Դևիդ Փոլ (անգլ.՝ David Paul, մարտի 8, 1957(1957-03-08), Հարթֆորդ - մարտի 6, 2020(2020-03-06), ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։

Դևիդ Փոլ
անգլ.՝ David Paul
Ծնվել էմարտի 8, 1957(1957-03-08)
ԾննդավայրՀարթֆորդ
Մահացել էմարտի 6, 2020(2020-03-06) (62 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Փոլը ծնվել է 1957 թվականի մարտի 8-ին[2], իր երկվորյակ եղբայր Փիթեր Փոլից առաջ, դառնալով երրորդ երեխան ընտանիքում։ Դևիդի հայրենիքը ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորտ փոքրիկ քաղաքն է։

Դեռահաս Դևիդը զբաղվում էր ամերիկյան ֆուտբոլով և ըմբշամարտով, երկու մարզաձևերն էլ պահանջում էին զգալի ֆիզիկական ուժ։ Ավելի ուշ զբաղվել է բացառապես բոդիբիլդինգով։

Յոթանասունականների վերջում երիտասարդ եղբայրներ Դևիդն ու Փիթեր Փոլը բացեցին իրենց ատլետիկ դահլիճը «Մետաղի տուն» անունով։ Բայց հետո նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիա։

Ակտիվ մարզումների ժամանակ եղբայրները մարզվել են հայտնի Gold's Gym դահլիճում՝ Պետեր Գրիմկովսկու ղեկավարությամբ։

1983-2005 թվականներին եղբայրները նկարահանվել են ավելի քան մեկ տասնյակ կինոկարտինում, որոնցից ամենահայտնին 1994 թվականին նկարահանված «Դայակներ» («Twin Sitters») կատակերգական ֆիլմն է։ Ֆիլմը գրավել է հանդիսատեսի ուշադրությունը գլխավոր հերոսների, երկվորյակներ Դևիդ և Փիթեր Ֆալկոնեի շնորհիվ։

2020 թվականի մարտի 7-ին հայտնի է դարձել այն մասին, որ մարտի 6-ին 62 տարեկան հասակում մահացել է Դևիդ Փոլը։ Դևիդ Փոլի մահվան մասին լուրը հայտնել է իր երկվորյակ Փիթերը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Վաշինգտոնյան տաքսի D.C. Cab Բազի
1984 ս Ճանապարհների ասպետ Knight Rider Կլիֆթոն
1984 ֆ Ֆլամինգոյի տղան The Flamingo Kid Տուրկ
1987 ֆ Բարբարոսները The Barbarians Գոռ
1989 ֆ Մտածել խորը Think Big Վիկտոր
1989 ֆ Կողոպտիչները մեծ ճանապարհից The Road Raiders Բլաք
1989 ֆ Հոլիվուդի ուրվականը Ghost Writer Մարկո
1992 ֆ Կրկնակի խնդիրներ Double Trouble Դևիդ Ջեյդ
1994 ֆ Բնածին մարդասպաններ Natural Born Killers The Hun Brothers
1994 ֆ Դայակներ Twin Sitters Դևիդ Ֆալկոնե
2005 ֆ Անսիրտ Souled Out Այս Սթիվենս
2013 ֆ Պանդոկ Ֆեյթ փողոցի անկյունում Faith Street Corner Tavern Դևիդ Փելպին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Paul — One of the ‘Barbarian Brothers’ passes away
  2. «David Paul». IMDb. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. Умер актер и бодибилдер Дэвид Пол