Եդեմի թռչուններ (անգլ.՝ Birds of Eden), աշխարհի ամենախոշոր ավիարիան։ Գտնվում է Էդենի շրջանում (Արևմտյան Կապի նահանգի, ՀԱՀ

Եդեմի թռչուններ
Տեսակկենդանաբանական այգի
ՏեղագրությունԷդեն  ՀԱՀ
Հիմնադրվածդեկտեմբերի 15, 2005
ՏեսակներL. nitens?[1], T. corythaix?[2] և B. capensis?[3]
Կայքbirdsofeden.co.za
 Birds of Eden Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ավիարիան բացվել է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն իրենից ներկայացնում է ցանցով ծածկված 2,3 հեկտար կուսական անտառի մի հատված (ցանցով ծածկված մակերեսը կազմում է 3,2 հեկտար), որտեղ ապրում են ավելի քան 200 տեսակի շուրջ 3500 թռչուններ (2014 թ.): Տարածքում կառուցված է 1,2 կմ հետիոտնային արահետ, այդ թվում դրա երեք քառորդը կառուցված է ծովի մակարդակից բարձր, այնպես որ այցելուները կարող են ուսումնասիրել թռչուններին նրանց կյանքի տարբեր մակարդակներում։ Ցանցը պահում են 2-ից 34 մետր բարձրությամբ հենասյուներ, ամենաբարձր մակարդակը հասնում է 55 մետրի։ Ցանցի քաշը կազմում է 80 տոննա, ավիարիայի ծավալը 375372 մ³[4]: Ավիարիայի տարածքում կա փոքրիկ բնական կիրճ ջրվեժով և 200 տեղանոց ամֆիթատրոն։ Հաստատությունը բաց է ամեն օր ժամը 08-00-ից մինչև 17-00[5]:

Ավիարիայից մոտավորապես 700 մետր հյուսիս- արևմուտք անցնում է N2 ավտոմայրուղին։ Մոտակա բնակավայրերն են` Կուրլենդը (1,5 կմ հյուսիս-արևելք), Կյուրբոմշտրանդը (5 կմ հարավ- արևմուտք) և Նոյչերս-Վալլին (6,5 կմ հարավ- արևելք), բոլոր հեռավորությունները նշված են ուղիղ գծով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. iNaturalist(բազմ․) — 2008.
  2. iNaturalist(բազմ․) — 2008.
  3. iNaturalist(բազմ․) — 2008.
  4. Sneak Preview — Birds of Eden Sanctuary(անգլ.) на сайте firstflight.co.za
  5. Bird Watching — Bird tours and centres

Արտաքին հղումներ խմբագրել