Եգոր Գոլենկով

ռուս ֆուտբոլիստ

Եգոր Դմիտրիևիչ Գոլենկով (ռուս.՝ Егор Дмитриевич Голенков, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1], Սամարա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Կռիլյա Սովետով» ակումբի հարձակվող։

Եգոր Գոլենկով
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1999(1999-07-07)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Սամարա, Ռուսաստան
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կռիլյա Սովետով
Համար 69
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Կոնոպլյովի ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—մ.հ. Ռուսաստան Կռիլյա Սովետով 1 (0)
2017-2018  Պորտուգալիա Ունիան Լեյրիա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Յուրի Կոնոպլովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, եղել է 1999 թվականին ծնվածների թիմի ավագ[2], Ռուսաստանի մի շարք պատանեկան մրցաշարների հաղթող և մրցանակակիր[3]։ 2015 թվականի ապրիլին անցկացրել է տասնօրյա ուսումնամարզական հավաք պորտուգալական «Սպորտինգ» ակումբում։ Վերադառնալուց հետո պետք է պայմանագիր կնքեր «Լադա Տոլյատիի» հետ[2]։ Հետագայում հայտնվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, որի երիտասարդական թիմում նշել է իր նորամուտը հուլիսի 31-ին։ Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոխարինման դուրս գալով «Օրենբուրգ» ակումբի դեմ խաղի 84-րդ րոպեին։

2017 թվականի ամռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է պորտոգալական «Ունիան Լեյրիա» երիտասարդական թիմ[4]։

2018 թվականի ամռանը վերադարձել է «Կռիլյա Սովետով»։ Ընդգրկվել է երիտասարդական կազմում։ Այդտեղ էլ իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է պոկեր (4 գոլ)՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին աչքի ընկնելով «Ուֆա» ակումբի դեմ խաղում։ Հանդիպման արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 5:0 հաշվով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Егор Голенков вызван в португальский «Спортинг»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  3. «Голенков Егор Дмитриевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. Два молодых футболиста «Крыльев Советов» проведут сезон в португальской «Лейрии»
  5. «Уфа» разгромно проиграла «Крыльям», потерпев 13-е поражение подряд в молодежном первенстве
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Գոլենկով» հոդվածին։