Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դևկալիոն (այլ կիրառումներ)

Դևկալիոն (հին հունարեն՝ Δευκαλίων), հին հունական դիցաբանության մեջ ջրհեղեղից հետո մարդկանց նախահայրը, ով միակն էր կնոջ հետ, որ փրկվել էր[4][5]։ Թեսսալական Փթիա քաղաքի թագավորը[4], Պրոմեթևսի և Կլիմենեի[5][6], կամ Պանդորայի[7][8] որդին, Պիրրայի՝ Էպիմեթևսի և Պանդորայի դստեր ամուսինը[4][9], Հելլենի հայրը։

Դևկալիոն
Դևկալիոնի դիմանկարը կենսագրությունների Promptuarii Iconum Insigniorum ժողովածուից, 1553 թվական
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և legendary progenitor?
Սեռարական
ՀայրՊրոմեթևս[1][2]
ՄայրԿլիմենե[3] և Axiothea?
Քույր/ԵղբայրՓեդրա
ԱմուսինՊյուրրա[2][3]
ԶավակներՀելլեն[3], Ամփիկտիոն, Ամփիկտիոն, Pandora?, Orestheus?, Thyia?, Melantho daughter of Deucalion?, Protogeneia?, Haemone?, Candybvs? և Պանդորա
 Deucalion Վիքիպահեստում

Ջրհեղեղ խմբագրել

 
Դևկալիոն և Պիրրա

Երբ Զևսը ոճրապարտության համար որոշել էր կործանել մարդկային ցեղը և երկրի վրա համաշխարհային ջրհեղեղ առաջացնել, Դևկալիոնը, Պրոմեթևսի խորհրդով, նավ է կառուցում, որի վրա մարդկանցից փրկվում են միայն ինքը և Պիրրան։ Իններորդ օրը Դևկալիոնի նավը կանգնում է Պառնասոսի գագաթին (որոշ տարբերակներում՝ թեսսալական Օթրիս լեռան վրա, Աթոս լեռան վրա[10], Էտնայի[11] վրա)։ Թեմիսի պատգամատունը Պառնասոսում Դևկալիոնի և Պիրրայի այն հարցին, թե ինչպես վերածնեն մարդկային ցեղը, պատասխանում է, որ նրանք պետք է ուսերի վրայով նետեն մոր ոսկորները։ Դևկալիոնը հասկանում է, որ քարերը Մայր երկրի ոսկորներն են[12]։ Դևկալիոնի նետած քարերը վերածվում են տղամարդկանց, իսկ Պիրրայի նետածները՝ կանանց։ Ըստ Բոտվիննիկի՝ Դևկալիոնի մասին առասպելը հավանաբար ունի արևելյան ծագում և տարածվել է Միջագետքից, որտեղ լայնորեն տարածվել էին զրույցներ ջրհեղեղի մասին[13]։

Դևկալիոնիդներ խմբագրել

Դևկալիոնի և Պիրրայի ժառանգներն են.

  • զավակներ՝ Հելլեն, Ամփիկտիոն, Օրեսթես, Պրոտոգենեա, Պանդորա II և Փիա,
  • թոռներ՝ Էոլոս, Էփլիոս, Դորոս, Գրեկուս, Մակեդոն, Մագնես, Կսութոս։
Հույների ծագումնաբանություն
 
 
 
Պրոմեթևս
 
Պանդորա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դևկալիոն
 
Պիրրա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հելլեն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դորոս
 
Կսութոս
 
Էոլոս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աքայոս
 
Իոն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Prometheus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1109—1110.
  2. 2,0 2,1 Девкалион (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. X. — С. 247.
  3. 3,0 3,1 3,2 Любкер Ф. Deucalion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 391.
  4. 4,0 4,1 4,2 Դևկալիոն
  5. 5,0 5,1 Դևկալիոն
  6. Դիոնսիոս Հալիկառնասցի. Римские древности I 17, 2
  7. Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика III 1086 = Гесиод. Перечень женщин, фр.2 М.-У., видимо, ошибка
  8. Հունական դիցաբանություն. Պրոմեթևս
  9. Պանդորա
  10. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.433
  11. Гигин. Мифы 153; Ильинская Л. С. Легенды и археология. Древнейшее Средиземноморье. М., 1988. С.18, по сицилийским авторам
  12. Օվիդիուս. Փոխակերպումներ I 381—415
  13. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 59։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևկալիոն» հոդվածին։