզան լեզու ծովափնյա (P. maritima),
  • Եզան լեզու սևացող (P. atrata) և այլն։

Տարածում խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդումը Գ. Հ. Շուբերտի «Naturgeschichte des Pflanzenreichs»

Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ծաղկակիր ցողունի բարձրությունը 5-50 (80) սմ է։ Տերևները ջղավոր են, հիմնականում՝ արմատամերձ վարդակում, երբեմն՝ հերթադիր կամ հակադիր, գծաձև, գծանշտարաձև, ձվաձև, էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկ է կամ գլխիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։

Պատմություն խմբագրել

 
Plantago lanceolata

Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղ եվրոպացիներ էին անցել[2]։

Քիմիական կազմ խմբագրել

Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն[3]։

Բուժական նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ[3]։

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է[4]։

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով[5]։

Տեսակներ խմբագրել

Դասն ընդգրկում է ավելի քան 150 տեսակ[6], բաժանվում է 5 ենթադասի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Plant List: Plantago
  2. Sauer, Leslie Jones (1998). The Once and Future Forest. Island Press. p. 49. ISBN 1-55963-553-3. https://books.google.am/books?id=bC76cUM721sC.
  3. 3,0 3,1 Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 30։
  4. D. Jackson & K. Bergeron Plantain Alternative Nature Online Herbal
  5. Բաղադրատոսմերը կարելի է գտնել հետևյալ գրքում՝ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 30։
  6. The Plant List: Plantago
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 485  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու» հոդվածին։