Եգիպտոս (հռոմեական նահանգ)

Հռոմեական Եգիպտոս (լատին․՝ Aegyptus, հուն․՝ Αἴγυπτος), պրովինցիա Հռոմեական կայսրությունում։ Հիմնադրվել է մ․թ․ա․ 30 թվականին, երբ Օկտավիանոսը (ապագա հռոմեական Օգոստոս կայսրը) պարտության մատնեց Մարկոս Անտոնիոսին, գահընկեց արեց Կլեոպատրային և բռնակցեց նախկին Պտղոմեոսյան թագավորությունը Հռոմեական կայսրությանը։ Պրովինցիան զբաղեցնում էր ներկայիս Եգիպտոսի մեծ մասը՝ բացառությամբ Սինայի թերակղզու, որը հետագայում նվաճվեց Տրայանոսի կողմից։ Եգիպտոսը արևմուտքում սահմանակցում էր Կրետե և Կիրենաիկա պրովինցիաներին, իսկ արևելքում՝ Հուդեային (ապա՝ Արաբիա Պետրեա)։

Եգիպտոս
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ
ԿարգավիճակՀռոմեական Գավառ
Մտնում էՀռոմեական կայսրություն
ՎարչկենտրոնԱլեքսանդրիա
Հիմնադրված էմ. թ. ա. 30 թ.
Սահմանակցում էCreta et Cyrenaica?, Հրեաստան և Արաբիա
ՓոխարինեցՊտղոմեոսյան Եգիպտոս

Նահանգը ծառայում էր որպես կայսրության հացահատիկի կարևոր արտադրող և ուներ բավականին զարգացած քաղաքային տնտեսություն։ Եգիպտոսը Հռոմի արևելյան ամենահարուստ պրովինցիան էր[1] և ամենահարուստ նահանգը Իտալիայից դուրս[2]։ Նրա մայրաքաղաք Ալեքսանդրիայում էր գտնվում ամենամեծ նավահանգիստը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հռոմեական կայսրությունում։

Հռոմեական Եգիպտոսի բնակչության թիվը հայտնի չէ․ մոտավոր հաշվարկներով՝ այն տատանվում էր 4-8 միլիոնի միջև[3]։

Հռոմեական կառավարման համակարգը Եգիպտոսում խմբագրել

Գրավելով Պտղոմեոսյան թագավորությունը՝ Հռոմեական կայսրությունը զգալի փոփոխություններ կատարեց նրա կառավարման համակարգում։ Հռոմեական նվաճումից հետո նախևառաջ սկսեց ամրապնդվել հույների ու հելլենիզմի կարգավիճակը եգիպտական ազդեցությունների նկատմամբ։ Պահպանվեցին նախկին պտղոմեոսյան որոշ պաշտոններ, մի մասը ենթարկվեց փոփոխությունների, իսկ որոշ պաշտոնների դեպքում պահպանվեցին անվանումները, սակայն փոփոխվեցին ֆունկցիաները։

Հռոմեացիները Եգիպտոսում ներդրեցին կառավարման այնպիսի համակարգ, որի նպատակն էր՝ հասնել բարձր արդյունավետության ու մեծ եկամտի։ Եգիպտոսի պրեֆեկտը միաժամանակ պատասխանատու էր լեգեոնների ու կոհորտների նկատմամբռազմական վերահսկողության, ֆինանսական հարցերի ու հարկահանության կազմակերպման և արդարադատության համակարգի կառավարման համար։

4-րդ դարի սկզբին կատարված ռեֆորմները հիմքեր ստեղծեցին Եգիպտոսի՝ ևս 250 տարվա հարաբերական բարգավաճման համար։ Ավելի արդյունավետ կառավարման համար Եգիպտոսը բաժանվեց մի քանի մանր պրովինցիաների, ի հայտ եկան քաղաքացիական ու ռազմական առանձին պաշտոնյաներ՝ պրեզեսը և դուքսը։ Պրովինցիան Արևելքի կոմսի վերահսկողության տակ էր և ենթարկվում էր այն դիոցեզին, որի կենտրոնը Անտիոքն էր Սիրայում։

Հուստինիանոս կայսրը 538 թ․ վերացրեց Եգիպտոս դիոցեզը և վերամիավորեց քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունները դուքսի պաշտոնում (քաղաքացիական հարցերով տեղակալը՝ պրեզես)՝ ի հակակշիռ եկեղեցու մեծացող ազդեցության։ Մինչ այդ տեղական ինքնավարության բոլոր մնացուկներն արդեն վերացել էին։ Զինվորականության ներկայությունն ավելի նկատելի էր, նրա ուժն ու ազդեցությունը՝ ավելի մեծ քաղաքների ու գյուղերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wickham, Chris, 1950- (2010). The inheritance of Rome : a history of Europe from 400 to 1000. London: Penguin Books. ISBN 978-0-14-190853-3. OCLC 759581018.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Maddison, Angus. (2007). Contours of the world economy, 1-2030 AD : essays in macro-economic history. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-922720-4. OCLC 123968405.
  3. Janzen, Mark. Ancient Egypt Population Estimates: Slaves and Citizens. Cambridge. ISBN 978-0-511-91998-5.