Եգիպտական բուրգ (քանդակ, Տագանրոգ)

քանդակ Տագանրոգում

«Եգիպտական բուրգ» (ռուս.՝ «Египетская пирамида»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը 2008 թվականին ստեղծել է ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինը` Անտոն Չեխովի «Կաշտանկա» պատմվածքի մոտիվներով[1]։

«Եգիպտական բուրգ»
քանդակագործական կոմպոզիցիա

«Եգիպտական բուրգը»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
ՔանդակագործԴմիտրիյ Լինդին
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակկանգուն

Նկարագրություն խմբագրել

Քանդակագործական կոմպոզիցիան պատրաստված է բրոնզի կաղապարային ձուլման տեխնիկայով։ Ներկայացնում է դրվագ Անտոն Չեխովի «Կաշտանկա» պատմվածքից` «Եգիպտական բուրգ» կրկեսային համարը. Խավրոնյա Իվանովնա խոզը, Իվան Իվանովիչ սագը, Ֆեոդոր Տիմոֆեևիչ կատուն և Կաշտանկա շունը[2]։ Կոմպոզիցիան պատրաստված է բրոնզից։ Տեղադրված է գրանիտե ցածր պատվանդանի վրա, որի շուրջ շարված է գունավոր սալիկ, որը խորհրդանշում է կրկեսի ասպարեզը։ Քանդակագործական կոմպոզիցիան ստեղծվել է՝ հաշվի առնելով մանկական խաղերի համար առավելագույն անվտանգությունը, ինչին նպաստում են նրա չափսերը և պլաստիկ լուծումը։

Տեղադրվել է Գորկու անվան զբոսյագու մուտքի առջևի հարթակում[2]։

Պատրաստման համար օգտագործվել է 150 կգ մոմ (մոմե մոդել), 1000 կգ կաղապարային խառնուրդ, 1000 կգ գեղարվեստական բրոնզ։ Կոմպոզիցիայի բրոնզաձույլ ֆիգուրները ենթարկվել են դրվագման, հղկման, ողորկման և արհեստական բրոնզափառման։ Քանդակային կոմպոզիցիայի պատրաստման, տեղադրման և բարեկարգման ընդհանուր ծախսերը կազմել են 1061000 ռուբլի[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել Գիտելիքի օրը` 2008 թվականի սեպտեմբերի 1-ին։ Աշխատանքի հեղինակը ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինն է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Տագանրոգցիներն այնքան մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Դմիտրի Լինդինի աշխատանքի հանդեպ, որ Տագանրոգի քաղաքապետ Նիկոլայ Ֆեդյանինն այցելել է քանդակագործի արվեստանոց` դիտելու, թե ինչպես է ընթանում աշխատանքը մրցույթում շահած նախագծի վրա[4]։
  • Արձանի հենց տեղադրման օրը քաղաքի բնակիչների շրջանում ավանդույթ ծնվեց «ցանկությունների իրականացման» նպատակով ձեռքով շփել խոզի դունչը և նրա կիսաբաց բերանի ճեղքի մեջ մետաղադրամներ գցել[1]։ Ավելի ուշ պատանի վանդալները «կատարելագործեցին» խոզի դունչը` նրանում անցք բացելով` մետաղալարից պատրաստված տարբեր հարմարանքներով մետաղադրամները հանելու նպատակով։ 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пилипенко Г. О финансовых вливаниях // www.rostovnews.net. — 2009. — 16 июля.
  2. 2,0 2,1 Ренжигло А. Жемчужины Таганрога // Таганрогская правда. — 2012. — 10 апр.
  3. Собств. корр. Скульптурная композиция «Египетская пирамида» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // www.mintrud.donland.ru. — 2010. — 18 сент.
  4. Каминская М. И сейчас, и потом Коробейник с Котом Արխիվացված 2013-03-10 Wayback Machine // Наше время. — 2011. — 11 февр.