Դև, հայկական դիցաբանության մեջ բարի կամ չար ոգի[1]։ Դիցաբանության մեջ, լեգենդներում, հեքիաթներում նկարագրվում է որպես հսկա` մեծ գլխով և կավե կճուճի կամ ամանի չափ աչքերով։ Դևի կերպարում հաճախ միավորված են կենդանիների հատկություններ[2]։ Դևերը լինում են ինչպես բարի, այնպես էլ չար։ Բոլոր դևերը բաժանվում են երկու խմբի` սև և սպիտակ, ընդ որում գույնը միշտ չէ, որ համապատասխանում է բնավորությանը։ Լեգենդներում կախարդները դևին մարդու մարմնի մեջ մտցնելու հատկությամբ էին օժտված[3]։

Բարի դևերից են արալեզներն ու ուրվականները, չարերից` ալքերը, այսերը, վիշապները։ Որոշ ոգիներ մարդկանց նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեն։ Դևերը տարբերվում են իրենց կերպարանքով, օրինակ` պարիկները կարող են ունենալ ինչպես գեղեցիկ կնոջ, այնպես էլ ավերակներում ապրող ավանակի կերպարանք[2]։

Հովհաննես Թումանյանի «Եդեմական ծաղիկ» հեքիաթում դևը դրախտի ծաղկի պահապանն էր։

«Սասնա ծռեր» էպոսում Մեծ Մհերը Սպիտակ դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Ա. Թաշչյան (2007). Եդեմական ծաղիկը և հայկական այլ զրույցներ. Marshall, Bonnie C. (trans.). Libraries Unlimited. էջ 27. ISBN 9781591583677.
  2. 2,0 2,1 Անանիկյան, 2010
  3. K. Ishkol Kerovpian: Mythologie der vorchristlichen Armenier. In: Hans Wilhelm Haussig (Hrsg.): Götter und Mythen der kaukasischen und iranischen Völker (= Wörterbuch der Mythologie. Abteilung 1: Die alten Kulturvölker. Band 4). Klett-Cotta, Stuttgart 1986, ISBN 3-12-909840-2, S. 109