Եգիպտական թանգարան (Թուրին)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եգիպտական թանգարան (այլ կիրառումներ)

Թուրինի Եգիպտական թանգարան (իտալ.՝ Museo Egizio di Torino), հնագիտական թանգարան Իտալիայի Թուրին քաղաքում՝ մասնագիտացած եգիպտական հնագիտության և հնէաբանության մեջ։ Թանգարանն ընդգրկում է եգիպտական հնությունների ամենախոշոր հավաքածուներից մեկը և ունի ավելի քան 30000 նմուշ։ 2015 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 772900 այցելու[5]։

Եգիպտական թանգարան
Տեսակազգային թանգարան, պատմության թանգարան, հնագիտական թանգարան, եգիպտագիտական թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունԹուրին[1]
ՀասցեVia Accademia delle Scienze 6[1]10123[2][1]
Հիմնադրվել է1824
ՀիմնադիրԿառլ Ֆելիքս Սավոյացի
Մակերես5500 քառակուսի մետր
Այցելուներ898 500 մարդ (2022)[3]
ՏնօրենՔրիստիան Գրեկո
Հավաքածուի չափս3500 արխիվային միավոր[4]
Կայքmuseoegizio.it(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Եգիպտացի պարուհի

Եգիպտոսին առնչվող առաջին առարկան՝ «Mensa Isiaca» եգիպտական ոճով ստեղծված տախտակը, Թուրին է բերվել 1630 թվականին, որը ըստ Դուլու Ջոնսի ստեղծվել է Հռոմում Իսիդային նվիրված տաճարի համար[6]։ Այս էկզոտիկ նմուշը պատճառ է հանդիսացել, որպեսզի Կարլ Էմմանուիլ III-ի հանձնարարությամբ բուսաբան Վիտալինո Դոնաթին 1753 թվականին մեկնի Եգիպտոս և ձեռք բերի դրա անցյալի հետ կապված նմուշներ։ Դոնաթին վերադարձավ՝ Կարնակի տաճարից և Կոպտոս քաղաքից իր հետ բերելով 300 վերականգնված նմուշներ, որոնք էլ դարձան Թուրինի թանգարանի հավաքածուի հիմնական կորիզը։

1824 թվականին Կարլ Ֆելիքս թագավորը նյութեր է ձեռք բերել Դրովետտիի հավաքածուից (5,268 նմուշներ, այդ թվում` 100 արձաններ, 170 պապիրուսներ, ստելաներ, մումիաներ և այլ առարկաներ)։ Իտալացի անտիկ իրերի հավաքորդ, դիվանագետ Բերնարդինո Դրովետտիին նմուշները ձեռք էր բերել Եգիպտոսում ապրելու տարիներին։ Նույն տարում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնն օգտագործել է պապիրուսների թուրինյան հսկայական հավաքածուն՝ փորձարկելու եգիպտական հիերոգլիֆների վերծանումը։ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի Թուրինում հիերոգլիֆների ուսումնասիրության ժամանակ «Papiro Regio» անհետացել է և հայտնաբերվել է ուշ, որի որոշ մասեր դեռևս անհետացած են։

1833 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է Պիդմոնտես Ջուզեպպե Սոսիոյի հավաքածուով (ավելի քան 1200 նմուշ)։ Հավաքածուն լրացրել և ավարտուն տեսքի է բերել եգիպտագետ Էռնեստո Սկիապարելին 1900-1920 թվականներին կատարած պեղումների արդյունքում։ Վերջին խոշոր ձեռքբերումը եղել է Էլեզիա տաճարից եգիպտական կառավարության կողմից 1960-ական թվականներին Նուբիայում հուշարձանների փրկման արշավին իտալական աջակցության համար։

Տարիների ընթացքում եգիպտական հավաքածուն միշտ եղել է Թուրինում, այն շենքում, որը նախագծվել է թանգարանի համար Գիտությունների ակադեմիայի փողոցի 6 հասցեում։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշ նյութեր տեղափոխվել են Ալե քաղաք։ 2004 թվականից թանգարանը կառավարվում է «Fondazione Museo delle Antichità Egizie»-ի (Եգիպտական հնագիտական թանգարանային հիմնադրամ) կողմից։ 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ թանգարանի շենքը ձևափոխվել է, ինչպես նաև հիմնական սենյակները վերաձևավորվել են Դանե Ֆորրետիի կողմից, առանձնակի ուշադրություն է դարձվել լուսավորության և հայելիների երևակայական կիրառմանը՝ առավել յուրահատուկ ներկայացնելով թանգարանի հավաքածուի փարավոնյան արձանները[7]։

2015 թվականի ապրիլի 1-ին բացվել է թանգարանի նոր հատված։

Հավաքածու խմբագրել

 
Թուրինյան պապիրուսների քարտեզ

Թանգարանի հավաքածուի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող նմուշներից են՝

  • Assemblea dei Re (Թագավորական ժողով), բնորոշում է արձանների հավաքածու, որը ներկայացնում է Նոր թագավորության բոլոր թագավորների
  • «Թութմոս III-ի տաճար»
  • Սարկոֆագներ, մումիաներ, գրքեր Դրովետտիի հավաքածուից
  • մ. թ. ա. 3500 թվականի կտավ (հայտնաբերվել է 1931 թվականին)
  • Թաղման արարողակարգի իրեր՝ հայտնաբերված Հին Թագավորության «անհայտ գերեզմանից»
  • «Խաի և Մերիթի գերեզման», Սկիապարելին այն հայտնաբերել և փոխանցել է թանգարանին
  • Պապիրուսների հավաքածուի սենյակ, ի սկզբանե հավաքագրել է Դրովետտին, այնուհետև Շամպոլյոնին օգտագործել է հիերոգլիֆների վերծանման իր ուսումնասիրությունների ժամանակ
  • Mensa Isiaca (Իսիդայի տախտակ)
  • Tomba Dipinta (նկարազարդ գերեզման) փակ է հանրության համար
  • «Թուրինի թագավորական պապիրուս»

Թանգարանն ունի Հին եգիպտական Մեռյալների գրքի երեք օրինակ, այդ թվում հայտնի ամենահին օրինակը։

Աշխատություններ խմբագրել

  • Wolfgang Kosack: Schenute von Atripe De judicio finale. Papyruskodex 63000.IV im Museo Egizio di Torino. Einleitung, Textbearbeitung und Übersetzung herausgegeben von Wolfgang Kosack. Berlin 2013, Verlag Brunner Christoph, ISBN 978-3-9524018-5-9
  • Wolfgang Kosack: Basilios "De archangelo Michael": sahidice Pseudo - Euhodios "De resurrectione": sahidice Pseudo - Euhodios "De dormitione Mariae virginis": sahidice & bohairice : < Papyruskodex Turin, Mus. Egizio Cat. 63000 XI. > nebst Varianten und Fragmente. In Parallelzeilen ediert, kommentiert und übersetzt von Wolfgang Kosack. Verlag Christoph Brunner, Berlin 2014. ISBN 978-3-906206-02-8.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. https://www.agenzianova.com/news/nel-2022-record-di-visitatori-al-museo-egizio-e-al-mauto-di-torino/
  4. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  5. «Museo Egizio 2015, 772 mila visitatori - Piemonte» (Italian). Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Dulu Jones, "Spectacular Turin: The reopening of the Museum of Egyptian Antiquities", Minerva, 17 (May/June 2006), pp. 10f.
  7. Jones, "Spectacular Turin", p. 10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թանգարան (Թուրին)» հոդվածին։