Դևի Կլասեն (նիդ.՝ Davy Klaassen, փետրվարի 21, 1993, Հիլվերսում, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Դևի Կլասեն
հոլ.՝ Davy Klaassen
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1993(1993-02-21)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Հիլվերսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Այաքս» խմբագրել

Դևի Կլասենը հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Լիոն»-ի դեմ խաղում։ Նա փոխարինել է Լորենցո Էբեսիլիոյին[2]։ 2011 թվականի դեկտեմբերին հոլանդական ակումբը ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

«Էվերթոն» խմբագրել

2017 թվականի հունիսի 16-ին Կլասենը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»։ Տրանսֆերն արժեցել է 27 միլիոն եվրո[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Կլասենը իր դեբյուտը նշել է 2014 թվականի մարտի 5-ին՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում։ 2015 թվականի մարտի 31-ին նա խփել է իր առաջին միջազգային գոլը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նիդերլանդների չեմպիոն - 2013-14
  • Եվրոպայի լիգայի արծաթե մեդալակիր - 2017

Անձնական խմբագրել

  • Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Olympique Lyon — Ajax 0:0» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 7.2.2014-ին.
  3. «Klaassen Joins From Ajax | Everton Football Club». www.evertonfc.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևի Կլասեն» հոդվածին։