Դև (պոեմ)

Միխայիլ Լերմոնտովի պոեմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դև

Դև (ռուս.՝ «Демон»), Միխայիլ Լերմոնտովի պոեմներից, որը գրվել է տասը տարի՝ 1829 թվականից մինչև 1839 թվականը։ Գրաքննադատները ստեղծագործությունը երկար ժամանակ թույլ չէին տալիս տպագրել և տարածել։ 1842 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրում պոեմից հատվածներ հրապարակվեցին։ Ստեղծագործության առաջին ամբողջական հրատարակությունը տեղի ունեցավ 1856 թվականին Գերմանիայում, իսկ Ռուսաստանում՝ 1860 թվականին։

Դև (պոեմ)
ռուս.՝ Демон
Տեսակքնարապատմողական և գրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1829 — 1839
Հրատարակվել է1856
 Demon (poem)

Սյուժե խմբագրել

 
Կոնստանտին Մակովսկի, Թամարան և դևը, 1889

Պոեմի հերոսը աշխարհի վրա թռչող «տխուր դևն է»՝ արտաքսված մի հոգի, որը բարձրությունից հետևում է երկրային տեսարաններին։ Սակայն ո՛չ Կովկասյան լեռները, ո՛չ Թերեք գետը, ո՛չ քարանձավները, ո՛չ էլ սոսիները չեն առաջացնում ոչ մի զգացմունք, բացի սառը արհամարհանքից։ Հանկարծ դևը ուշադրություն է դարձնում Թամարա իշխանուհուն, ով ալեհեր Գուրալայի դուստրն էր։ Գուրալայի մեծ տանը պատրաստվում էին երիտասարդ Թամարայի հարսանիքին, ով պետք է դառնար Սինոդալի իշխանի կինը։ Նրանք հարուստ քարավանով շարժվում էին դեպի հարսանեկան խնջույքը։ Սակայն երիտասարդ իշխանին վիճակված չէր հասնել հարսանյաց սեղանի մոտ։ Ճանապարհին նրա քարավանի վրա հարձակվում են աբրեկները, և ձին փեսացուին Գուրալի տան դարպասի մոտ է հասցնում արդեն մահացած[1]։

Թամարայի մոտ կատարվածը ցնցում է առաջացնում։ Նրա ողբը ընհատում է մի կախարդական փայն, որը սփոփանքի խոսքեր է շշնջում ու խոստանում է կրկին ու կրկին վերադառնալ նրա մոտ։ Այդ պահից սկսած երիտասարդ իշխանուհին կորցնում է անդորրը։ Հասկանալով, որ իրեն հետապնդում է չար հոգին, Թամարան խնդրում է հորը իրեն ուղարկել վանք։ Սակայն վանքում նա անընդհատ նորից էր լսում այդ գրավիչ խոսքը։ Վերջապես դևը, երկար ժամանակ հետապնդելով իր ընտրյալին, որոշում է հայտնվել նրա սենյակում։ Թամարայի պահապան հրեշտակը փորձում է խոչընդոտել այդ ամենին, սակայն վերջինիս ջանքերը ապարդյուն էին։ Դևը երիտասարդ գեղեցկուհուն սեր է խոստովանում և խոստանում է նրան դարձնել աշխարհի թագուհի։ Թամարան արձագանքում է այդ ամենին և մեռնում նրա գրկում։ Գուրալը աղջկան թաղում է բարձր ժայռի վրա գտնվող վանքի մոտ[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Պոեմի մտահղացումը տասնհինգամյա Լերմոնտովի մոտ առաջացել է Մոսկվայի համալսարանական պանսիոնատում սովորելու ժամանակ[2]։ Ստեղծագործության վաղ գրված տարբերակներում բացակայում էր գործողության կոնկրետ վայրը. պատմությունը տեղի էր ունենում ռոմանտիկ տեսարանի պատկերի ներքո։ Աշխատանքի ընթացում բարդանում էին և՛ սյուժեն, և՛ հերոսների կերպարները։ Կերպարների միջև առաջանում էին տարբեր երկխոսություններ։ Մոտավորապես 1837 թվականին Լերմոնտովը պոեմի գործող անձանց տեղափոխեց Վրաստան (ստացած երկրորդ անվանումը՝ «Արևելյան հեքիաթ») և ստեղծագործությանը տվեց Կովկասյան կենցաղին բնորոշ երանգներ` ավելացնելով նաև ազգագրական տարրեր։ 1838 թվականին բանաստեղծը իր սիրելիին՝ Վարվարա Լոպուխինային նվիրեց հեղինակային ձեռագիրը հետևյալ նշումներով՝

  «Ես ավարտեցի և կրծքումս ակամայից կասկածանք է»[3]։  

Իսկ երկրորդ թերթիկում Լերմոնտովի նշումն է պոեմի մասին։

 
«Դև» պոեմի երկրորդ թերթիկը Լերմոնտովի պատկերով

Չնայած դրան` պոեմի վրա աշխատանքը շարունակվեց ընդհուպ մինչև 1839 թվականի փետրվարը[3]։ Մարտին «Դև» պոեմը ներկայացվեց գրաքննադատներին։ Գրաքննիչ Ալեքսանդր Նիկիտենկոն, որը ուսումնասիրում էր ձեռագիրը, այնտեղից հեռացրեց բազմաթիվ «խռովարար» հատվածներ[4]։ Այնուամենայնիվ նա տվեց համաձայնություն։ Սակայն ավելի ուշ գրաքննիչները մերժեցին տպագրել «Դև» պոեմը։ Ըստ գրականագետ Աննա Ժուրավլյովայի՝ Լերմոնտովի պոեմը որոշակի իմաստով կրկնեց մեկ այլ ստեղծագործության՝ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության ճակատագիրը։ Երկու ստեղծագործություններն էլ ձեռք բերեցին մեծ համբավ ռուսական գրականության մեջ[5]։

Հետազոտողներին հայտնի է «Դև» պոեմի առնվազն 8 տարբերակ[6]։ Հեղինակի կենդանության օրոք պոեմը չի տպագրվել, խմբագիրներն այդպես էլ համաձայնության չեկան, թե որ տարբերակն է համարվում կանոնական։ Ձեռագրերը, որոնք փոխանցվել էին բանաստեղծի ընկերների ու ծանոթների միջոցով, համակցված չէին և վերցված էին տարբեր վարկածներից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бондаренко В. Г. Лермонтов: Мистический гений. — М.: Молодая гвардия, 2013. — 574 с. — ISBN 978-5-235-03638-3
  • Вацуро В. Э. Цензура // Лермонтовская энциклопедия / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом) / Главный редактор В. А. Мануйлов. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 607—609. — 746 с.
  • Гиреев Д. А. Сатирические переложения // Лермонтовская энциклопедия / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом) / Главный редактор В. А. Мануйлов. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 497—498. — 746 с.
  • Журавлёва А. И. Лермонтов в русской литературе. Проблемы поэтики. — М.: Прогресс-Традиция, 2002. — 288 с. — ISBN 5-89826-021-8
  • Найдич Э. Э., Роднянская И. Б. «Демон» // Лермонтовская энциклопедия / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом) / Главный редактор В. А. Мануйлов. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 130—137. — 746 с.
  • Примечания к поэмам // М. Ю. Лермонтов. Полное собрание сочинений в десяти томах / Руководитель издательского проекта Г. В. Пряхин. — М.: Воскресенье, 2000. — Т. 4. — ISBN 5-88528-255-2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև (պոեմ)» հոդվածին։