Դևիդ Մորս

ամերիկացի դերասան

Դևիդ Բաուդիչ Մորս (անգլ.՝ David Bowditch Morse, հոկտեմբերի 11, 1953(1953-10-11)[1][2], Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր։ Հայտնի է «Կանաչ մղոն», «Խավարում պարողը», «12 կապիկ», «Խելացնորություն» և «Ժայռը» ֆիլմերից։

Դևիդ Մորս
Ծնվել էհոկտեմբերի 11, 1953(1953-10-11)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրԲևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[3] և Hamilton-Wenham Regional High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, գրող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
IMDbID ID 0001556

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Մորսը ծնվել է Համիլտոնում, Մասսաչուսեթս նահանգում, ուսուցչուհի Ժակլինի և առևտրային մենեջեր Չարլզ Մորսի ընտանիքում։ Ունի երեք երիտասարդ քույր։ 1982 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է դերասանուհի Սյուզան Ուիլեր Դաֆի հետ։ Զույգն ունեցել են երեք երեխա՝ մեկ աղջիկ և զույգ տղա։ 1994 թվականին Northridge-ի երկրաշարժից հետո Դևիդն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որպեսզի լինի կնոջ ընտանիքի կողքին։ Ըստ Մորսի, լավագույն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է՝ «Կանաչ մղոն», «Պոստավորը խաչմերուկում», «Փախչող հնդկացին» և «Ժայռը» ֆիլմերն են։

Կարիերա խմբագրել

2006 թվականին նա խաղացել է «Խելացնորություն» ֆիլմում, երկրորդ պլանի դերում։ 2008 թվականին Մորսը մարմնավորել է Ջորջ Վաշինգտոնին «Ջոն Ադամս» մինի-սերիալում (անգլ.՝ John Adams), այդ դերի համար նա երկրորդ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար։

«Խելացնորություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ կռվի տեսարանում նա կոտրել է մի քանի մատները, բայց դուրս չի եկել կերպարից և խաղացել է դրվագը մինչև վերջ։

«Բժիշկ Հաուս» խմբագրել

2006 թվականին Դևիդ մորսը մարմնավորել է խուզարկու Մայքլ Թրիտերի դերը բժշկական «Բժիշկ Հաուս» դրամատիկ հեռուստասերիալում, որի շնորհիվ առաջադրվել է «Էմմի մրցանակի»։

«Դևիդ Շոր» սերիալի ստեղծողը Դևիդին հրավիրել է նկարահանվել սկզբունքային և խիստ ոստիկանի դերում, «Տաքսիստը» հեռուստասերիալում, որտեղ Մորսը մարմնավորել է նախկին ոստիկան Մայք Օլշանսկիի դերը։ Ըստ Դևիդ Մորսի, նրանք այնպիսի մեկի կարիքն ունեին, որը չէր զիջի գլխավոր հերոսին[4]։

Նրանց շատ հարկավոր էր այնպիսի մեկը, որը կարող էր հակազդել Գրեգորի Հաուսի վրա։

Դերասանի առաջարկն ընդունվել է հանգիստ կերպով։ Իսկ նայելով «Բժիշկ Հաուսին»՝ ընկավ շփոթմունքի մեջ։

Այդ երիտասարդը՝ Հաուսը, լրիվ հրեշ է։ Ինչու՞ են մարդիկ դա նայում?

Սակայն Դևիդի ընկերների՝ սերիալի երկրպագուների, հիացական վերաբերմունքը համոզեց դերասանին մասնակցել նկարահանումներին

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Inside Moves Ջերրի Մակսվելլ
1981 ֆ Our Family Business Ֆիլ
1981 ս Nurse Քեվին Մելլորի
1982 ֆ Max Dugan Returns Shoe Store Cop
1982-1988 ս Սենտ-Էլսվեր St. Elsewhere բժիշկ Ջեք Մորրիսոն
1983 ֆ Prototype Michael
1984 ֆ Shattered Vows Father Tim
1985 ֆ When Dreams Come True Ռոբերտ Ուինտոն
1987 ֆ Place at the Table
1987 ս «Ուրբաթ 13» Friday the 13th: The Series Director/Writer
1987 ֆ Personal Foul
1987 ֆ Six Against the Rock Մարվին Հաբբարդ
1987 ֆ Downpayment on Murder խուզարկու Ջեքսոն
1988 ֆ Winnie Թոմաս
1989 ս Cross of Fire Cross of Fire
1990 ֆ «Հուսահատության ժամ» Desperate Hours Ալբերտ
1991 ֆ Two-Fisted Tales Tom McMurdo
1991 ֆ Cry in the Wild: The Taking of Peggy Ann Bicycle Pete
1991 ֆ «Փախչող հնդկացին» The Indian Runner Joe Roberts
1992 ֆ «Մի փոքր առաջ։ «Էկսոն վալդես» տանկերի աղետը» Dead Ahead: The Exxon Valdez Disaster Ռիկ Շտայներ
1992 ս Reasonable Doubts Edward Durrell
1992 ս «Հեքիաթից դամբարան» Tales from the Crypt
1992 ս The Hat Squad
1993 ֆ Miracle on Interstate 880 Dr. Jim Betts
1993 ս Action Man
1993 ս «Սպանություն» Homicide: Life on the Street Jim Bayliss
1993 ս «Ստորջրյա ոդիական» SeaQuest DSV Lenny Sutter
1993 ս Big Wave Dave’s Дэйв Белл
1993 ֆ Լ«ավ որդի» The Good Son Ջեք
1994 ֆ «Փախուստ» The Getaway Jim Deer Jackson
1994 ֆ Magic Kid II Ջեք
1995 ֆ The Taming Power of the Small
1995 ֆ Լանգոլերներ The Langoliers կապիտան Բրայան էնգլ, օդաչու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Former StudentsWilliam Esper Studio.
  4. Murray, Noel. (23 июня 2008). «David Morse. Random Roles» (անգլերեն). The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մորս» հոդվածին։