Դևիդ Սուշե

անգլիացի դերասան

Դևիդ Սուշե (անգլ.՝ David Suchet; մայիսի 2, 1946(1946-05-02)[1], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, որը համաշխարհային ճանաչում ստացավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Պուարո» հեռուստասերիալում գլխավոր դերակատարումից հետո։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր է, BAFTA-ի հնգակի թեկնածու։

Դևիդ Սուշե
անգլ.՝ David Suchet
Ծնվել էմայիսի 2, 1946(1946-05-02)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՊատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[3] և Wellington School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի[4]
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Ջեք Սուշե, մայր՝ Joan Patricia Jarché?[5]
Պարգևներ և մրցանակներ
(աուդիո)
(աուդիո)
Դևիդ Սուշեի ձայնի ձայնագրությունը
Ձայնագրվել է 2009 թվականի փետրվարին BBC Radio ռադիոկայանի Desert Island Discs[en] հաղորդման ընթացքում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1946 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում։ 1971 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիան։ Կինոյում առաջին դերը ստացել է 1980 թվակակին՝ հանդես գալով «Երկու քաղաքների պատմություններ» ֆիլմում։

1986 թվականից խաղում է թատրոնում. ավելի 40 դերակատարում կա նրա հաշվին։

Ընտանիք խմբագրել

Դևիդ Սուշեի հորական կողմից նախնիները ծագում են Կրետինգա քաղաքից (Լիտվա) և Բրիտանիա հասել են 19-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայից. դերասանի պապը՝ Իսիդոր Սուշեդովիչը (Isidor Suchedowitz), ծագումով լիտվական հրեա էր և իր Հարավային Աֆրիկայում ապրելու տարիներին ազգանունը փոխել է Սուշե[7]։

Մորական կողմից Սուշեի նախապապը լուսանկարիչ Առնոլդ Յարշեն է, որը ծնվել է Դինաբուրգի (Ռուսական կայսրություն, այժմ՝ Դաուգավպիլս, Լատվիա) հրեական ընտանիքում, իսկ նախատատը՝ Ամելի Սալոմոնը՝ Գրոդնոյում (Ռուսական կայսրություն, այժմ՝ Բելառուս)։ Նրանք Լոնդոն տեղափոխվել են Փարիզից նույնպես 19-րդ դարի վերջին[8]։

1976 թվականին Դևիդ Սուշեն ամուսնացել է լոնդոնյան թատերական դերասանուհի Շեյլե Ֆերիսի հետ։ 1981 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Ռոբերտը, 1983 թվականին՝ դուստրը՝ Քեթրինը։

Դևիդի ավագ եղբայրը՝ Ջոնը՝ անվանի հեռուստալրագրող է, մի քանի գրքերի հեղինակ (այդ թվում՝ Բեթհովենի կենսագրության)։ Կրտսեր եղբայրը՝ Փիթերը, բժիշկ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://port.hu/jump/person-9426
  2. 2,0 2,1 2,2 https://www.parkgrandlondon.co.uk/blog/paddingtons-famous-birth/
  3. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  4. https://www.thestar.com/entertainment/stage/2014/04/25/david_suchet_and_the_mystery_of_faith.html
  5. 5,0 5,1 5,2 David Suchet: ‘Poirot taught me a lot’ — 2023.
  6. (unspecified title)The London Gazette 59647. — P. 8.
  7. «David Suchet's grandfather». bbc.co.uk. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Лашкевич К. Эркюль Пуаро нашел белорусские корни// Интернет-портал TUT.BY — 3 марта 2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Սուշե» հոդվածին։